1. Առաջին կանոն
Հարաբերությունները պետք է թեթեւ լինեն: Պետք է թեթեւ լինեն հենց սկզբից: Առաջին րոպեներից: Այն մարդը, որի հետ անմիջապես ձեզ այնպես եք զգում, ասես հին ծանոթներ լինեք, ձեզ ավելի է համապատասխանում, քան նա, ում պետք է տարիներով հարմարվել: Այն տղան, որի հետո տասնհինգ րոպե անց պատրաստ եք առանձնանալ առեւտրի կենտրոնի զուգարանում, ավելի լավն է, քան նա, ում դուք յոթ տարի անպատասխան նամակներ եք գրել: Աղջիկը, որը ձեր հանդեպ անմիջապես հետաքրքրություն է դրսեւորում, ավելի լավն է, քան անմատչելի գեղեցկուհին, որին պետք է Բահամյան կղզիներ տանել: Հեշտ նշանակում է լավ: Բարդ նշանակում է վատ:
Դա աքսիոմ է: Պետք չէ ապացուցել դա: Ընդհանրապես հարաբերություններում ոչինչ պետք չէ ապացուցել ձեր հաշվին: Պետք չէ հասնել որեւէ մեկին, հարմարվել նրան, վազել նրա հետեւից: Մեկ անգամ անելով դա` ամեն օր կանեք, եւ ի պատասխան կտեսնեք միայն կամակոր, դժգոհ մռութ: Եթե անմիջապես չի կարգավորվել, չեք բռնկվել, չեք ծխել, մի քաշեք կատվի պոչից: Նշանակում է` ձերը չէ: Բարդ հարաբերությունները պիտանի են միայն նրանց, ովքեր ձանձրանում են եւ շատ ազատ ժամանակ ունեն: Մնացած բոլորին այդ տառապանքները միայն նյարդայնացնում են: Չարժե ձեզ բեռնել բարդ հարաբերություններով:
Այն հարաբերությունները, որում դուք անընդհատ հարմարվում եք մեկ ուրիշին, ստորացուցիչ են: Վաղ թե ուշ ձեր համբերությունը կսպառվի: Թույլ մի տվեք, որ ձեզ ներքաշեն բարդ հարաբերությունների մեջ:
2. Երկրորդ կանոն, որը պակաս կարեւոր չէ
Հարաբերությունները պետք է ուրախություն բերեն: Այդ պնդումը եւս ապացույցների կարիք չունի: Հենց որ հարաբերությունները դադարում են ոչ թե ուրախություն բերել, այլ գարշելիություն, արմատախիլ արեք այդ երեւույթը: Մի ընտելացեք հարաբերություններ պարզելուն, արցունքներին եւ սպասք ջարդելուն: Թողեք երկարատեւ զրույցները, հանդիմանանքները, փոխադարձ մեղադրանքները: Դա նորմալ չէ: Դա ընդամենը ուղի է դեպի դժոխք:
Հենց հարաբերություններից հեռանում է ուրախությունը, դրանք անօգուտ են դառնում: Թվում է, թե ավելի հեշտ ի՞նչ կա: Բայց չէ՞ որ շատ մարդիկ տարիներով որոճում են իրենց վիրավորանքների հարդը: Նրանք իրենց ուղեղը զբաղեցնում են հարաբերություններ պարզելով: Պետք չէ անել դա: Հենց հասկանում եք, որ ձեր խոսքերը խլում են ուրախությունը, փակեք բերանը: Հարաբերությունների պարզաբանում է սկսվում, հեռացեք: Մարդն ուզում է միայն մեղադրել եւ հանդիմանել. թույլ մի տվեք, որ ձեզ մեղքի զգացում պատվաստեն: Հեռացեք:
Հարաբերություններն անհրաժեշտ են ուրախության համար: Մնացած բոլոր հարաբերությունները` «հանուն երեխաների», «որովհետեւ բոլորն այդպես են ապրում», «սովորույթի բերումով», «որովհետեւ առանց դրանց ավելի վատ է», կարելի է ուղղակի վերցնել եւ աղբարկղը նետել:
Աղբյուրը` Tut.by
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից