Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Հավանում եմ այստեղի ճարտարապետությունն ու խոհանոցը». Շակիրայի, Ռիհանայի եւ Ջեյ Զիի հետ աշխատած հայտնի պարուսույցը Հայաստանում է

11:08, 20 փետրվարի

Աստղային համագործակցություններով հայտնի Hi-Hat production-ի ճանաչված խորեոգրաֆ Թրոյ Քիրբին այս օրերին Հայաստանում է: Ռիհանայի, Շակիրայի, Ջեյ Զիի, Ջասթին Բիբերի եւ մի շարք այլ աստղերի հետ աշխատած պարուսույցը Երեւան է ժամանել «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակից Հասմիկ Շիրոյանի հրավերով, որի մրցութային բեմադրությամբ հենց Թրոյն է զբաղվում: NEWS.am STYLE-ը Թրոյի հետ ջերմ հանդիպում ունեցավ, որի ընթացքում խորեոգրաֆը հագել էր սեւ շապիկ՝  Հայոց ցեղասպանության հուշահամիլիրի ու անմոռուկի պատկերով: Պարզվում է՝ Թրոյին լավ հայտնի է մեր պատմության այդ ցավոտ էջը, իսկ Հայաստան գալուց առաջ խորեոգրաֆը Հայաստանի մասին գիտելիքները թարմացրել է հայ ընկերների օգնությամբ:

«Մինչ այստեղ գալս Հայաստանի մասին կարդացել եմ, բացի այդ` շատ հայ ընկերներ ունեմ, որոնցից է, օրինակ, պարող Միհրան Կիրակոսյանը: Ի դեպ, նա եւս Hi-Hat ընկերության հետ է աշխատում»:

Ճիշտ է՝ աշխարհահռչակ պարուսույցը դեռ շատ բան չի հասցրել տեսնել Երեւանում, բայց կան բաներ, որոնք արդեն նկատել ու հավանել է.

«Պարզ տեսնում եմ, որ այստեղի մարդկանց միջեւ սերը շատ ամուր է, ինչը հրաշալի է, քանի որ, կարծում եմ, աշխարհին սերը շատ է պակասում: Բացի այդ՝ ինձ դուր է գալիս այստեղի ճարտարապետությունը, անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ այցելելու թանգարաններ, նաեւ շատ եմ հավանել այստեղի խոհանոցը: Տոլմա եմ փորձել, եւ այն ինձ շատ է դուր եկել»:

Բայց, իհարկե, Հայաստան այցի հիմնական նպատակը «Դեպի Եվրատեսիլ» նախագիծն է, որի շրջանակներում Թրոյը համագործակցում է Հասմիկ Շիրոյանի հետ: Նա նաեւ պատմեց, թե ինչպես սկսվեց հայ երգչուհու հետ համագործակցությունը.

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մեր ընկերությունը հեռախոսազանգ ստացավ, որից հետո Hi-Hat-ը լսեց Հասմիկի երգն ու շատ հավանեց: Մենք հասկացանք, որ այս համագործակցությունը ոչ միայն Հասմիկի, այլեւ մեզ համար շատ լավ կլինի: Նա հրաշալի երգչուհի է, բարի ու խելացի անձնավորություն: Հիմա եմ հասկանում, թե որտեղից է նրա երաժշտությունը գալիս, քանի որ հավատում եմ՝ ամեն ինչ ծնվում է մարդու ներսից»:

Պարուսույցը դեռեւս չցանկացավ բացահայտել, թե ինչ է տեղի ունենալու բեմում, սակայն մի բան, այնուամենայնիվ, նշեց.

«Նրանք, ովքեր գիտեն, թե ինչպիսի կատարող է Հասմիկը, հաստատ ոչնչից չեն զարմանա, բայց մենք, ամեն դեպքում, փորձելու ենք ձեզ զարմացնել»:

Թրոյի հետ խոսեցինք նաեւ նրա աստղային համագործակցություններից.

«Այն արտիստները, որոնք համագործակցում են Hi-Hat ընկերության հետ, անկասկած վստահում են մեզ: Նրանց թվում են՝ Ռիհանան, Շակիրան,  Ջեյ Զին, Մերի Ջեյ Բլայջը, որոնք մեծ հարգանք են տածում մեր հանդեպ, ու ամեն ինչ հրաշալի արդյունք է ունենում: Նրանց հետ աշխատելը եւ հեշտ է, եւ զվարճալի: Ի դեպ, Հասմիկը եւս ինձ համար այն հրաշալի արտիստների ցանկում է, որոնց հետ երբեւէ աշխատել եմ»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել