Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Այդ պահին սկսեցի ապրել». Եվա Զոհրաբյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

13:33, 24 փետրվարի

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է հարցերի միջոցով պարզել, թե երբ են մեր հայտնիներն առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել եւ այլն:

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին «Երանի», «Ոսկե դպրոց» եւ «Քավարան» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Եվա Զոհրաբյանն է:

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:

Չեմ հասկացել, զգացել եմ:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Մայրիկիս:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

Տարիքս չեմ հիշի. հիշում եմ՝ այդ պահին սկսեցի ապրել:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Վերջերս:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

Երբ չէի սպասում:

Առաջին հիասթափությունը...

Երբ ֆիլմում իմ սիրած հերոսը մահացավ:

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Երբ հասկացա, որ մասնագիտությունս քրտնաջան աշխատանք է... Մինչեւ հիմա հաղթահարում եմ սիրով:

Նկարահանվելու առաջին առաջարկը:

Մերժել եմ…

Առաջին մեծ հաջողությունը:

Երբ ներկայացումիցս հետո անծանոթ մի ծեր պապիկ ծաղիկ նվիրեց:

Ձեզ համար առաջնային է...

Սերը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Եվա Զոհրաբյանի Facebook –ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել