1. Ճիշտ սիրել կնոջը, նշանակում է ցույց տալ այդ ՍԵՐԸ
Եթե կինը վիրավորված է ձեզնից, ապա, հավատացեք, նրա բացասական տատանումները կստեղծեն ՁԵՐ իրականությունը: Երբեմն տղամարդիկ զարմանում են, թե ինչու իրենց գործերն առաջ չեն գնում: Նայեք շուրջներդ, իսկ քանի՞ կնոջ եք նեղացրել:
Հաջողակ տղամարդն առաջին հերթին նա է, ով հասկանում է, որ իր հաջողությունը կախված է իր կողքին գտնվող կնոջից, իսկ դա նշանակում է, որ կնոջը պետք է պաշտպանել նրա բացասական մտքերից ու զգացմունքներից: Ձեր կինը, կարծես, ձեր ներդրումների բանկը լինի. ինչքան շատ եք այնտեղ ներդնում, այնքան շատ եք ստանում կյանքից: Ճիշտ սիրել՝ նշանակում է պարզապես ՍԻՐԵԼ կնոջը, փորձել նրան մոտենալ հոգով, ճանաչել նրա ներքին աշխարհը:
Կինը ցանկանում է իր կողքին տեսնել մշտապես իրեն սիրահարված տղամարդու: Երբեմն տղամարդը չի հասկանում, թե ինչի կարիք ունի կինը. տուն ունի, փող, կարծես, ունի, կարող է հանգստանալ ինչ-որ տեղ, ուրիշ ինչի՞ց է դժգոհ:
Կանայք տղամարդուց միայն սիրո պակաս են զգում: Նա պետք է սերը զգա: Տղամարդը կարող է սիրել կնոջը, բայց կարեւոր է, որ կինը ԴԱ ԶԳԱ: Որպես կանոն, կանայք խոսում են այդ մասին, տղամարդը պարզապես պետք է կարողանա ուշադիր լսել: Երջանիկ ընտանիքներում ամուսիններին հետաքրքիր է միմյանց մասին ամեն ինչ:
Հետաքրքրվեք նրա զգացմունքներով: Երես տվեք ձեր կնոջը մանրուքներով, վերաբերվեք նրան ինչպես աղջնակի: Պետք չեն թանկարժեք նվերեներ. ամենօրյա ուշադրությունը մանրուքներին ավելին է նվերից: Կազմակերպեք փոքրիկ անակնակալներ. հրավիրեք նրան կինո, թատրոն, սրճարան, այգի: Մի ծուլացեք ժամանցի հարցում:
2. Ճիշտ սիրել կնոջը, նշանակում է՝ ՇՌԱՅԼ լինել:
Շռայլ ամեն ինչում՝ խոսքերում, զգացմունքներում, նվերներում: Ագահ, ժլատ տղամարդիկ երբեք ոչ մի գործում չեն հաջողում, նրանց համար չի բացվում հնարավորությունների տարածքը:
Սիրո օրենքն է՝ ինչքան շատ եք տալիս, այնքան շատ եք ստանում: Գումարը միայն թղթադրամ չէ, որով ինչ-որ բան հնարավոր է գնել, այն նաեւ էներգիա է: Ինչքան շատ է տղամարդը տալիս, այնքան շատ է կինը նրան սիրելու, իսկ կնոջ սիրո հետ գալիս է նաեւ նրա հաջողությունը:
Կինը, որը մշտապես սիրո կամ նյութական դեֆիցիտ է զգում, դժբախտ է, նշանակում է՝ նա հենց այդպիսի բացասական ալիքեր էլ կուղարկի դեպի միջավայր: Կինն ավելի ուժեղ է ազդում տարածության վրա:
Երբեմն տղամարդն իր միակ պարտականությունն է համարում փող վաստակելը, եւ վերջ՝ հաշվի չառնելով, որ կնոջը պետք է նաեւ իր ջերմությունը, քնքշությունը, հոգատարությունն ու ժամանակը: Շռայլ եղեք ամեն ինչում:
3. Ճիշտ սիրել կնոջը, նշանակում է՝ ՆՐԱ հոգեվիճակին ուշադրություն դարձնել:
Դուք պետք է իմանաք, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ապրում են զգացմունքերով, եւ ոչ միշտ՝ տրամաբանությամբ ու ողջամտությամբ: Չեմ ուզում ասել, որ ողջամությունը հեռու է նրանցից: Բայց, այնուամենայնիվ, կնոջ բնույթը զգայական է:
Եվ տղամարդու խնդիրն է օգնել կնոջը, որպեսզի նա գլուխ հանի իր զգացմունքներից: Կարեւոր է, թե ինչպես եք դուք վարվում, երբ կինը կորցնում է վերահսկողությունը իր զգացմունքների նկատմամբ: Առաջինը՝ պետք է իմանալ սեփական կնոջ թույլ եւ խոցելի կողմերը, ոչ թե նրան ավելի ցավոտ վիրավորելու, այլ նրան պաշտպանելու համար:
Ցանկալի է, որ դուք նման պահեր թույլ չտաք, երբ կինը դուրս է գալիս ափերից: Իմացեք, որ կինը ձեզ չի ցանկանում վիրավորել եւ չի ուզում ձեզ ցավ պատճառել: Կինը զայրանում է միայն նրա համար, երբ ցավ է զգում եւ, ինչպես էգ առյուծ, սկսում ինքն իրեն պաշտպանել իր իսկ ցավից:
Ուժեղ զգացմունքները, որպես կանոն, վախեցնում են ձեզ, ինչպես նաեւ կանացի լռությունը: Երբ կինը լռում է, դա մի բան է նշանակում. նա ցանկանում է ձեզ պաշտպանել իր ներքին եռացող վիճակից:
Ուժեղ տղամարդը նա է, ով չի վախենում կանացի զգացմունքներից: Մի կողմից նա կարող է դիմակայել դրանց՝ չպատասխանելով կոպտությամբ, մյուս կողմից՝ թույլ չտալ նրան իրեն վիրավորել, նվաստացնել: Տղամարդը չպետք է վախենա կանացի զգացմունքներից, դրանց պարզապես պետք է հանգիստ ու սիրով վերաբերվել:
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից