Սկանդալը, որի կենտրոնում հայտնվել է Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհի՝ մերկապարուհի Բլեք Չայնան, դեռ շարունակվում է։ Օրերս համացանցում տարածել էին Բլեք Չայնայի սեքս տեսանյութը։ Այն հայտնվել էր պոռնոկայքերից մեկում ու արագ տարածվել։ Թե ով էր տեսանութը հրապարակել՝ հասկանալի չէ։ Ռոբը կասկածներից դուրս է, քանի որ բուն տեսանյութը տեսագրվել է Չայնայի ու նրա բաժանումից հետո։
Տեսանյութում Չայնան սեքսով է զբաղվում իր նախկին բոյֆրենդ Մեչիի հետ։ Ինքը՝ Մեչին (Ռոբը Չայնայից բաժանվել էր հենց նրա հետ Չայնայի դավաճանության պատճառով) հայտնել էր լրագրողներին, որ անցած տարվա օգոստոսից հետո Չայնայի հետ չի հանդիպել։ Նա հաստատել է, որ տեսանյութում ինքն է, բայց նշել է, որ տեսագրությունն արվել էր հենց Չայնայի հեռախոսով, իսկ ինքը երբեք դրա պատճեն չի ունեցել։ Մեչին շտապել է դատի տալ Չայնային տեսանյութի հրապարակման համար, Չայնան էլ իր հերթին է ոստիկանություն դիմել՝ պարզելու համար, թե իր բազմաթիվ սիրեկաններից որ մեկն է պատճենել տեսանյութն ու հրապարակել այն։
Բայց հիմա Չայնան, ըստ երեւույթին, որոշել է փոխել մարտավարությունը։ TMZ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են, որ Բլեքի խոսքով, տեսանյութում ոչ թե ինքն է պատկերված, այլ իր նմանակը։ 29-ամյա պարուհին հավաստիացնում է, որ տեսանյութում իրեն շատ նման մի կին է պատկերված։
«Համացանցում հրապարակված տեսանյութում ոչ թե ես եմ, այլ իմ նմանակը»,- հայտնել է Չայնան իր մտերիմներին։
13 րոպե տեւողությամբ տեսանյութը վատորակ պոռնոկայքում էր հրապարակվել, ու Բլեքի ասածների հավաստիությունը ստուգելն անհնար է։ Այս պահին աղջկա փաստաբանները փորձում են հասնել նրան, որ տեսանյութը ջնջվի պոռնոկայքերից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում