Հայազգի Էնդի Սերկիսը նմանակել է Թերեզա Մեյին

«Հայ տղամարդիկ լավ ամուսիններ են»․ Ելենա Յամպոլսկայա

Հայուհի Էրմոնիան ֆրանսիական «Մանկական Ձայն»-ի եզրափակչում կատարեց Շառլ Ազնավուրի La bohème երգը

Ռուսական «Ձայնում» Շահեն Օգանեսյանին փրկեց Բաստան

POPcorn blog. Ի՞նչ հագնել 2019-ի ձմռանը

Թռչող մոտոցիկլետ, սադո-մազո Ալյոնկան` Comedy club-ի նոր եթերում

«Գահերի խաղը» սերիալի 8 եթերաշրջանի նոր թիզերը

Հայուհի Էրմոնիան ֆրանսիական «Մանկական Ձայնի» եզրափակչում է

«Որդան Կարմիր». Ավանդական հայկականը` ժամանակակից հավաքածուում

«Գոլոս»․ Արփի Աբգարյանի եւ Ամիրխան Ումաեւի ելույթը վեճ է առաջացրել ժյուրիի անդամների շրջանում

POPcorn blog. Սխալներ, որ պետք չէ թույլ տալ բաժանվելիս

«Երջանկության 100 ժամ». Մարիամ Մերաբովայի մեծ մենահամերգը Երեւանում

PROFFY. Դիզայնի ու ձեռագործ արվեստի դասեր Արցախում

«Իմ կյանքը սա է». Ջիվան Գասպարյանի 90 տարիների պատմությունը՝ երեւանյան բեմում

Լեւոնի ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2018» մրցույթում

Ռուս միլիարդատեր, ֆինն գեղեցկուհի, Թոնի Ռոբինսոնին ծաղրել եւ մղձավանջային դետեկտիվ նոր Comedy club-ում

Նարեկ Գեւորգյանն ու Լեւան Կբիլաշվիլին իրենց ելույթով «պայթեցրել» են ռուսական «Գոլոս»-ի բեմը

Շահեն Օգանեսյանը ռուսական «Ձայնում» հոյակապ երգեց եւ անցավ հաջորդ փուլ

Սրտեր կոտրող կանայք՝ ըստ Կենդանակերպի նշանի

21:05, 7 մարտի

Կարիճն ամենավտանգավորն է Ջրի տարերքի բոլոր նշաններից

Նա իսկապես ճակատագրական կին է, սեքսուալ եւ խելացի: Նման մրցակցուհու հաղթելը շատ բարդ է. տղամարդը գրեթե ակնթարթորեն նրա զոհն է դառնում: Կարիճ կինն ի ծնե հոգեբան ու մանիպուլյատոր է: Նա անմիջապես տեսնում է թույլ կողմերն ու սկսում հարվածել: Կարիճ կանանց գլխավոր թերությունը շահախնդրությունն է: Էմոցիաներից կուրացած տղամարդուն ապացուցեք, որ ձեր մրցակիցն ամենաշատը նրա փողերն է գնահատում, եւ Կարիճ կնոջ պարտությունը պատրաստ է:

Ձկներն իսկական ջրահարս են

Ձուկ կանանց ուժեղ կողմերն են խելքը, բնազդն ու զգայուն բնավորությունը: Բայց նրանց նաեւ թույլ կողմեր ունեն. արագորեն սիրահարվում են եւ գրեթե նույն արագությամբ ձանձրանում: Ձուկ կանայք չեն կարողանում երկար ժամանակ մեկ տղամարդու սիրել: Նույնիսկ տարածության վրա եւ պլատոնական սիրով: Պարզապես ձեր տղամարդուն ապացուցեք, որ նա փոփոխական է, եւ նրանց սիրավեպը կավարտվի՝ նույնիսկ չսկսվելով:

Խեցգետինը հմտորեն հրեշտակի դիմակ է կրում

Տղամարդկանց աչքում նա հավերժ աղջնակ է՝ համեստ ու անպաշտպան: Խեցգետին կանանց կողքին ցանկացած տղամարդ իրեն առնվազն Հերկուլես է զգում: Նման մրցակցուհուն հարկավոր է սադրել. երբ դիմակը մի կողմ շպրտվի, ի հայտ կգա նրա իրական էությունը: Խեցգետին կանայք տղամարդու համար պայքարում չափազանց սառնարյուն են գործում եւ ամոթի զգացում չեն ունենում: Տեսնելով նրա իրական դեմքը՝ տղամարդն ինքը կհեռանա:

Աղեղնավորն ամենահաշվենկատն է Կրակի տարերքի նշաններից

Աղեղնավոր կինը տղամարկանց որսում է փոխըմբռնումով եւ կարեկցությամբ: Նա միշտ պատրաստ է լսել նրա ցանկացած դժգոհությունն ու երբեք չկառչել տղամարդուց: Նման մրցակցուհուն կարելի է հաղթել միայն անկախությամբ եւ սրամտությամբ: Նրա ամենամեծ թուլությունը տղամարդուն կառավարելու անհաղթահարելի ցանկությունն է: Ուզում եք հաղթե՞լ նրան: Նրան մի նմանվեք՝ ամուսնուն անդադար հարցնելով՝ երբ, որտեղ եւ ում հետ ես եղել: Ձեզ հանգիստ եւ մի փոքր սառը պահեք: Նման տարբերությունը միայն ձեր օգտին կլինի:

Խոյն ինքնավստահ եւ կոպիտ սրտակեր է

Այս որսորդն ու ամազոնուհին միշտ շատ ակտիվ է, հմտորեն կարող է կախարդել ձեր տղամարդուն՝ ինչպես անսանձ նժույգին: Ինչպե՞ս պայքարել նրա դեմ: Պարզապես նրան հանեք ափերից. զայրույթի եւ ագրեսիայի պահին նա կդադարի հետեւել իր արտահայտություններին եւ զազրելի կդառնա: Նման մարտավարությունն արագորեն կբացի տղամարդու աչքերը:

Առյուծ կանայք նախանձում են հաջողությանն ու ապահովվածությանը

Եթե նա աչք է դրել ուրիշի տղամարդու վրա, նշանակում է՝ նրա անձնական կյանքում ամեն ինչ հարթ չէ: Ցանկացած անհաջողության դեպքում նա արագորեն վերածվում է շուկայի առեւտրական կնոջ: Եթե ձեր ամուսինը տարվել է նման կնոջով, նշանակում է՝ ձեր մեզ վառ եւ վեհաշուք անհատականության պակաս կա: Գոնե ժամանակավոր փոխեք ձեր ոճը:

Ցուլը մեծատառով Կին է

Բայց նրա արտաքին կանացիության, խնամվածության հետեւում միշտ մանրակրկիտ մտածված ռազմավարություն է թաքնված: Նա կարողանում է ժամանակին հետ քաշվել՝ հարձակվելու համար ավելի հարմար պահի սպասելով: Բայց նա երեւակայության հետ կապված մեծ խնդիրներ ունի, այդ պատճառով նման մրցակցի դեմ ամենալավ զենքը ժամանակն է: Բացի այդ՝ Ցուլ կինը համառորեն կայունություն է պահանջում, իսկ դա վախեցնում է ցանկացած տղամարդու:

Այծեղջյուրը չափազանց հազվադեպ է հայտնվում սիրուհու դերում

Այծեղջյուրները հազիվ թե պայքարեն տղամարդու համար: Նրանք բոլորովին այլ կյանքի արժեքներ ունեն, որոնք վաղ պատանեկության տարիներից են զարգանում: Այծեղջյուր կինն ավելի շուտ կհամաձայնի ծնողների առաջարկած ամուսնությանը, քան կպայքարի ուրիշի տղամարդու համար:

Կույսը նույնպես հազվագյուտ երեւույթ է որպես սիրուհի

Այս կինը չափազանց ճիշտ է՝ սիրուհի դառնալու համար: Հազիվ թե ձեր ամուսինը լրջորեն հետաքրքրվի Կենդանակերպի այս նշանի ներքո ծնված կնոջով: Իսկ եթե դա, ամեն դեպքում, պատահել է, նշանակում է՝ նրանց մոտ իսկական սեր է, պայքարելն անօգուտ է:

Կշեռքը վտանգավոր է իր դիվանագիտությամբ եւ բնազդով

Կենդանակերպի այս նշանի ներքո ծնված կինը հմտորեն ինտրիգներ է հրահրում, բայց երբեք առաջինը նախաձեռնություն չի ցուցաբերում: Նման մրցակցուհին ամենաշատը վախենում է ուղղակի պահանջներից եւ հարձակումից, ինչպես նաեւ՝ «Ի՞նչ ես ուզում իմ ամուսնուց» թեմայով խոսակցությունից: Նա մարտնչող չէ, այդ պատճառով անմիջապես մի կողմ կքաշվի: Ավելի ազատ ինչ-որ մեկին որոնելու...

Երկվորյակն անլուրջ մրցակից է

Նա երկար չի պայքարի ձեզ հետ, քանի որ նրա հորիզոնում արդեն նոր օբյեկտ է հայտնվել: Երկվորյակները չափազանց փոփոխական են: Եթե ձեր ամուսինը հետաքրքրված է նման կնոջով, ուրեմն նա պարզապես գրավել է նրան: Ամեն դեպքում, դա երկար չի տեւի:

Ջրհոսը հազվագյուտ տեսակ է հարաբերություններ քայքայողների մեջ

Ջրհոս կանայք շատ դեմոկրատ են: Նրանք ավելի շատ տղամարդու ընկերության կարիքն ունեն, քան ցանկացած գնով ուրիշի տղամարդուն խլելու: Ջրհոսը երբեք մտածված չի քայքայի ուրիշի հարաբերությունները. պարզապես դա մեծ հոգս է նրանց համար: Բացի այդ՝ նա առանց այն էլ բազմաթիվ երկրպագուներ ունի:

 

Աղբյուրը՝ Woman.ru

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության