Shine&Food

Մկոյի նոր դերը, Նազենիի ու Սոֆիի «անկախ» սելֆիներն ու «Մանկական Եվրատեսիլ»-ի մեր պատվիրակը. շաբաթվա ամփոփում

POPcorn blog. Երևանում նշում են անկախության տոնը

«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման պրեմիերան

Մարինկա Խաչատրյանի ռոմանտիկ հոլովակը, Վան Դամի ժամանումն ու Comedy Club-ի կարմիր գորգը. շաբաթվա ամփոփում

Shine&Food: Այ քեզ բերքի տոն

Երևանում մեկնարկեց Comedy Club փառատոնը

Yerevan Music Night 2018

POPcorn blog. Շոու բիզնեսի պատմության ամենաաղմկահարույց սկանդալները

Բլոգ Լի. ավանդական հայկական նախաճաշի համը

Shine&Food: 1 օր սնվում եմ ընդամենը 1000 դրամով

NEWS.am STYLE/շոու-բիզնեսի շաբաթվա ամփոփում

«Նոր ալիք-2018». Գեւորգ Հարությունյանը մրցութային երկու օրերից հետո առաջին տեղում է

PROFFY. Բարմեն. պատրաստում ենք հայկական կոկտեյլ

POPcorn blog. Խաղում ենք Աստղիկ Սաֆարյանի հետ

Ինչպես են ծաղրել Եվգենի Պետրոսյանին, հայ պրոդյուսերին եւ ռուսական տեխնոլոգիաները Comedy club-ում

Գեւորգ Հարությունյանը փայլուն ելույթ ունեցավ «Նոր ալիք»-ում

VARDA-ն ձողի վրա գեղեցիկ պար է ցուցադրել

Տղամարդկանց սեքսուալ աստղագուշակ

21:02, 27 փետրվարի

Խոյեր

Խոյը հանուն երջանկության միշտ առաջ է գնում, թեև նրա բնավորության մեջ առկա է զոհի բարդույթը։ Հաճախ է ինչ-որ բան  զոհաբերում հանուն սիրելիի բարեկեցության։ Չի դավաճանում։ Անկողնում ողբերգության դիմանկ է հագնում՝ հավանաբար, մտածելով, որ սա վերջին անգամն է։  Երբեք իր կնոջը բաց չի թողնի։ Ողջամիտ է  և արկածախնդիր ։ 

Ցուլեր

 Բարի և ինքնավստահ տղամարդ է։ Վստահ է, որ ինքը թույլ կնոջ միակ հենարանն է։ Հաճախ հայրական զգացմունքով է լցվում սիրելիի նկատմամբ։ Դավաճանում է միայն երբ շատ հարբած է։ Որից հետո շատ է տանջվում և մեղադրում ինքն իրեն։ Անկողնում նրանից անակնկալներ մի սպասեք՝ նախընտրում է ստանդարտը։ Հավերժական է և անսասան։

Երկվորյակներներ

Բարդ տեսակ է։ Նրա կյանքում միշտ պետք երկուսը լինեն՝ նրա երկրորդ կեսը կամ դու ես, կամ նրա երկրոդ էությունը։ Վերջին դեպքում մենք քեզ պարզապես խղճում ենք։ Այս տեսակ մարդը լի է տհաճ անակնկալներով։ Սակայն անկողնում էգոիստ չէ։ Հարաբերություններում կարևորում է հոգևոր կապը։ Հեշտությամբ գայթակղվում է, թեև համեստ է ձևանում։ 

Խեցգետիններ

Ուշադիր, հոգատար, քաղաքավարի տղամարդ։ Հատուկ ուշադրություն չի պահանջում։ Համեստ է։ Սակայն երբեմն այդ համեստությունը կնոջ մոտ Էդիպյան բարդույթ է առաջացնում։ Անկախ իրենից կինն ուզում է գրկել այդ երեխային և կերակրել։ Անկողնում  նուրբ է։ Հաճախ ավելորդ հոգատարությունից և զգացմունքայնությունից ստացվում է ոչ թե սեքս, այլև արցունքոտ գրկախառնություն։ Գուցե հենց այդ պատճառով էլ սեքս չի սիրում և կարող է բավարարվել համեղ ապուրով և հարմարավետ բնակարանով։ Տարիքի հետ անտանելի է դառնում, քանի որ մանկության գիրկն է ընկնում և ամենայն լրջությամբ կուրծք պահանջում։ 

Առյուծներ

Եզակի մարդ։ Այստեղ վսեմության մոլուցքը գերազանցում է բոլոր հնարավոր սահմանները։ Եթե դու իրեն չես պաշտում, չես լսում նրա հիանալի երաժշտությունը, պոեզիան և այլն, ապա բարոյապես կոչնչացնի քեզ։ Նա իրեն երկրագնդի միակ տղամարդն է համարում, որը գիտի, թե ինչում է կայանում կնոջ երջանկությունը։ Եվ , անշուշտ, այդ երջանկությունն ինքն է։ Նա հովիվ է, իսկ կանայք ՝ այծիկներ։ Նա նվաճում է և իշխում։ Իսկ անկողնում․․․հմմ․․․ նույնիսկ բառ անգամ չես ասի։ Դու քո այծիկի փոքր ուղեղով պիտի հասկանաս, որ քեզ հետ սեքսով զբաղվելով նա մեծ լավություն է արել։ Եվ փորձիր այդքանից հետո նրա պատվին գովասանքի երգ չգրել։

Կույսեր

Բնականաբար, մեծ էգոսիտ։ Իր տեսակով եզակի այս տղամարդը կոմպլեքսավորվում է իր կենդանակերպի նշանի անվանումից, և այդ ֆոնի ներքո փորձում է ավելի առնական երեևալ։ Փորձում է գայթակղել և ցույց տալ իր առավելությունը այս կենդանակերպի նշանի մնացած ներկայացուցիչներին։ Սիրում է հաճոյախոսել, հատկապես հետևել կանանց արձագանքին։ Եթե տեսնում է , որ հաճոյախոսությունը իր գործ արեց, ապա հասնում է մինչ սիրո խոստովանությունները, Ձեր և նրա մանթրայի միասնության մասին առասպելների։ Իհարկե, հավատալ չի կարելի։ Անկողնում, սովորաբար իրենից եչ մի համոզիչ բան չի ներկայացնում։ Կրքոտ և թեժ սեքսի փոխարեն կարող է գիրք կարդալ կամ հեռուստացույց նայել՝ պարզաբանելով, որ նրա մանթրան հոգնել է։ Կույս տղամարդուն անկողին կարելի է տանել արցունքներով, ռոմանտիկ երդումներով, խոստումներով և այդ տեսակի ռոմանտիկ անհեթեթություններով։ 

Կշեռքներ

Տարօրինակ է, սակայն արտաքինից տնարար և ընտանեկան այս տղամարդը սեռական կյանքից անբավարարված լինելիս, շատ արագ իր կնոջը կամ ընկերուհուն  փոխարինող է գտնում։ Իսկ հետո տառապում երկու կնոջը սիրելուց։ Անկողնում մոռանում է իր մասին՝ փորձելով հաճույք պարգևել կնոջը, միևնույն ժամանակ չհետքրքրվելով, թե ինչն է նրան դուր գալիս։ Սիրում է գեղեցիկ նվերներ գնել՝ ծաղիկներ, օծանելիք և այլն․․․

Կարիճներ

Քայլող սեքս։ Սակայն առանց ուղեղի։ Մտածում է վարտիկի մեջ գտնվող այդ միակ օրգանով։ Դիմացկուն է և հանդուրժող։ Պատրաստ է լսել քո դառը պատմությունները կնոջ դաժան ճակատագրի մասին։ Սակայն սա միայն Կարիճի մարտավարությունն է՝ շահել վստահությունը և անկողին տանել։ Իսկ առավոտյան  կմոռանա հարցնել քո հեռախոսահամրը։ Տանել չի կարող նկատողությունները սեքսում, չէ՞ որ նա վարպետ է։ Քչերին է հաջողվում բավարարել նրա բուռն երևակայությունը։ եթե դա պատահում է, ապա այդ կինը իսկույնն հայտնվում է նրա նոթատետրում ՝ կարմիր գրիչով նշված սեքս-հաղթանակների լուսանցքում։ 

Աղեղնավորներ

Միշտ առույգ և՜ ոգով, և ՜մարմնով, ինչը եևբեմն կարող է նյարդայնացնել։ Փորձում է ապահովել ընտանիքը և գրեթե միշտ զբաղվում է ինչ-որ բիզնեսով՝ եկամտաբեր, կամ ոչ այդքան։ Ժլատ չէ։ Նրա կարգախոսը՝ ամենալավը ինձ և ընտանիքիս։ Սեքսով զբաղվում է արագ և ուրախությամբ։ Սեքսի հաճույքն ու անհրաժեշտությունը հասկանում է ավելի մեծ տարիքում։  Ցանկանում է շատ երեխաներ ունենալ։ Դու նրան երեխաներ կպարգևես, և նա, պարգևելով քեզ կյանքի բոլոր հաճույքները, երբեք չի լքի՝ առնվազն ընտանիկի առջև պատասխանտվության զգացումից ելնելով։ 

Այծեղջյուրներ

Ըստ սեքսուալ հորոսկոպի ատում է կանանց որպես գիտակից արարածների։ Կարծում է, որ կնոջ տեղը խոհանոցում է և ձայնի իրավունքը տարվա մեջ մեկ անգամ՝ մարտի 8-ին։ Քո դավաճանության դեպքում կհեռանա առանց որևիցե բացատրությունների՝ պատճառաբանելով  «միևնույն է, դու քո կարճ խելքով չես հասկանա իմ կյանքի կարևորագույն նպատակը»։ Անկողնում նրանից հոգատարություն մի սպասեք։ Չի մտածում կնոջը հաճույք պարգևելու մասին, կարող է բացարձակ այլ բանի մասին մտածել, օրինակ, թե ինչ կարգին տղամարդ է նա։ Եվ միայն հիացմունքով և անդադար հաճոյախոսություններով կարելի է պահել այդ տղամարդուն։ 

Ջրհոսներ

Գեղագետ եսասեր, սակայն առանց հմայքի։ Որպես կանոն, խելացի, և համապասխան կրթության առկայության դեպքում կարող է ոչնչացնել իր գրագիտությամբ։ Սիրում է լինել ուշադրության կենտրոնում։ Հաճախ է սիրահարվում, սակայն նույնքան հաճախ կորչում է նրա հետաքրքրությունը, եթե ընտրյալը չի փայլում գիտելիքներով։ Անկողնում ստեղծարար  է, պաշտում է ազատությունը՝ ինչպես հոգևոր, այնպես էլ մարմնական։ Դավաճանելու է այնքան ժամանակ, որքան թույլ կտա առողջությունը։

Ձկներ

Ճարպիկ և անորսալի։ Եթե դավաճանի, ապա դու երբեք դա չես իմանա։ Սակայն տանը և ընտանիքում բացարձակ անկեղ է երևում։ Հաճախ է ընկճվում չիրականանցած երազանքների և նախագծերի պատճառով։ Անկողնում սիրում է փորձարկել՝ աննդհատ ինչ-որ բան փնտրելով։ Կարող է ամուսնանալ և երեխաներ ունենալ, սակայն դա էլ իրեն չի սաստի՝ դավաճանելու է ։ Թաքնվում է և դավաճանում, թաքնվում և դավաճանում․․․և այսպես անվերջ․․․

                                                                                                            Աղբյուրը՝Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության