MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Հինգ արարք, որոնք ստորացնում են մարդուն

15:05, 7 մարտի

1.Անվայել է բարեկեցությունը, ուրախությունը, հաճույքը, հանգստությունը ձեռք բերել մեկ այլ մարդու ճնշման, վշտացումների, անհանգստության հաշվին։ Մենք ձգտում ենք նրան, որ մանկական կոլեկտիվում իշխեն ներդաշնակությունը, բարեկեցությունը, ուրախությունը, երջանկությունը։ Մի երեխայի բարեկեցությունը չպիտի ճնշի մյուսին։ Փոքրիկ մարդը չպետք է փակվի իր երջանկության կեղեւի մեջ։ Ահա՝ ինչպիսին է մեր պատկերացմամբ իդեալական վիճակը. երջանիկ մարդը խղճի խայթ է զգում այն բանից, որ իր հասակակիցը զրկված է դրանից։ Այդ վշտակցումը մանկական հոգու շատ խոցելի անկյուն է, որտեղ թաքնված է արժանապատվության նուրբ զգացումը։ Իրական արժանապատվությունը չի կարող լինել ինքնաբավ, հանգիստ եւ անտարբեր նրա հանդեպ, թե ինչ է կատարվում մեկ այլ մարդու հոգում։

2. Անվայել է ընկերոջը թողնել դժբախտության մեջ, անտարբեր անցնել ուրիշի վշտի, տառապանքի եւ հիասթափության կողքով։ Բարոյական խլությունն ու կուրությունը, քարացած սիրտը ամենազազրելի մեղքերից են։ Ուրիշի դժբախտությունը զգալը, հասկանալը, որ դրա հանդեպ անտարբեր մնալը զզվելի է եւ նողկալի, ամբողջ դաստիարակչական աշխատանքի հիմնական գծերից է։ Դժբախտության նկատմամբ վերաբերմունքով արժանապատվության դաստիարակումը շատ մեծ դեր է խաղում դպրոցական կյանքում։ Շատ կարեւոր է, որ ընկերոջ վատ գնահատականների մեջ երեխաները դժբախտություն տեսնեն, սրտակցեն նրան, անտարբեր չմնան այն բանի նկատմամբ, որ դասարանում կան ձախողակներ։

3. Անվայել է օգտվել ուրիշի աշխատանքի արդյունքներից, թաքնվել ուրիշի մեջքի հետեւում։ Սա շատ նուրբ հոգեկան հարաբերությունների ոլորտ է՝ կապված եւ՛ ուսումնառության, եւ՛ կոլեկտիվի, եւ՛ անհատականության ու կյանքի օրենքների հետ։ Աշխատասեր լինելը պատիվ է, ձրիակերությունը՝ անպատվություն։ Նման կարծիք դաստիարակելը համոզմունքների կենտրոնացում է, որոնց հիման վրա ձեւավորվում է քաղաքացին։ Շատ կարեւոր է, որ մարդու վերապրած առաջին զարմանքը, առաջին բացահայտումը լինի հետեւյալը. ես դա արել եմ սեփական ջանքերով, դրան հասել եմ իմ ուղեղով։ Մեծ դաստիարակչական վարպետություն է պահանջում թույլին օգնություն ցուցաբերելը։ Որքան էլ որ անհրաժեշտ լինի օգնությունը, այն պետք է խոցի այն մարդու ինքնասիրությունը, ում դա ցուցաբերում են։ Փոքրիկ մարդու մոտ պետք է զարգացնել վերջին հաշվով օգնությունից հրաժարվելու ձգտումը։ Թույլ լինելը պատվաբեր չէ։ Նման համոզմունք պետք է սերմանել թույլի դաստիարակության մեջ։ Մտքի լարում, փնտրտուք, խնդրի ինքնուրույն լուծում, սա բարենպաստ հող է, որի վրա կարելի է հոգով ուժեղ մարդկանց մեծացնել։

4. Պատվաբեր չէ վախկոտ եւ թուլացած լինել։ Ամոթ է անվճռականություն ցուցաբերելը, վտանգի առաջ նահանջելը, նվնվալը։ Երկչոտությունն  ու անվճռականությունը ծնում են վախ, ստորություն, դավաճանություն։ Խիզախությունն ու համարձակությունը արիության աղբյուր են։ Այնտեղ, որտեղ վտանգավոր է, ես պետք է առաջինը լինեմ. մեր մանկավարժական կոլեկտիվը նման բարոյական օրենքը ձգտում է դարձնել վարքագծի նորմ։ Խիզախության եւ վճռականության դրսեւորումը, վտանգի առաջ չվարանելը, հանգստությունը ոչ մի բանի հետ չհամեմատվող հոգեկան վիճակ է, որն իր հետքն է թողնում մարդու կերպարի վրա՝ ծնելով իրական վեհանձնություն։ Ես վստահ եմ, որ միայն խիզախությամբ եւ համարձակությամբ է մարդն իրականում դրսեւորում եւ ճանաչում ինքն իրեն։

5. Անվայել է ազատություն տալ կրքերին եւ կարիքներին, որոնք ասես թե դուրս են եկել մարդկային հոգու հսկողության տակից։ Դու ուզում ես ուտել եւ խմել, հանգստանալ կամ տաքանալ կրակի մոտ։ Դա քեզ հրամայում է քո մարմինը, բայց մի՛ մոռացիր, որ դու մարդ ես։ Բավարարելով քո կարիքները՝ դու պետք է ազնվություն, զսպվածություն, տոկունություն դրսեւորես։ Դա միայն համեստություն չէ։ Դա ավելի վեհ եւ նշանակի բան է։ Կառավարելով քո պահանջներն ու կրքերը՝ դու բարձր ես պահում քո հոգեւոր էությունը»

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել