Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Եթե ձեզ որոշակի թվեր են հետապնդում

13:09, 20 փետրվարի

Հավանաբար, շատերն են նկատել, որ կյանքի որոշակի փուլում իրենց սկսում են հետապնդել թվերը: Օրինակ՝ մարդը կարող է ավելի հաճախ հանդիպել թվերի որոշակի կոմբինացիայի՝ 111 կամ 222: Ի՞նչ կարող է դա նշանակել:

Նումերոլոգները պնդում են, որ այդ երեւույթը պահապան հրեշտակի նշանն է: Եթե դուք հաճախ եք հանդիպում թվերի միեւնույն հաջորդականությանը, նշանակում է՝ ձեր հրեշտակը ձեզ նշան է տալիս եւ ուզում է ինչ-որ բան ասել: Դուք այդ թվերը տեսնում եք մեքենաների վրա, հեռախոսների համարներում, հայտարարություններում, ամենուր... Պետք չէ դրանից վախենալ: Հակառակը, ուրախացեք. ձեր պահապան հրեշտակը ձեզ հետ կապի մեջ է:

Հրեշտակային նումերոլոգիայի շնորհիվ դուք կարող եք իմանալ, ինչ են նշանակում այս կամ այն նշանները:

Թվերի նշանակությունը՝ հրեշտակային նումերոլոգիայում

111 - թվերի այս կոմբինացիան ցույց է տալիս, որ շատ շուտով ձեր բոլոր ցանկությունները կարող են կատարվել: Այս դեպքում ձեզ հարկավոր է տրամադրվել, թե ինչ եք անկեղծորեն ուզում: Հետեւեք ձեր մտքերին, քանի որ այն ամենը, ինչի մասին դուք մտածելու եք, շուտով իրականություն է դառնալու:

222 - այս թվային կոմբինացիան նույնպես ձեր ծրագրերի շուտափույթ իրականացում է խոստանում: Մի բավարարվեք ձեռք բերածով, շատ շուտով ձեզ փառահեղ հաթանակ է սպասվում:

333 - այս թվերը խոսում են այն մասին, որ ձեր պահապան հրեշտակը ձեր կողքին է: Դժվար պահին օգնություն խնդրեք նրանից, եւ նա անպայման կօգնի ձեզ:

444 - սա պաշտպանության նշան է: Ոչ մի բանից մի վախեցեք եւ գնացեք այնտեղ, ուր ուզում է ձեր սիրտը: Այդ կոմբինացիայով ձեր պահապան հրեշտակն ուզում է ասել, որ պետք է հետեւեք ձեր նպատակին՝ ինչ էլ որ լինի:

555 - կյանքում ձեզ մեծ փոփոխություններ են սպասվում: Հայտնի չէ, ինչպիսին կլինեն դրանք՝ դրական, թե՞ բացասական: Ամենայն հավանականությամբ, փոփոխությունները տեղի կունենան ձեր խնդրանքով:

666 - հրեշտակային նումերոլոգիայում այս կոմբինացիան կոչ է անում ավելի քիչ մտածել նյութականի մասին: Սկսեք զբաղվել ձեր հոգեւոր աշխարհով, այդ ժամանակ շատ խնդիրներ կանհետանան ձեր կյանքից:

777 - սա հաջողության նշան է: Այս թվերը ցույց են տալիս, որ շուտով ձեր կյանքում իսկական հրաշք տեղի կունենա:

888 - հրեշտակները զգուշացնում են այն մասին, որ մոտեցել է ձեր կյանքի հերթական փուլը: Սովորաբար այդ նշանը հայտնվում է մարդու մոտ այն ժամանակ, երբ նա ինչ-որ բան վերջացնում կամ սկսում է: Դա նոր կյանքի նշանն է:

999 - ավարտի նշան է: Պահապան հրեշտակը ձեզ զգուշացնում է ձեր կյանքի կարեւոր փուլի ավարտի մասին:

000 - այս թվերը կոչ են անում ձեզ հավատալ ինքներդ ձեզ եւ ականջալուր լինել ձեր ցանկություններին:

Հրեշտակային նումերոլոգիայում թվային այլ կոմբինացիաներ էլ կան: Երբեմն պահապան հրեշտակը մեզ նշաններ է տալիս մի քանի թվերի տեսքով: Օրինակ՝ 1313, 1515, 1010  եւ այլն: Այդ նշանները կարելի է մեկնաբանել վերը ներկայացված նշանակությունների միջոցով: Օրինակ, եթե ձեզ հետապնդում է 1515-ը, դուք պետք է իմանաք մեկի եւ հինգի նշանակությունը:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել