POPcorn blog. Պատրաստում ենք օրիգինալ տոնածառեր սեփական ձեռքերով

Զարդատուփ. երբեւէ լսե՞լ եք կոշիկի զարդերի մասին

Հայազգի Էնդի Սերկիսը նմանակել է Թերեզա Մեյին

«Հայ տղամարդիկ լավ ամուսիններ են»․ Ելենա Յամպոլսկայա

Հայուհի Էրմոնիան ֆրանսիական «Մանկական Ձայն»-ի եզրափակչում կատարեց Շառլ Ազնավուրի La bohème երգը

Ռուսական «Ձայնում» Շահեն Օգանեսյանին փրկեց Բաստան

POPcorn blog. Ի՞նչ հագնել 2019-ի ձմռանը

Թռչող մոտոցիկլետ, սադո-մազո Ալյոնկան` Comedy club-ի նոր եթերում

«Գահերի խաղը» սերիալի 8 եթերաշրջանի նոր թիզերը

Հայուհի Էրմոնիան ֆրանսիական «Մանկական Ձայնի» եզրափակչում է

«Որդան Կարմիր». Ավանդական հայկականը` ժամանակակից հավաքածուում

«Գոլոս»․ Արփի Աբգարյանի եւ Ամիրխան Ումաեւի ելույթը վեճ է առաջացրել ժյուրիի անդամների շրջանում

POPcorn blog. Սխալներ, որ պետք չէ թույլ տալ բաժանվելիս

«Երջանկության 100 ժամ». Մարիամ Մերաբովայի մեծ մենահամերգը Երեւանում

PROFFY. Դիզայնի ու ձեռագործ արվեստի դասեր Արցախում

«Իմ կյանքը սա է». Ջիվան Գասպարյանի 90 տարիների պատմությունը՝ երեւանյան բեմում

Լեւոնի ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2018» մրցույթում

Ռուս միլիարդատեր, ֆինն գեղեցկուհի, Թոնի Ռոբինսոնին ծաղրել եւ մղձավանջային դետեկտիվ նոր Comedy club-ում

Մարդու կյանքի տասներկու փուլերը

14:05, 16 փետրվարի

Տեսեք, թե դուք ինչպես եք իրականացնում կյանքի ծրագիրը եւ ձեր եզրահանգումներն արեք. 

0-ից 7 տարեկան

Այդ տարիքում կյանքի կետը շարժվում է ամենաճարպիկ նշանի տակ`Խոյի: Երեխաների մեջ էներգիան եռում է, նրանք անդադրում են, հետաքրքրասեր, ուզում են բոլորի մասին ամեն ինչ անմիջապես իմանալ, եւ չկա այնպիսի ուժ, որը կարողանա կանգնեցնել նրանց: Եվ պետք չէ երեխային զսպել այդ տարիքում, ընդհակառակը, անհրաժեշտ է ավելի շատ ազատություն տալ, չէ՞ որ նրա համար շատ կարեւոր է ինքնահաստատվելն ու իր կարողությունները դրսեւորելը: Ծնողների խնդիրն է երեխային մերձավորի նկատմամբ սիրո եւ կարեկցանքի զգացում ներարկել, թույլ չտալ, որ նրա մեջ եսասիրություն եւ դաժանություն զարգանա: Չէ՞ որ այդ տարիքի եւ Խոյի նշանաբանն է՝ «Ես ուզում եմ»: Թույլ մի տվեք, որ երեխան նեղացնի կենդանիներին եւ այլ երեխաների, նրան սովորեցրեք խնամքով մոտենալ բնությանը, կամքի ուժ դաստիարակեք: Եթե չկարողանաք մինչեւ յոթ տարեկանը երեխային պատվաստել այդ հատկանիշները, երբեք չեք կարողանա: 

7-ից  14 տարեկան

Կյանքի կետը տեղափոխվում է դեպի «կուլակ» Ցուլը: Այդ պատճառով, պարոնայք ծնողներ, տուրք մի տվեք ձեր զավակի բոլոր նյութական ցանկություններին եւ կամակորություններին: Կյանքի այդ փուլում անհրաժեշտ է նրան սովորեցնել վերահսկել սեփական հույզերը, հատկապես՝ կատաղությունն ու ագրեսիան: Անհրաժեշտ է զարգացնել եւ մարզել սեփական հիշողությունը: Ջանացեք «կուլտուրական», բայց ամուր եղանակով ձեւավորել անաչափահասի շրջապատը, որովհետեւ այդ տարիքում նրանում ամբոխի բացասական էներգիան է կուտակվում, ինչը կարող է հետագայում դրսեւորվել դաժանությամբ, շրջապատի հանդեպ անհաշտությամբ: Բայց ոչ էլ երեխային մեկուսացրեք տարեկիցներից: Մեծ նշանակություն ունի նրանց հանդիպումների վայրը եւ մթնոլորտը: Կարեւոր է նաեւ դնել համակարգային ուսուցման հիմքերը: Ջանացեք, որ երեխան ավելի շատ յուրացնի ամեն տեսակ ուսումնական նյութ, որքան շատ, այնքան լավ: Այդ տարիքում երեխային բավականին հեշտ է սեր ներարկել արվեստի եւ գեղագիտության հանդեպ: Երաժշտական եւ գեղարվեստի դպրոցներում սովորելու ամենահարմար ժամանակն է: Իսկ 13–14 տարեկանում անհրաժեշտ է նախնիներին եւ արմատներին ճիշտ վերաբերմունք ներարկել եւ ձեւավորել: Կարելի է դատողություններ անել նաեւ փիլիսոփայական թեմաներով: Արդեն ժամանակն է: 

15-ից 21 տարեկան

Կետը շարժվում է Երկվորյակների նշանով: Ժամանակն է ակտիվորեն զարգացնել ինտելեկտը եւ ինքնուրույն մտածողությունը: 15–16 տարեկանում մարդը սոցիումի մեջ է մտնում, որն իր օրենքներն ու կանոններն ունի, որոնք պիտի սովորի պահպանել, որպեսզի հասարակությունն ընդունի նրան: Անհրաժեշտ է հաղթահարել անգիտակցականությունը, անպատասխանատվությունը, բամբասանքների եւ սպեկուլյացիաների հակումը: Ծնողների համար վաղուց արդեն ժամանակն է զբաղվել երեխաների սեռական դաստիարակությամբ, թե չէ ինքնուրույն ամեն ինչ կիմանան (ընդհանրապես, կարծում եմ, որ սեռական դաստիարակության վերաբերյալ այդ խորհուրդները հնացել են, ավելի վաղ սկսեք դա): Այս տարիքում օգտակար է շատ ճամփորդել, ճանաչել այլ երկրների մշակույթները, բազմազան տեղեկություններ կուտակել:  

21-ից 28 տարեկան

Կյանքի կետը Խեցգետնում է: Դա ամեն մարդու կյանքում շատ կարեւոր փուլ է: Գլխավոր խնդիրը ներաշխարհի կատարելագործումն է, ավագ սերունդների փորձառության հիման վրա արժեքների սեփական համակարգի ձեւավորումը: Ինքնավերլուծությամբ զբաղվելով եւ ոգեղեն կատարելագործմամբ՝ մարդը պիտի ջանա ազատվել շատ բացասական հատկանիշներից`կասկածամտությունից, շրջապատից մեկուսացածությունից, ագահությունից: Այս տարիքում դժվարը 25–26 տարեկանի սահմանը հաղթահարելն է, երբ մարդուն տիրում է ամեն ինչ թողնելու եւ կյանքը նորից սկսելու ցանկությունը: Այս շրջանում շատ կարեւոր է ճիշտ ընտրություն կատարել, որովհետեւ շատերն արդեն ընտանիք են ստեղծել: Հաճախ սխալ արարքներն ավերում են ոչ միայն նրա, այլեւ մերձավորների կյանքը:  Սխալներ թույլ չտալու համար անհրաժեշտ է ծնողների եւ ազգականների, ուղղակի ավագ սերնդի հետ հոգեւոր ամուր կապեր հաստատել: Դժվար իրավիճակում նրանք ի վիճակի են իրոք օգնել եւ խոսքով, եւ գործով: 25–26 տարեկանը երեխաների ծննդի համար ամենաբարենպաստ ժամանակն է, որովհետեւ նրանք ծնողներից փոխառում են նրանց անհատականության ամենալավ որակները:

28-ից 35 տարեկան

Կյանքի կետը Առյուծում է: Սկսում են արկածախնդրության, հարբեցողության, թմրամոլության հակումներ դրսեւորվել, էներգիայի հոսք է առաջանում, որը ոչ բոլորը կարող են ճիշտ օգտագործել, շատերը սկսում են այն իզուր ծախսել`տրվելով հաճախ ունայն եւ անիմաստ զվարճանքների: Գայթակղությունների դեմ պայքարի ամենալավ միջոցը փիլիսոփայությամբ, կրոնով, ընթերցանությամբ զբաղվելն է, որոնք մեծացնում են բարոյականությունը եւ հոգու մաքրությունը: Շատ կարեւոր է փիլիսոփայական ճիշտ աշխարհայացք ընտրել, չկուտակել բացասական էներգետիկա, որն ի վիճակի է ավերել մարդուն: Շրջադարձային է մինչեւ 32 տարեկանը: 28 տարեկանից ընտանեկան խնդիրները երկրորդ պլան են գնում, կարեւոր է դառնում սեփական ես-ը:  Մարդը ջանում է իրեն դրսեւորել կոլեկտիվում, որպեսզի իրեն նկատեն եւ գնահատեն: 29 տարեկանում առաջին անգամ ամփոփում են ապրած տարիները: Կանանց համար շատ կարեւոր ժամանակաշրջան է 32 տարեկանը: Զգացմունքների փոփոխության, անձնական հարաբերությունների վերանայման ժամանակն է: Այս տարիքում հաճախ են ամուսնալուծվում, սիրային նոր կապեր են հաստատում: Պետք է ջանալ վերլուծել անցյալը, կշռադատել  «կողմը» եւ «դեմը», ամեն ինչ չկտրել-թափել: Նոր զգացմունքները կարող են կարճ տեւել, երբեմն` ընդամենը մի տարի:

42-ից 49 տարեկան

Կյանքի կետը շարժվում է Կշեռքի նշանով: Այդ ժամանակաշրջանում մարդը ջանում է տրվել 42 տարեկանում ստեղծագործաբար ընտրված գործին: Այդ տարիքը դեռեւս «ուշ ամառ» են կոչում, երբ վրա են հասնում ներդաշնակությունը եւ հասունությունը ինչպես անձնական, այնպես էլ սոցիալական կյանքում: Այն ամենը, ինչ կուտակվել է անցած տարիների ընթացքում, վերլուծվել է, համակարգվել եւ իրականացման է սպասում: Կշեռքի գլխավոր մոլորակը Վեներան է: Հենց նա է ղեկավարում մարդուն ավելի ամուր ներդաշնակ կապեր ստեղծելու, գործերում եւ զգացմունքների մեջ էթիկայի եւ բարոյականության կանոններին հետեւելու ձգտման մեջ: Այդ ժամանակահատվածում պետք է սոցիալական կապեր հաստատել, նոր աշխատանքի տեղավորվել, ի ցույց դնել սեփական կազմակերպչական կարողությունները եւ վերացնել թերությունները, ինչպես օրինակ եսակենտրոնությունը, ինքնասիրահարվածությունը, բռնակալության հակումը: Հաջող ժամանակ է տաղանդները զարգացնելու համար, եթե ունեք այդպիսիք: 

49-ից 55 տարեկան

Կարիճի ժամանակաշրջանն է: Ցանկացած մարդու, հատկապես` կանանց կյանքում դժվար, կրիտիկական ժամանակաշրջան է: Ստիպված են լինում փոխել վաղուց ձեւավորված հայացքները, ինչը շատ դժվար է անել: Հայացքները դժվարությամբ եւ ցավոտ են կոտրվում: Ֆիզիկական առումով շատերի մոտ ուռուցքային հիվանդություններ են առաջանում, շատերի մոտ (հատկապես 52 տարեկանում) դիտարկվում է սեռական համախտանիշ` սեռական մեծ անբավարարվածություն: Կարիճի տարիքում մարդը հսկայական ինքնաավերիչ ուժի է տիրապետում եւ նպատակին հասնելու համար հաճախ պատրաստ է վա-բանկ գնալ: Անհրաժեշտ է վերահսկել սեփական հույզերը, բայց ոչ մի դեպքում չփակվել ինքն իր մեջ եւ զբաղվել ինքն իրեն թաղելով:  

Հաճախ դուրս եկեք հասարակություն, հանդիպեք ընկերներին, զբաղվեք հոգեբանության ուսումնասիրությամբ, ստեղծագործական աշխատանքով կամ կոլեկտիվ գործունեությամբ: Այդ ժամանակաշրջանը բարենապաստ է կախարդական եւ գաղտնի կարողությունների զարգացման համար: Դրան հատկապես հակված են 52 տարեկան կանայք: Իսկ նրանց, ովքեր մինչեւ այդ շրջանը սխալ կենսակերպ են վարել, ճակատագիրն ուղղվելու, մոլորություններից հրաժարվելու եւ լիովին նոր փիլիսոփայական հիմքերի վրա կյանք սկսելու հնարավորություն է տալիս:  

56-ից 63 տարեկան

Այս տարիքում կյանքի կետը շարժվում է Աղեղնավորի նշանով: Մարդը սկսում է ձգտել դեպի փիլիսոփայություն կամ կրոն: Շատերի մոտ փութագար հակում է առաջանում դեպի այն գիտելիքները, որոնք ինչ-որ ժամանակ չեն հասցրել ձեռք բերել: Ուզում են միանգամից մի քանի գիտություն ճանաչել, տարբեր փիլիսոփայական ուղղություններ: Բայց, որպես կանոն, դա չի հաջողվում: Մերկուրին մեկուսացած է, եւ շատ բան ցանկանալով, մարդը ընդհանրապես ոչ մի արդյունքի չի հասնում: Ջանացեք մեկ բան ընտրել եւ այդ առարկան ավելի խորն ուսումնասիրել: 56 տարեկանում մարդը սոցիումի եւս մի ստուգում է անցնում: Այստեղ ի հայտ են գալիս այն բոլոր սխալները եւ վրիպակները, որոնք նա թույլ է տվել 37 եւ 38 տարեկանում: Ով ճիշտ է մոտեցել իր կյանքի այս փուլին, հասարակությունում բարձր պաշտոններ է զբաղեցնում: Ստուգումը չանցածները չեն հասնում իրենց առջեւ դրված նպատակներին եւ անցնում են վաստակած հանգստի: 

63-ից 70 տարեկան

Կյանքի կետը շարժվում է Այծեղջյուրով: Վերջին հնարավորությունն է: Հենց 63 տարեկանում է մարդը կատարում իր վերջին ընտրությունը, երբ ցանկության դեպքում նա ԿԱՐՈՂ է փոխել իր կյանքը: Նա, ով սխալ ընտրություն է կատարում, որպես կանոն  հեռանում է կյանքից կամ էլ խորապես ավերում է այն: Դա հատկապես վերաբերում է այն մարդկանց, որոնք ձգտում են ուրիշ ընտանիք ստեղծել. դեպքերի 90 տոկոսում ոչինչ դուրս չի գալիս: Հինն ավերել հնարավոր է, իսկ նորը ստեղծելը գործնականում անիրական է: 

Այծեղջյուրի տարիքում անհրաժեշտ է հրաժարվել որոշ կարծրատիպային պատկերացումներից, վերջնականապես մշակել կենսական, փիլիսոփայական առանցքը եւ սովորել հստակ գնահատական տալ յուրաքանչյուր երեւույթի, յուրաքանչյուր իրադարձության, բայց ոչ մի դեպքում չփաթաթել սեփական կարծիքը եւ ուշադիր լսել ընդդիմախոսներին: Շատ կարեւոր է ճիշտ կառուցել հարաբերությունները մտերիմների հետ, որովհետեւ շատերն այդ տարիքում ջանում են նրանց հանդեպ բռնակալություն դրսեւորել: Ջանացեք ձեր մեջ դիվանագիտություն, փոխզիջումներ անելու կարողություն մշակել:

70-ից 77 տարեկան

Ջրհոսի ժամանակն է: Կյանքի հայեցման, դրան փիլիսոփայական, կողմնակի դիտորդի հայացքով նայելու ժամանակն է: Ամբողջ կյանքի ընթացքում մարդը փոխում է շրջապատող աշխարհին իր վերաբերմունքը, փոխում է առաջնահերթությունները: Մանուկ հասակում ասում ենք` «Ես»: Պատանի հասակում` «Ես եւ աշխարհը»: Հասուն տարիքում` «Աշխարհը եւ ես»: Ջրհոսի տարիքում մնում է միայն «ԱՇԽԱՐՀԸ»: Դա ընկալման չորրորդ աստիճանն է` կյանքի եւ դրանում մեր տեղի գիտակցման ամենակարեւոր աստիճանը: Եթե տարիների հետ աշխարհի նման ընկալում չի ձեւավորվում, մարդու հոգեւոր որակներն աստիճանաբար սկսում են մարել, նա ընկնում է զառամախտի (маразм) մեջ, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է ֆիզիկական մարմնի փլուզման: Ջրհոսի ժամանակը միայնությունից կամ սեփական կեսի հետ ընտանեկան առանձնացումից հաճույք ստանալու ժամանակն է, որովհետեւ կյանքի ծրագիրն արդեն իրականացվել է: Բայց, կյանքը վայելելով, իմաստնություն եւ մարդասիրություն դրսեւորեք, այդ դեպքում շրջապատը կհարգի ձեզ խորամտության, արդարամտության եւ կյանքի օրենքների խոր իմացության համար:  

77-ից 84 տարեկան

Կյանքի կետը շարժվում է Ձկան նշանով. ավարտվում է կենսական ցիկլը: Մարդու համար ամեն ինչ պարզ է եւ հասկանալի, նա կապ է զգում բնության հետ, բնության հետ միաձուլում: Վրա է հասնում հոգեւոր, տիեզերական ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: Մարդը վայելում է կյանքը: Նա, ով ճիշտ է բաշխել կենսական ուժերը, այդ ժամանակ պիտի ճանապարհորդի, օտար մշակույթներ ճանաչի` լրացնելով ամեն երկրայինի ճանաչողության պակասը: Հենց այդ շրջանում է բարձր ոգեղենությամբ մարդկանց մոտ անցում կատարվում դեպի տիեզերական աղբյուրներ: Մարդը միաձուլվում է Տիեզերքի հետ, բայց երբեմն նա ստիպված է վերադառնալ երկիր: Եվ ՎԵՐՋ: Համաձայնեք, մտածելու բան կա:  

 

Աղբյուրը` Klubber


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության