1. Կարմիր հագեք
Ռոչեսթերի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը պարզել է, որ տղամարդկանց ավելի շատ են գրավում կարմիր հագուստով կանայք: Ընդ որում՝ երբ գիտափորձի մասնակիցներին հարցրել են, թե ինչու է իրենց գրավել տվյալ կինը՝ նրանք դժվարացել են պատասխանել, եւ միայն մի քանիսն են ուշադրություն դարձրել նրանց հագուստին: Սա նշանակում է, որ կարմիրը տղամարդկանց գայթակղում է ենթագիտակցական մակարդակում:
2. Շրջապատեք ձեզ ընկերներով, ցանկալի է՝ համակրելի
Մեկ այլ հետազոտություն. Քալիֆորնիայի համալսարանում պարզել են, որ մարդիկ գրավիչ են թվում, երբ շրջապատված են ուրիշներով: Երբ մասնակիցներին առաջարկվել է ընտրել լուսանկարներում պատկերված մարդկանց, նրանք հաճախ ընտրել են ընկերներով շրջապատվածներին, ոչ թե միայնակներին:
3. Ժպտացեք
Ժպիտը կանանց 5 անգամ ավելի գրավիչ է դարձնում տղամարդկանց համար, քանի որ խթանում է նրանց գլխուղեղի որոշ գոտիներ: Բացի այդ, ժպիտը զինաթափում է տղամարդուն, թուլացնում նրան: Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց դուր են գալիս այն մարդիկ, որոնց իրենք են դուր գալիս: Այնպես որ, եթե սիրախաղ եք անում՝ հաճախ ժպտացեք:
4. Արձակեք մազերը
Ինչ-որ բնազդային մակարդակում տղամարդկանց դուր են գալիս երկար մազերով աղջիկները: Էվոլյուցիայի տեսակետից՝ երկար մազերն առողջության ու պտղաբերության նշան են:
5. Կրկնեք նրա մարմնի լեզուն, բայց՝ զգուշորեն
Ըստ գիտնականների՝ մեզ դուր են գալիս մարդիկ, որոնք ինչ-որ բանով նման են մեզ: Կարելի է սկսել ժեստերից եւ վարքագծից: Բայց մի փորձեք նմանակել. դա տարօրինակ կթվա: Պետք չէ նստել ոտքերը լայն բացած, ինչպես նա, բայց եթե նկատել եք, որ նա հաճախ է ուղղում մազերը, կարող եք նույնը կրկնել իրենից հետո:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը