Բարդույթները սեռ չեն ճանաչում։ Տղամարդիկ դրանցից նույնքան են տառապում, որքան կանայք:
Հաճախ կանայք, այդ մասին բոլորովին չմտածելով, ոչնչացնում են տղամարդկային ինքնագնահատականը եւ բարդույթներ են առաջացնում, որոնցից հետագայում նրանց համար շատ դժվար է լինում ազատվելը:
Անկողնային վախեր
Այո, որոշ տղամարդկանց համար հենց վախեր: Տղամարդու համար սեռական կյանքը եթե ոչ առաջնային, ապա շատ կարեւոր նշանակություն ունի, եւ որոշ տղամարդիկ իրենց թերացումներն ընկալում են սարսափելի մասշտաբների աղետի մակարդակում: Տարիների հետ իրավիճակը միայն բարդանում է, ինչը հանգեցնում է կնոջ հետ սեռական կյանքից լիակատար հրաժարման, իսկ հնարավոր է նաեւ` անկարողության:
Ինչ չի կարելի անել
Այն ակնարկները, թե տղամարդն ի վիճակի չէ կնոջը բավարարել անկողնում, ինչպես նաեւ նրա սեռական օրգանի վերաբերյալ քմծիծաղները դատավճռի են հավասար: Տղամարդու մոտ կորում է կնոջ հետ սեքսով զբաղվելու ցանկությունը, եւ նա սկսում է ուրիշ տեղ հաջողություն փնտրել:
Ինչ ձեռնարկել
Իհարկե, տղամարդուն նրա սեռական կարողության վերաբերյալ չվաստակած հաճոյախոսություններ անել չարժե, դա հաստատ չի փրկի իրավիճակը: Ավելի լավ է անկեղծորեն խոսել եւ պատմել է, թե ինչն է անկողնում քեզ առավել մեծ հաճույք պատճառում:
Ֆինանսական սնանկության վախը
Շարունակական ակնարկներն այն մասին, թե տղամարդը չի կարողանում ապահովել իր կնոջը, նրա մեջ բարդույթներ են առաջացնում: Տղաներին մանուկ հասակից ներշնչում են, որ իրենք ընտանիքի ապագա կերակրողներ եւ ապրուստ հայթայթողներ են, բայց իրականում կանայք կարող են տղամարդկանց հավասար վաստակել, եթե ոչ ավելի:
Ինչ չի կարելի անել
Չի կարելի տղամարդուն անընդհատ ասել, թե նա ի վիճակի չէ ապահովել կնոջը: Քեզ համար թանկարժեք ապրանքանիշի տասներորդ պայուսակը գնելու ձգտմամբ տղամարդը հավանաբար կսկսի փող վաստակելու լրացուցիչ ուղիներ փնտրել եւ վերածվել աշխատամոլի: Մշտական հոգնածությունը կազդի նրա կյանքի որակի վրա եւ սիրող ամուսնու փոխարեն դու կարող ես ստանալ անընդհատ հոգնող օտար տղամարդու, որը միայն քնելու մասին է մտածում:
Ինչ ձեռնարկել
Տղամարդու ուշադրությունը հրավիրիր այն բանի վրա, որ հաջողությունը միայն ֆինանսական բաղադրիչով չի չափվում. եթե նա հասարակությանը օգուտ է բերում, եթե նրան հարգում են գործընկերները եւ գնահատում են որպես մասնագետի, դա արդեն հպարտության առիթ է: Եվ հետո` լավ մտածիր, քեզ իրո՞ք պետք է այդ պայուսակը:
Կնոջը ենթակա դառնալու վախը
Եթե դու այնքան ինքնաբավ ես, որ չես կարող քո հարցերի լուծումը դնել ամուսնուդ ուսերին, նրա մեջ կարող է այնպիսի կարծիք առաջանալ, թե իր հետ բոլորվին հաշվի չեն նստում:
Ինչ չի կարելի անել
Մի փորձեք «տաբատ հագնել» եւ ձեր ուսերին տղամարդկային պարտականություններ դնել: Այո, դու հավանաբար ուժեղ կին ես, բայց ընտանիքում առաջնությունը նրան պիտի պատկանի: Ընտանիքի համար պատասխանատվությունը նրան կօգնի զգալ իր նշանակությունը:
Ինչ ձեռնարկել
Թուլություն դրսեւորիր եւ ամուսնուդ թույլ տուր լուծել կենսական կարեւորության հարցերը եւ հոգ տանել քեզ եւ ընտանիքի մյուս անդամներին: Նրա հետ քննարկիր կենցաղը եւ առանձնացրու ոլորտը, որը նրա լիակատար ենթակայության տակ կլինի: Օրինակ` դա կարող են լինել կոմունալ ծառայությունների հաշիվները եւ վերանորոգման աշխատանքները: Ցույց տուր նրան, որ իր կարծիքը քեզ համար կշիռ ունի:
Աղբյուրը`Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը