Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Տասը միջոց՝ սեփական կյանքը չփչացնելու համար

20:09, 26 փետրվարի

1.Բավական է ուշադրություն դարձնեք ձեր զգացմունքներին

Այն, ինչ զգում եք, անցողիկ է։ Հետեւաբար, պետք է վերահսկել ու կառավարել զգացմունքներն ու դրանց հետեւանքով կատարվող գործողությունները, քանի որ զգացմունքները կարող են եւ բարձրացնել, եւ անարգել ձեզ։

2. Մոռացեք ձեր հուզմունքը

Հուզմունքն ամեն ինչ ավելի է դժվարացնում։ Որքան շատ եք բացասական երեւույթների մասին մտածում, այնքան ավելի հաճախ են դրանք կատարվում։

3. Ուշադրություն մի դարձրեք ձեր ներքին ձայնին

Եթե ցանկանում եք երջանիկ լինել, բավական է ինքներդ ձեզ ասեք, որ դուք դժբախտ եք։ Մարդիկ սովորաբար իրենց հետ խոսում են սեփական զգացմունքների, վախերի մասին, որոնք հիմնականում նրանց երեւակայության արդյունք են։

4. Մի քննադատեք ինքներդ ձեզ

Ինքներդ ձեզ քննադատելը ժամանակի կորուստ է, իսկ մյուսներին քննադատելը՝ անմտություն։ Լավից լավը միշտ էլ կա, սակայն կան նաեւ մարդիկ, որոնք ավելի վատ վիճակում են։ Հետեւաբար, դուք պետք է կարողանաք գտնել ոսկե միջինը։

5. Մեղքի զգացումը ոչինչ չի կարող փոխել

Այն միայն ձեզ է տանջելու եւ ոչ մի օգուտ չի տալու։ Եթե ձեր կատարած քայլերը մեղքի զգացում են առաջացնում ձեզ մոտ, պարզապես փորձեք չկրկնել ձեր սխալը։ Իսկ եթե դուք անհանգստանում եք մյուսների սխալ արարքների համար, դիմեք հոգեբանին։

6. Բավական է անհանգստանաք, թե ինչ են մյուսները մտածում ձեր մասին

Բավական է անհանգստանաք, թե ինչ են մյուսները մտածում ձեր մասին։ Մի օր սա ձեզ խելագարության կհասցնի։ Իրադարձություններն ու մարդիկ ոչ մի ազդեցություն չպետք է ունենան ձեզ վրա։ Ձեր երջանկությունը միայն ձեր ձեռքերում է, ուստի մյուսների խոսքերին ուշադրություն մի դարձրեք։

7. Բավական է, ուշադրություն դարձնեք թվերին ու հաշվարկներին

Նույնիսկ մի շարք բիզնես-հաշվարկներն են անօգուտ, անիմաստ ու սխալ լինում։ Հաշվարկները պարզապես թվեր են, որոնց չպետք է այդքան մեծ կարեւորություն տալ։

8. Մի անհանգստացեք, եթե կյանքը ձեր նախատեսած ծրագրով չի ընթանում

Որքան շատ եք փորձում հետեւել ձեր մշակած ծրագրին, այնքան ավելի դժվարությամբ եք հասնում դրան։ Կյանքը փոփոխական է եւ չնայած ձեր մանրակրկիտ ուսումնասիրություններին եւ վերլուծություններին՝ այն միշտ կարող է այլ ընթացք ու նոր զարգացումներ ստանալ։ Իհարկե, ծրագրավորելը շատ կարեւոր է, բայց չպետք է կորցնել իրականության զգացողությունը։

9. Թույլ մի տվեք մյուսներին օգտագործել ձեզ

Թույլ մի տվեք ուրիշներին կայանալ ձեր կյանքի հաշվին։ Դուք կարող եք օգնել նրանց, բայց ոչ սեփական կյանքի հաշվին։ Դուք չպետք է պատասխանատվություն կրեք ուրիշների փոխարեն։ Դա նրանց կյանքն է։

10. Մի մտահոգվեք ձեր անհատականության համար

Անհատականություն գոյություն չունի։ Այն ընդհանուր հասկացություն է, որը ձեր խոսքի եւ գործի արդյունքն է։ Եթե այսօր ձեր անհատականությունն ընդունելի չէ, մի մտահոգվեք. դուք կարող եք փոխել այն՝ ինքներդ ձեզ հետ խոսելով։ Դուք միակն եք, որը կարող է օգնել ձեզ այս հարցում։

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել