Խոյ
Խոյերը վտանգավոր են բարկության պահերին: Երբ իրենք զայրանում են, կարող են նույնիսկ հարվածել: Սա աննկարագրելի զվարճալի տեսարան է, եթե հետևել դրան մի քանի կիլոմետր հեռվից: Ի դեպ, Խոյերը շատ շուտ հանդարտվում են:
Ցուլ
Ցուլերը բռնկվող չեն, սակայն եթե իրենց լրջորեն վիրավորում են, իրենք բավականին երկար են բարկանում: Այդ ընթացքում իրենք «հարվածում» են բոլոր նրանց, ովքեր հանդիպում են իրենց ճանապարհին: Կանգնեցնել նրանց գրեթե անհնար է: Պարզպես նայեք և հետևություններ արեք:
Երկվորյակներ
Այս կենդանակերպի նշանը զայրույթի պահին կարող է միայն վիրավորել կամ ինչ-որ մի բան հրել, սակայն չի բղավի և ձեռքերը չի թափահարի: Կարող է մի վիրավորող արտահայտություն անել և անմիջապես լռել:
Խեցգետին
Խեցգետինները բարկանում են «ներքուստ»: Եթե բարկության պատճառը որևիցե անձ չէ, ապա դուք երբեք չեք հասկանա, որ Խեցգետինը բարկանում է: Նա կկարմրի, կփքվի, իսկ հետո կվերադառնա իր բնականոն վիճակին: Իսկ եթե նրան բարկացնի մարդը, ապա Խեցգետինը վրեժ կլուծի: Ոչ մի վեճ և հրմշտոց՝ ուղղակի վրեժ։
Առյուծ
Երբեմն Առյուծները հենց այնպես են բարկանում: Իրենք մռնչում են և հիշեցնում բոլորին, որ իրենք են արքաները: Իրենք զայրանում են, երբ ինչ-որ բան իրենց ցանկությամբ չի լինում, այսինքն՝ բավականին հաճախ: Առյուծին հանդարտեցնելու միակ տարբերակը ներողություն խնդրելն ու սխալն ընդունելն է:
Կույս
Կույսերը մրթմրթում են բարկության պահերին: Եթե բարկացնեք իրենց, ուրեմն ձեր մարմինը կարող են գտնել սեփական տան շեմին մեխված, որպեսզի մնացած բոլորն իմանան, թե ինչ է նշանակում զայրացնել Կույսին:
Կշեռք
Կշեռքները դիվանագետներ են և զայրույթն իրենց մեջ են պահում: Իրենք կարող են կիսվել այդ մասին հարազատների և մտերիմների հետ, սակայն միայն ծայրահեղ դեպքերում: Այս մարդիկ, անկասկած, կարող են տիրապետել իրենց բարկությունը:
Կարիճ
Կարիճները ներքուստ են զայրանում՝ էմոցիաների մեծ տարափ վերապրելով: Մեղավորին սովորաբար սարսափելի ապագա և անվերջ վրեժ է սպասվում: Այս «անեծքը» հանելու համար պարզապես ներողություն խնդրեք Կարիճից:
Աղեղնավոր
Աղեղնավորները բարկության պահին ասում են այն, ինչ մտածում են: Վեճի ժամանակ իրենք չեն հարվածի, պարզապես ամեն բան ուղիղ կասեն: Պետք է նշել նաև, որ Աղեղնավորները ունակ չեն զգացմունքները վերահսկելու:
Այծեղջյուր
Այս մարդիկ, երբ բարկանում են, սկսում են բղավել և հարաբերություններ պարզել: Սա բավականին հետաքրքիր է, սակայն մի փորձեք ցույց տալ ձեր հետաքրքրությունը, հակառակ դեպքում նույն պահին հարված կստանաք: Կա նաև Այծեղջյուրների այլ տեսակ, որոնք արժանապատվորեն են վիճում:
Ջրհոս
Ջրհոսները շատ «խելացի» կերպով են վիճում: Իրենց բարկությունն օգտակար է, քանի որ այն դրդում է Ջրհոսներին ինքնադիտողության և խորը մտորումների: Նրանք փակվում են իրենց ներսում և վերադառնում են միայն որոշ ժամանակ հետո։
Ձկներ
Ձկները հույզերի մի ամբողջ տարափ են զայրացած ժամանակ: Սկզբում իրենք տաքանում են, հետո եռում, իսկ հետո սկսվում է մի իսկական պայթյուն: Սա շատ տարբեր կերպով կարող է արտահայտվել, որովհետև իսկապես էմոցիոնալ Ձկների էությունը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում:
Աղբյուրը՝ dailyhoro.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ