MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Eurovoxx կայքի հիմնադիրը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ում Սեւակ Խանաղյանի հաղթանակի մասին

11:08, 27 փետրվարի

«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի ազգային ընտրական փուլի արդյունքների շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Մինչ Սևակ Խանաղյանի երկրպագուներն ուրախանում են տաղանդավոր երգչի հաղթանակից, մյուս մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչներն ու երկրպագուները տարակուսած են ժյուրիի ընտրությունից։ Ամեն դեպքում, մենք էլ մեր հերթին ենք որոշել մեկնաբանել Սևակ Խանաղյանի հաղթանակը չեզոք կողմի՝ «Եվրատեսիլի» ու փոփ երաժշտության մասին Eurovoxx կայքի հիմնադիր Էնդի Կարլայլի միջոցով (չէ՞ որ կողքից երևում է այն, ինչ մենք կարող ենք չնկատել)։ Ահա նրա տեսակետը, որը խորհուրդ ենք տալիս կարդալ.

«Սևակի առանձնահատկությունն այն է, որ նա, ի տարբերություն շատերի, իր հետ «Եվրատեսիլ» է տանում ինչ- որ անհատական, ինչ-որ ազնիվ մի բան։ Չիմանալով հայերեն՝ ես զգում եմ նրա երգում շատ անկեղծ մի բան՝ լավ, խորը վոկալով, իսկ երբ նա հասավ իր երգի երկրորդ մասին, ես նույնիսկ ոտքի կանգնեցի։ Բայց արդյոք այդ երգը կհաղթի «Եվրատեսիլում», ես չգիտեմ։ Այն ունի բոլոր նախադրյալները լավ տեղ զբաղեցնելու համար, բայց ես նաև մտածում եմ, որ պետք է այն ավելի լավ մշակել, ինչ-որ ուժեղ բան ավելացնել ու նաև ուժեղ բեմադրություն է պետք։ Ու Սևակը պետք է բարձունքում լինի, քանի որ ոչ ոք հայերեն չգիտի ու նա պետք է ստիպի մեզ զգալ իր երգի բոլոր զգացմունքները:

Չէ՞ որ մենք հիշում ենք, թե ինչպես իսկական զգացմունքն օգնեց Սալվադորին նվաճել բոլորիս սրտերն անցած տարի։ Շատ հնարավոր է, որ Սևակին էլ կհաջողվի դա։

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային ընտրական փուլի մյուս մասնակիցներին, ապա ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ընդհանուր առմամբ մասնակիցները թույլ էին, ես կարող եմ միայն Հասմիկ Շիրոյանի You and I երգը առանձնացնել, ես անձամբ այդ երգն էի աջակցում։ Այդ երգը կարող էր հիթ լինել Եվրոպայում, բայց ինչպես հաճախ պատահում է, նախապես ձայնագրված երգն ու կենդանի կատարումը չէին համապատասխանում իրար, ու անկեղծ ասած՝ Հասմիկն իր ելույթը ձախողեց։ Նա լավ ձայն ունի, ու ես կցանկանայի, որ նա մեկ տարի հետո նորից փորձեր իր ուժերը նույնպիսի ուժեղ երգով։ Ամեն դեպքում, ափսոս, որ ես նրան չեմ տեսնի այս տարվա «Եվրատեսիլի» բեմին։

Ինձ միշտ դուր են եկել Հայաստանի կատարողները, քանի որ նրանք միշտ փայլուն են ելույթ ունենում մրցույթին։ Ու չնայած ես չեմ կարծում, թե  2019-ին մենք Երևան կգանք, ես վստահ եմ, որ Սևակը հոյակապ ելույթ կունենա, ու մենք կկարողանանք հպարտանալ նրանով։ Բայց ես նման առաջարկ ունեմ. խնդրում եմ՝ հանկարծ չորոշեք այս երգը անգլերեն կատարել, թող այն հայերեն լինի, քանի որ մենք մրցույթում կարոտում ենք տարբեր լեզուների հնչողությանը, դրանք մեզ օդի պես պետք են։ Ես շատ եմ ուզում լսել հայերենը Լիսաբոնում՝ «Եվրատեսիլի» բեմին»,- ասում է Էնդին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել