Հմայեք ձեր մեղմությամբ
Երբ կինը տղամարդու կողքին է, չպետք է ուժեղ պրոֆեսիոնալի կամ 3 երեխա ունեցող տնային տնտեսուհի մոր դեր խաղա։ Նա գետի վրայով լողացող տերեւ է։ Հանգի՛ստ եղեք, մի՛ շտապեք, մոռացե՛ք բոլոր ռազմավարությունների եւ գաղափարների մասին, թե ինչպես է պետք «կպցնել» տղամարդուն։ Իսկական դյութող կինը գիտի, թե ինչպես պարզապես լինի այդպիսին։
Խորը շունչ քաշեք, հարմարավետ նստեք, սրտում զգացեք ջերմություն եւ հանգստություն, պարզապես վայելեք պահը, որը ստեղծվել է ձեր ռոմանտիկ կապի միջոցով։
Նա գիտի, թե ինչպես իրեն կանացի եւ թույլ զգա տղամարդու կողքին եւ կարող է հանգստանալ այդ թուլությունից, դա նրան չի վախեցնում։ Նա չի փորձում ինչ-որ բան անել եւ ամեն ինչ իր ձեռքում պահել։ Նա տղամարդուն թույլ է տալիս հարաբերություններում գնալ սեփական տեմպով, թույլ է տալիս վայելել իր ուշադրությունն ու քնքշությունը։ Նա աստվածուհի է, որն անսասան, հանդարտ եւ չափավոր էներգիա ունի, որը ստեղծում է հանգստության, սիրո, զգայականության, նրբության եւ մեղմության մթնոլորտ։
Լսեք նրան ավելի, քան պարզապես ականջներով
Իսկական գայթակղողը կարող է պարզել տղամարդու խոցելի տեղերը հաշված վայրկյաններում։ Նա գիտի, թե ինչպես ստիպի նրան նյարդայնանալ, եւ ինչպես հանգստացնել։ Նա կարող է նրան ստիպել իր ներկայությունն ընդունել որպես պատիվ այնպես, որ նա նյարդայնանա, բայց, միեւնույն ժամանակ, էմոցիոնալ առումով իրեն ապահով զգա այնպես, որ կարողանա ամբողջովին բացվել նրա առաջ։
Տղամարդուն նյարդայնանալ ստիպելու, բայց, ամեն դեպքում, ձեր առաջ բացվելու լավագույն միջոցը նրան անհրաժեշտ ժամանակ լսելն է։ Երբ դուք նրա հետ եք, փորձեք իրոք լսել, թե նա ինչ է ասում։ Մի՛ ընդհատեք, մի՛ նայեք ձեր հեռախոսին, մի՛ տարվեք սեփական մտքերով, մի՛ ասեք, թե լսում եք նրան, երբ միաժամանակ մի քանի բան եք անում։ Մեզ շատ բան կարող է շեղել մարդու հետ իրական կապից։ Գայթակղողն օգտագործում է կանացի էներգիան, որպեսզի լինի այստեղ եւ հիմա։ Դուք պետք է ձեր մտքերը մաքրեք եւ բացեք սրտերը։ Թողե՛ք ամեն բան, ինչ անում եք, եւ լսե՛ք նրան ուշադիր՝ սրտով, ականջներով, մտքով եւ մարմնով։
Գայթակղեք նրան հպումներով
Եթե դուք մեղմ հպվեք տղամարդուն, երբ զգում եք նրա հետ կապը, դա նրան ցույց կտա, որ նրա զգացմունքները կարեւոր են ձեզ համար, որ նրա մտադրությունները հաճելի են ձեր սրտին։ Սակայն հաճախ մի՛ դիպչեք նրան եւ այդ հնարքը մի՛ օգտագործեք նրա հետ կապ հրահրելու համար։ Ուղղակի դիպչեք նրան կարեւոր պահերին, եւ թող դա ցույց տա, որ դուք բաց եք հետագայի համար, որ դուք նույն դաշտում եք՝ ֆիզիկապես, հոգեպես եւ հույզերով։
Աղբյուրը՝ Soulpost
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով