Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպես երեխայի հարվածը Արծվիկի աչքին ստիպեց նրա փեսացուին ամուսնության առաջարկություն անել

13:23, 5 մարտի

«Եվրատեսիլ 2017» մրցույթում Հայաստանը ներկայացրած Արծվիկն այսօր՝ մարտի 5-ին, տոնում է ամուսնության 2-ամյակը: Երգչուհին այդ կապակցությամբ իր Instagram-ում հարսանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնց կից մանրամասներ է ներկայացրել ամուսնու՝ Հարությունի հետ ծանոթության մասին:

Արծվիկը պատմել է, որ իր գործարար ամուսնուն հանդիպել է 15 առաջ՝ Սարատովում, հարսանյաց երեկույթի ժամանակ։ Զույգը սկսել է շփվել հանդիպումից միայն մեկ տարի անց՝ Вконтакте սոցցանցում։ Սակայն ամենազավեշտալին եղել է Հարությունի ամուսնության առաջարկությունը:

«Ամուսնության առաջարկությունը շատ անսպասելի է եղել ինձ համար: Քանի որ մեր հարաբերությունները բավականին երկար էին շարունակվում, ես սպասում էի առաջարկության:

Իմ ամուսնու մոր, իսկ հիմա արդեն իմ սիրելի եւ հարգելի սկեսրոջ, մեկնելու կապակցությամբ մենք նրանց տանն ընթրիքի էինք հրավիրված, որի ընթացքում նրա փոքրիկ զարմիկը միանգամայն անսպասելի եւ անհաջող հարվածեց ձեռքով իմ աչքին: Ցավն անտանելի էր, ստիպված էի ամբողջ օրը սառույցով փաթեթ դնել աչքիս եւ տրամադրություն չունեի: Բայց հետո ամեն ինչ ընթացավ հեքիաթի նման: Իմ արքայազնը բռնեց իմ ձեռքն ու ասաց՝ «դե ինչ, բռնվեցիր», եւ մատանին դրեց մատս: Ահա այսպես է ամեն բան ստացվել»:

Ավելի վաղ Արծվիկն Իտալիայում իր գաղտնի հարսանիքի մասին պատմել էր Hello.ru-ին։

«Մեր հարսանիքն Իտալիայում իսկական անակնկալ էր մեր բարեկամների եւ ընկերների համար։ Եղան բազմաթիվ զանգեր, շնորհավորանքներ եւ հարցեր, թե ինչու ենք մենք գաղտնի ամուսնացել, միայն երկուսով եղել արարողությանը՝ առանց հյուրերի...Պատասխանը մեկն էր՝ այդ օրը մենք պարզապես ցանկացել ենք վայելել միմյանց»,-նշել է Արծվիկը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել