Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տղամարդուն երջանիկ դարձնելու 5 միջոց

13:04, 19 փետրվարի

1. Թույլ տալ նրան քեզ ծիծաղեցնել

Թող քո տղամարդն իմանա, որ ստիպում է քեզ ծիծաղել: Դրանով դու նրան հասկացնում ես, որ իսկապես սիրում ու գնահատում ես նրան: Իսկ ժպի՞տը, որը գալիս է այդ ծիծաղի հետ: Դա թուլացնում է նրան ու դարձնում փափուկ քո ձեռքերի մեջ:

2. Շնորհակալ եղիր

Տղամարդը սիրում է հոգ տանել մերձավորների մասին: Սակայն ժամանակակից տղամարդու համար ավելի դժվար է դարձել տալը, քանի որ ժամանակակից կինը հետ է վարժվել ընդունելուց: Սովորաբար երկու տարբերակ է լինում՝ կա՛մ կինը սառնորեն է ընդունում նվերը՝ ակնարկելով, որ բավականաչափ չի ստացել, կա՛մ ընդհանրապես հրաժարվում է ու ասում, որ դրան արժանի չէ: Բաց եղիր, երբ տղամարդը նվեր է մատուցում. կապ չունի՝ մեծ, թե փոքր: Նա երջանիկ կլինի տեսնել, որ հաճելի բան է արել քեզ համար:

3. Մի փորձիր շատ օգտակար լինել

Կանայք իրենց բնույթով դաստիարակ են: Մենք երկար ժամանակ հոգ ենք տանում բոլորի մասին այն աստիճան, որ մոռանում ենք մեր մասին, հետո դրա համար նեղանում ենք կյանքից: Բայց տղամարդիկ դա չեն ուզում: Նրանք չեն ուզում, որ մենք շատ օգտակար լինենք:

Տղամարդկանց դուր չի գալիս լվանալ ափսեները կամ քեզ հետ միասին ծննդյան նվերներ ընտրել քո ծնողների համար: Թող նա զբաղվի իր գործերով՝ մեքենայով, վերանորոգմամբ, շաբաթվա համար ծանր գնումներով: Տղամարդը պետք է զգա, որ կա աշխատանք, որը կինը չի կարող անել: Եվս մի բան. երբ դուք տղամարդուն շրջապատում եք հիպերհոգատարությամբ, նա ձեզ սկսում է որպես մոր վերաբերվել, դա ձեզ պե՞տք է:

4. Կանացի եղիր

Ժամանակակից աշխարհում սեռերի հավասարության պայքար է գնում: Կանայք կարող են անել այն ամենը, ինչ տղամարդիկ, եւ դադարել են ավելի քնքուշ լինել: Բայց մարդկային բնույթն անտեսել մենք չենք կարող: Տղամարդիկ ծնվել են առնական, կանայք՝ կանացի լինելու համար:  Երկու սեռերն էլ ստանդարտ գծեր ունեն. տղամարդիկ ուժեղ եւ կամային են, կանայք՝ փափուկ ու հոգատար: Եվ տղամարդիկ ու կանայք արձագանքում են փոխադարձաբար միմյանց  նրբությանն ու ուժին:

Ուստի թույլ տուր քեզ փոքրիկ աղջիկ լինել, քնքուշ լինել քո տղամարդու հետ: Թույլ տուր, որ նա իրեն տղամարդ զգա քո կողքին:

5. Զգացնել տուր, երբ նա քեզ իսկական հաճույք է պատճառում

Զույգի համատեղ կյանքը նաեւ սեքսուալ բավականության նոր կետերի մշտական որոնում է, եւ եթե նա գտնում է այդպիսի մի կետ, զգացնել  տուր այդ մասին: Տղամարդու յուրաքանչյուր սեքսուալ հաղթանակ մեծ ավար է, որը նա պահելու է, եւ հրաշալի խթան՝  նորերը գտնելու: Բաց եղիր եւ մի թաքցրու քո զգացմունքերը, երբ քեզ իսկապես հաճելի է:

 

Աղբյուրը՝ Ivona


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել