1.Անվայել է բարեկեցությունը, ուրախությունը, հաճույքը, հանգստությունը ձեռք բերել մեկ այլ մարդու ճնշման, վշտացումների, անհանգստության հաշվին։ Մենք ձգտում ենք նրան, որ մանկական կոլեկտիվում իշխեն ներդաշնակությունը, բարեկեցությունը, ուրախությունը, երջանկությունը։ Մի երեխայի բարեկեցությունը չպիտի ճնշի մյուսին։ Փոքրիկ մարդը չպետք է փակվի իր երջանկության կեղեւի մեջ։ Ահա՝ ինչպիսին է մեր պատկերացմամբ իդեալական վիճակը. երջանիկ մարդը խղճի խայթ է զգում այն բանից, որ իր հասակակիցը զրկված է դրանից։ Այդ վշտակցումը մանկական հոգու շատ խոցելի անկյուն է, որտեղ թաքնված է արժանապատվության նուրբ զգացումը։ Իրական արժանապատվությունը չի կարող լինել ինքնաբավ, հանգիստ եւ անտարբեր նրա հանդեպ, թե ինչ է կատարվում մեկ այլ մարդու հոգում։
2. Անվայել է ընկերոջը թողնել դժբախտության մեջ, անտարբեր անցնել ուրիշի վշտի, տառապանքի եւ հիասթափության կողքով։ Բարոյական խլությունն ու կուրությունը, քարացած սիրտը ամենազազրելի մեղքերից են։ Ուրիշի դժբախտությունը զգալը, հասկանալը, որ դրա հանդեպ անտարբեր մնալը զզվելի է եւ նողկալի, ամբողջ դաստիարակչական աշխատանքի հիմնական գծերից է։ Դժբախտության նկատմամբ վերաբերմունքով արժանապատվության դաստիարակումը շատ մեծ դեր է խաղում դպրոցական կյանքում։ Շատ կարեւոր է, որ ընկերոջ վատ գնահատականների մեջ երեխաները դժբախտություն տեսնեն, սրտակցեն նրան, անտարբեր չմնան այն բանի նկատմամբ, որ դասարանում կան ձախողակներ։
3. Անվայել է օգտվել ուրիշի աշխատանքի արդյունքներից, թաքնվել ուրիշի մեջքի հետեւում։ Սա շատ նուրբ հոգեկան հարաբերությունների ոլորտ է՝ կապված եւ՛ ուսումնառության, եւ՛ կոլեկտիվի, եւ՛ անհատականության ու կյանքի օրենքների հետ։ Աշխատասեր լինելը պատիվ է, ձրիակերությունը՝ անպատվություն։ Նման կարծիք դաստիարակելը համոզմունքների կենտրոնացում է, որոնց հիման վրա ձեւավորվում է քաղաքացին։ Շատ կարեւոր է, որ մարդու վերապրած առաջին զարմանքը, առաջին բացահայտումը լինի հետեւյալը. ես դա արել եմ սեփական ջանքերով, դրան հասել եմ իմ ուղեղով։ Մեծ դաստիարակչական վարպետություն է պահանջում թույլին օգնություն ցուցաբերելը։ Որքան էլ որ անհրաժեշտ լինի օգնությունը, այն պետք է խոցի այն մարդու ինքնասիրությունը, ում դա ցուցաբերում են։ Փոքրիկ մարդու մոտ պետք է զարգացնել վերջին հաշվով օգնությունից հրաժարվելու ձգտումը։ Թույլ լինելը պատվաբեր չէ։ Նման համոզմունք պետք է սերմանել թույլի դաստիարակության մեջ։ Մտքի լարում, փնտրտուք, խնդրի ինքնուրույն լուծում, սա բարենպաստ հող է, որի վրա կարելի է հոգով ուժեղ մարդկանց մեծացնել։
4. Պատվաբեր չէ վախկոտ եւ թուլացած լինել։ Ամոթ է անվճռականություն ցուցաբերելը, վտանգի առաջ նահանջելը, նվնվալը։ Երկչոտությունն ու անվճռականությունը ծնում են վախ, ստորություն, դավաճանություն։ Խիզախությունն ու համարձակությունը արիության աղբյուր են։ Այնտեղ, որտեղ վտանգավոր է, ես պետք է առաջինը լինեմ. մեր մանկավարժական կոլեկտիվը նման բարոյական օրենքը ձգտում է դարձնել վարքագծի նորմ։ Խիզախության եւ վճռականության դրսեւորումը, վտանգի առաջ չվարանելը, հանգստությունը ոչ մի բանի հետ չհամեմատվող հոգեկան վիճակ է, որն իր հետքն է թողնում մարդու կերպարի վրա՝ ծնելով իրական վեհանձնություն։ Ես վստահ եմ, որ միայն խիզախությամբ եւ համարձակությամբ է մարդն իրականում դրսեւորում եւ ճանաչում ինքն իրեն։
5. Անվայել է ազատություն տալ կրքերին եւ կարիքներին, որոնք ասես թե դուրս են եկել մարդկային հոգու հսկողության տակից։ Դու ուզում ես ուտել եւ խմել, հանգստանալ կամ տաքանալ կրակի մոտ։ Դա քեզ հրամայում է քո մարմինը, բայց մի՛ մոռացիր, որ դու մարդ ես։ Բավարարելով քո կարիքները՝ դու պետք է ազնվություն, զսպվածություն, տոկունություն դրսեւորես։ Դա միայն համեստություն չէ։ Դա ավելի վեհ եւ նշանակի բան է։ Կառավարելով քո պահանջներն ու կրքերը՝ դու բարձր ես պահում քո հոգեւոր էությունը»
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ