Հագուստն ու կոշիկը, որոնք արդեն անպետք են, չպետք է մնան ձեր տանը։
Նրանք բացասական էներգետիկա են բերում և անպիտան դարձնում տարածքը՝ թույլ չտալով, որ դրական էներգիայի հոսքն ազատ շրջանառվի։
Կոտրված սպասքն ու խոհանոցի վնասված իրերը ոչ միայն ախտածին մանրէների աղբյուր կարող են հանդիսանալ, այլև ի վիճակի են ընտանիքում վեճեր հրահրել։ Կայքի մասնագետները խորհուրդ են տալիս անմիջապես դեն նետել անգամ ամենասիրելի գավաթը, եթե այն թեթևակի ճաքել է։
Որոշ բույսեր կարող են բացասաբար ազդել տան էներգետիկայի վրա, վեճեր ու բացասական զգացողություններ առաջացնել։ Դրանց թվին են պատկանում փաթաթվող ծաղիկները։ Դրանք պետք է տեղակայել տան արտաքին մասում, որպեսզի նրանք խոչընդոտեն բացասական էներգիայի ներթափանցումը տուն։
Չոր բույսերը, ինչպիսին են եղեգն ու փետրախոտը, կարող են հիվանդություններ հրահրել։ Իկեբանաներն ու չոր ծաղիկներից պատրաստված այլ կոմպոզիցիաները տեղ չունեն ձեր տանը։
Հզոր բացասական ուժ են պարունակում կոտրված հայելիները, բացի այդ, դրանք նաև ձեզ ու ձեր ընտանիքը վնասող կողմնակի ուժերի ձգողականություն ունեն։
Մասնագետները խորհուրդ են տալիս մեծ զգուշավորությամբ վերաբերվել հայելիներին եւ բախտը չփորձել՝ տանը վնասված կամ կոտրված արտացոլող մակերևույթ ունեցող իրեր պահելով։
Նվերներ, նկարներ, արձանիկներ եւ ինտերիերի այլ պարագաներ, որոնք ձեզ դուր չեն գալիս, անհապաղ դուրս հանեք տնից։ Դրանք բացասական հույզեր են առաջ բերում, որոնք կարող են վնասել ձեր ինքնազգացողությանն ու տարաձայնությունների պատճառ դառնալ ընտանեկան հարաբերություններում։
Բացասական անցյալ ունեցող կահույքը, անհայտ ճակատագրով անտիկվարիատը կարող են բացասական լիցքերի աղբյուր դառնալ, ուստի փորձեք ազատվել նման իրերից։
Երբեք մի՛ պահեք տանը հարազատների դիափոշին, հանգուցյալների իրերը, կենդանիների խրտվիլակները եւ մահվան հետ ասողաղվող ցանկացած այլ բան։ Էզոտերիկ գիտություններ ուսումնասիրողները պնդում են, որ դրանով դուք մեռյալ էներգետիկայի համար ճանապարհ եք բացում դեպի ձեր տուն, եւ դա հղի է տան բնակիչների առողջության համար լուրջ խնդիրներով։
Փորձագետները խորհուրդ են տալիս ժամանակ գտնել եւ ուսումնասիրել տան անկյունները՝ ականջ դնելով սեփական հույզերին։ Ինտուիտիվ կերպով դուք կզգաք, թե որտեղ եք բացասական լիցքեր կամ դիսկոմֆորտ զգում, որոնք գալիս են կոնկրետ իրերից, եւ կարող եք ժամանակին ազատվել դրանցից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար10:29, 28 մարտի
Բրիթնի Սփիրսը նիհարում և շարունակում է հրապարակել իր մերկ լուսանկարները10:03, 28 մարտի
«Ինկած բերդի իշխանուհին»՝ Լավագույն ներկայացում, Տիգրան Գաբոյանն ու Արաքսյա Մելիքյանը՝ լավագույն դերասաններ. կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը09:00, 28 մարտի
ՄԱՐՏԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:15, 27 մարտի
Իտալացի մոդելն այնքան գեղեցիկ է, որ շատերը վստահ են, որ նա չափազանց լավն է իրական լինելու համար22:17, 27 մարտի
Շոտլանդական արտադրող արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծել է հազվագյուտ վիսկի՝ 50 հազար դոլար արժողությամբ