Քայլ 1. Հաշվարկում ենք տարվա ձեր անհատական թիվը: Դրա համար անհրաժեշտ է ձեր ծննդյան օրվա եւ ամսվա թիվը համադրել ընթացիկ տարվա թվի հետ: Օրինակ` դուք ծնվել եք հուլիսի 9-ին (9.07), ընթացիկ տարին 2016-ն է: 9+7+2+1+6=25. 2+5=7. Տարվա ձեր անհատական թիվը 7-ն է:
Քայլ 2. Հաշվարկում ենք օրվա անհատական թիվը, որի ընթացքում դուք մտադիր եք խանութների վրա «արշավ» իրականացնել:
Օրինակ, դուք շոփինգ եք նախատեսել հոկտեմբերի 15-ին (15.10):
Այդ ամսաթվի թվերն անհրաժեշտ է համադրել տարվա անհատական թվի հետ։ 1+5+1+7=14. 1+4=5:
Օրվա ձեր անհատական թիվը 5-ն է: 1-ից 9 յուրաքանչյուր թիվը բարենպաստ է որոշակի գնումների համար:
Թիվ 1. Արդարանում են խոշոր, մտածված գնումները: Եթե դուք վճռականորեն տրամադրված եք գնում կատարել, արեք դա եւ հենվեք սեփական կարծիքի վրա:
Թիվ 2. Հաջող կլինի կոշիկի գնումը: Մնացած առումներով այդ օրը հարմար է ամենօրյա գնումների համար: Եթե ուզում եք ավելի կարեւոր որեւէ բան գնել, քան ընթրիքի մթերքն է, ավելի լավ է` հետաձգել այդ միջոցառումը:
Թիվ 3. Բարենպաստ օր է այնպիսի գնումների համար, որոնք դուք ուզում էիք անել, բայց հետաձգում էիք: Հատկապես ստեղծագործության հետ կապված ապրանքների համար` գրքեր, երաժշտական գործիքներ, նկարներ, թատրոնի կամ համերգի տոմսեր:
Թիվ 4. Արժե ձեռնպահ մնալ ինքնաբուխ ռիսկային գնումներից: Իրեն արդարացնում գյուղատնտեսական մթերքների պաշար գնելը, շինանյութի, կահույքի, կենցաղային տեխնիկայի գնումը:
Թիվ 5. Այնքան էլ հաջող օր չէ շոփինգի համար. չափից ավելի վճարելու եւ անորակ ապրանք գնելու ռիսկ կա: Առավել բարենպաստ է զբոսաշրջային ուղեւորության կամ մարզական ապրանքների գնման համար:
Թիվ 6. Հաջող կլինեն այն գնումները, որոնք կօգնեն տանը հարմարավետություն ստեղծել` առաջին անհրաժեշտության իրերը, անկողնու սպիտակեղենը, խոհանոցային սպասքը, դիզայնի առարկաներ, սենյակային բույսեր:
Թիվ 7. Բարենպաստ է այնպիսի ապրանքների գնման համար, որոնք կծառայեն ինտելեկտուալ զարգացմանը` գերղարվեստական եւ գիտական գրականություն, ուսումնական պարագաներ, համակարգչային տեխնիկա, սեղանի խաղեր:
Թիվ 8. Հաջող օր է ծավալուն գնումների համար` արժեթղթեր եւ բաժնետոմսեր, անշարժ գույք, մեքենա, զարդեղեն:
Թիվ 9. Հնարավոր են չարդարացված ծախսեր: Հաջող կլինի նվերների գնումը, բարեգործական նպատակով ապրանքների, թատրոնի, կինոյի, համերգի տոմսերի գնումը:
Աղբյուրը` Numeroscop.Ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն