«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հաջող կարիերայի հինգ բաղադրիչ

22:04, 6 մարտի

1. Հարմարավետության գոտուց դուրս գալու կարողություն

Տարիների հետ սա ավելի բարդ է դառնում: Դա պայմանավորված է նրանով, որ որոշակի տարիքում դուք ձեռք եք բերում որոշակի կապեր, հմտություններ ու ունակություններ, որոնցով ձեզ հարմարավետ եք զգում: Այդպես ապրելն ավելի հարմար ու հանգիստ է, բայց հետո դուք չեք ունենում անվան, փորձի, կապերի ուժը, դուք սկսում եք մրցակցել քաղցած 20 տարեկանների, ինչպես նաեւ այլ ոլորտների պրոֆեսիոնալների հետ: Սեփական հարմարավետության գոտուց դուրս գալը ցավոտ է: Սա նշանակում է այլ կերպ պատկերացնել սեփական  կարիերան, խոստովանել, որ շատ բան չգիտեք, եւ ոչ միայն խոստովանել, այլ նպատակասլաց կերպով նոր ունակություններ ձեռք բերել: Հենց նպատակասլացորեն՝ հնարավոր բոլոր անհաջողություններով, որը 35-ամյա պրոֆեսիոնալը բոլորովին այլ կերպ է ընկալում, քան 20-ամյա երիտասարդը:

2. «Հոգնած չլինելը». ձեռքերով աշխատելու ցանկությունը, անգամ եթե դուք ղեկավար եք

Որոշակի տարիքի շատ մարդիկ չեն ցանկանում մտնել արտադրանքի մեջ, նրանք պարզապես ցանկանում են ղեկավարել, նրանք այսպես կոչված «արդյունավետ մենեջերներ են»: Մինչդեռ ցանկացած արտադրության հաջողությունը կախված է նրանից, որ դուք մշտապես պետք է ներսում գտնվեք, հասկանաք ներքին բոլոր գործընթացները: Միայն այդ ժամանակ ամեն ինչ կստացվի: Արտադրանքը լրջորեն փոխվում է, երբ դուք տաղանդավոր եք, երբ դուք ներսում եք, զգում եք նոր միտումները, կարող եք եռանդ հաղորդել կոլեկտիվին, երբ դուք թողարկումից երեք ժամ առաջ տեսնում եք, որ ամեն ինչ այն չէ, եւ կարող եք վերափոխել ամեն ինչ:

3. Մեկ սեգմենտի վրա կենտրոնացումն ու հետեւողականությունը

Մարդիկ տարբեր ոլորտների գիտելիքներ են ձեռք բերում, որոնք այդպես էլ ընդհանուր «ունակություն» չեն դառնում: Ֆոտոյի, երգի, թատերական խմբակ, իսկ արդյուքնում՝ ոչ մի բան: Միայն ուշադրության ապակենտրոնացում եւ հոգնածություն:

4. Բարյացակամություն աշխարհի նկատմամբ, հետաքրքրասիրություն մասնագիտության մեջ, ուշադրություն նոր սերնդի հանդեպ

Այստեղ անգամ բացատրելու բան էլ չկա: Մարդիկ հաճախ մտածում են. «Այն ամենը, ինչ անում են մեզնից հետո, վատ է»: Բայց եթե դուք չհետեւեք, թե ինչ է անում ձեզնից հետո եկող սերունդը, շատ բան բաց կթողնեք:

5. Վատ սովորությունների վերահսկում

Ես համոզված եմ, որ եթե 35-40 տարեկան մարդը վատ սովորություններ չունի, նա կամ չի աշխատում ստեղծագործական ոլորտում կամ հասել է այնպիսի վիճակի, որ դրանց դեմ արդեն ինքն է բողոքում: Ես շատ կարիերաներ եմ տեսել, որոք շատ հզոր մեկնարկում են, բայց հետո շարունակություն չեն ունենում, քանի որ մարդիկ սկսում են իրենց պահել ինչպես Բեգբեդերի գրքերում: Մեր ոլորտները՝ մեդիան, IT-ն, շատ են դրան հակված:

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել