Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Երեւանյան էսքիզներ․Ո՞ւր է գնում մեր աղբը

20:04, 24 փետրվարի

 Փողը աղբ չէ, աղբը՝ փող է․․․

Կենցաղային աղբի խնդիրը, թերեւս, միշտ էլ գոյություն է ունեցել։ Բայց նախկինում այն այդքան սուր չէր։ Խորհրդային ժամանակներում կենցաղային աղբը այնուամենայնիվ տեսակավորվում էր պետական մակարդակի վրա, ու ինչն այսօր դեն է նետվում, այն ժամանակ վերադարձվում էր վերամշակման ու ոչ անվճար։ Եթե հիշում եք ՝ կար մակուլատուրա՝ գրքերի դիմաց, ջարդոնի հավաքում, դատարկ շշերի հանձնում՝ նույնատեսակ ապրանք գնելիս եւ այլն։ Նաեւ կարելի է հիշել այն հատուկենտ մարդկանց, որոնք շրջում էին բակերում ու փոխանակում հին հագուստը ընկույզի հետ։ Շատ բան պարզապես դեն չէր նետվում, այլ պահվում էր նկուղներում, հին հագուստը ձեւափոխում էին, կենցաղային տեխիկան՝ վերանորոգում։

Ամենուրեք հայտնված «Աղբի տեղը աղբամանում է» քարոզչական պաստառները եւս մեկ անգամ հիշեցնում են այն մասին, որ այս խնդիրն իր արդիականությունը չի կորցնում։ Բայց այն չի սահմանափակվում միայն էկոլոգիական միջավայրի մաքրության պահպանմամբ։ Ենթադրենք կարգապահ մարդիկ աղբը աղբամանը կնետեն, իսկ հետո այդ աղբի հետ ի՞նչ է արվելու։

Ինչպես եւ նախորդ տասնամյակներին, աղբը առաջվա պես տեղափոխվում  ու այրվում է աղբանոցներում, աղտոտելով մթնոլորտը թունավոր արտանետումներով։

Հայաստանում աղբի վերամշակման գործարաններ ստեղծելու անհրաժեշտության մասին խոսացկություններ վաղուց են լսվում, բայց զգալի առաջընթաց այս հարցում չի նկատվում։ Չի կարելի ասել, որ ոչինչ չի արվում, բայց աղբի վերամշակման թեմային անդրադառնում են պարբերաբար՝ իրավիճակի սրացումից կախված։

Կա համաշխարհային փորձ, որը թելադրում է «Աղբի խնդրի» լուծման հաջորդականությունը։

Առաջին քայլերից մեկն է կենցաղային մակարդակի վրա թափոնների առաջնային տեսակավորումը։ Բակերում պետք է տեղադրել աղբամաններ ապակու, թղթի ու ստվարաթղթի , սննդային մնացորդների, պոլիէթիլենային արտադրանքի համար եւ այլն։ 2009-ին փորձեցին ներդնել բնակչությունից պլաստիկե շշերի հավաքման փորձը Ալավերդիում ու մի շարք այլ մարզերում։ Տեղադրվեցին հատուկ աղբամաններ, մարզպետարանները պարտավորեցրեցին համակարգված ձեւով հավաքել շշերը ՝ հետագա ուտիլիզացման համար։ Բայց այդ գործընթացը զարգացում չունեցավ։

2015-ի օգոստոսին Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը NEWS. Am-ի թղթակցին պատմեց, որ մայրաքաղաքում հայտնվելու է աղբի վերամշակման գործարան։

Սակայն աղբի նախնական տեսակավորման տարբերակը քաղաքի իշխանությունները չեն դիտարկում, քանի որ նրանց կարծիքով քաղաքում այնքան շատ աղբ չի գոյանում, որպեսզի նախնական տեսակավորումը կոմերցիոն տեսակետից շահավետ լինի։ Եթե հաշվի առնենք, որ մայրաքաղաքում օրական մոտ 1300 հազար տոննա թափոն է հավաքվում, ապա անհասկանալի է դառնում, թե ինչի մասին է խոսքը։ Մնում է երկրորդ տարբերակը՝ աղբի տեսակավորումն արդեն գործարանում։

Աղբի վերամշակումը համարվում է շահավետ ու ծախսված գումարները արագ վերադարձնող բիզնես։ Այն տարածված է շատ երկրներում։ Չէ որ աղբի ողջամիտ ոչնչացումից շահում է ոչ միայն բնապահպանական վիճակը։

Թափոններից կարելի է ստանալ դիզելային վառելիք, ապակու ջարդոններից նոր սպասք արտադրել, կենսաբանական թափոնները կոմպոստային պարարտանյութերի վերածել։ Անսարք համակարգչային ու կենցաղային տեխնիկայից գոյացող տեխնածին աղբը կարող է աղբյուր դառնալ պղնձի, այյումինումի, ոսկու ստացման համար, իսկ այրվող աղբը կարելի է օգտագործել ջեռուցման նպատակներով՝ ջուրը տաքացնելու համար եւ այլն։

2006-ին ճապոնական «Սիմիձու» կորպորացիայի մասնագետները հետազոտել են Երեւանի Նուբարաշենի աղբանոցը՝ մեթանային արտանետումների հաշվին էլեկտրականություն ստանալու հարցով ու հաստատել դրա բարձր ներուժը։

Բայց սա մի շղթա է, որտեղ յուրաքանչյուր օղակը պետք է լավ աշխատի։ Բնակչությունը ՝ իրականացնի կենցաղային թափոնների առաջնային տեսակավորում, քաղաքային իշխանությունները՝ հստակ կազմակերպեն աղբահանությունը ու դրանց անընդմեջ առաքումը վերամշակող ձեռնարկություններ։ Իսկ գլխավորը՝ այդ վերամշակող ձեռնարկությունը ունենալ է պետք։

Արդեն երկար տարիներ մենք լսում ենք այն մասին, որ Արմավիրում կառուցվելու է աղբի վերամշակման գործարան, որի ստեղծման մասին համաձայնություն է ձեռք բերվել 2014-ին, Չեխիայի Հանրապետություն Արմավիրի մարզպետի ղեկավարած պատվիրակության աշխատանքային այցելության ժամանակ։ Ասում էին, որ նախագիծն էլ է պատրաստ։

Ստամբուլից վերջին լրագրողական ռեպորտաժում«Аргументы и факты» շաբաթաթերթը պատմել է Ստամբուլում աղբահանության կազմակերպման մասին։ Աղբատարները օրական երկու անգամ նույն ժամին շրջում են քաղաքում։ Բացի դրանից անհատ հավաքողները քաղաքում վազում են սայլակներով, հավաքելով ու տեսակավորելով թափոնները։ Թուրք աղբահավաքների աշխատավարձը ամենաբարձրն է պետծառայողների շրջանում՝ մոտ երկու հազար դոլար։

Անցած տարվա ապրիլին կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում աղբահանության դրությունը աղետալի է անվանել, հայտնել է «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացումը սկսելու մասին ու մի շարք հանձնարարականներ տվել՝ ամբողջ երկրում աղբահանության աշխատանքների հետ կապված։ Բայց բազմամյա փորձը ցույց է տալիս, որ վարչարարական միջոցներով նման հարցերը չեն լուծվում, պետք են որոշակի ծրագրեր։ Օգոստոսին վարչապետը քննարկել է աղբ վերամշակող գործարանի շինարարության ներդրումային ծրագրի իրականացման հեռանկարները Global Reservers Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդի հետ, որը շահագրգռված է նման նախագծի իրականացման հարցում։

Ահա թերեւս այն ամենը, ինչ արվել է։ Առայժմ Լոռիում, Սյունիքում, Հայաստանի այլ մարզերում նոր աղբանոցներ են բացվում, իսկ լցված աղբամանները մնում են հայկական քաղաքների ամենատգեղ տեսարաններից մեկը։

Պավել Ջանգիրով

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել