«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

«Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանն օգնել է աղջկան հաղթահարել քաղցկեղը

16:06, 16 փետրվարի

«Ունիվեր» եւ «ՍաշաՏանյա» սերիալների աստղ Անդրեյ Գայդուլյանի մոտ 2015-ի հուլիսին հայտնաբերել էին լիմֆոմա։ Դերասանը քիմիաթերապիայի մի քանի կուրս էր անցել ու հետազոտվել Գերմանիայում։ Վերջերս, Անդրեյի խոսքով, իրեն ոչինչ չի անհանգստացնում։ Բայց դերասանն իր խնդիրների պատճառով չի մեկուսացել։ Անդրեյը, որը հաղթահարել է ուռուցքաբանական հիվանդությունը, հիմա էլ ուրիշներին է ակտիվ օգնում։ Դերասանից օգնություն է ստացել նաև Մարիա Լեբեդևան։

Մեկուկես տարի առաջ Գայդուլյանը սկսել էր գումար հավաքել նրա բուժման համար։ Ու ահա արդեն իր Instagram-ում դերասանը հայտնել է, որ Ռոստովում բնակվող Մարիայի առողջական վիճակը լավացել է.

«Ձեր՝ բարի հիմնադրամների ու բլոգերների օգնությամբ, մենք փակեցինք դրամահավաքը 2017-ի դեկտեմբերի 31-ին։ Մաշան ավարտել է բուժումը, իսկ մեկ շաբաթ առաջ նա մեկնել է Գերմանիա՝ հետազոտության։ Ու մենք կարող ենք շշուկով, շատ զգուշորեն ասել, որ հետազոտությունը Մաշայի մոտ հայտնաբերել է զարգացող ռեմիսիա։ Փառք Աստծուն»,- գրել է դերասանն ու հրապարակել Լեբեդևայի հետ լուսանկար։

Նա շնորհակալություն է հայտնել բոլորին կարեկցանքի ու օգնության համար.

«Ես անսահման շնորհակալ եմ բոլորից ու հպարտ եմ Ձեզնով»,- նշել է Անդրեյը։

Դերասանը շարունակելու է պատմել այն մարդկանց մասին, ում ֆինանսական օգնություն է պետք բուժվելու համար։ Անդրեյը համարում է, որ ցանկացած գումար օգտակար կլինի։ Լեբեդևան շնորհակալություն է հայտնել Գայդուլյանին.

«Միասին մարդիկ կարող են հրաշքներ արարել՝ ցանկացած օգնությամբ դուք կարող եք երջանկություն պարգևել ընտանիքին։ Դուք իմ դստերը նվիրել եք մայր, իսկ իմ մայրիկին՝ դուստր։ Թող Աստված Ձեզ առողջություն, երջանկություն ու բարեկեցություն տա։ Ես միշտ կաղոթեմ Ձեզ համար»,- գրել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել