MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Նազենի Հովհաննիսյան. «Չեմ սիրում մարտի ութը»

22:41, 8 մարտի

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:

Հաղորդավարուհին լուսանկարը մեկնաբանել է այսպես. «Չեմ սիրում մարտի ութը։ Ես սիրում եմ մարտի 1-ը, 2-ը , երեքը, ու առահասարակ բոլոր օրերը, որոնք Կյանք են տալիս։ Մի սահմանեք մեկօրյա ուշադրություն ու ամփոփեք ձեր սերը մեկօրյա կամ մեկամասյա խղճուկ աշխարհիկում, սիրելի տղամարդիկ։ Մարտի ութը՝ տո՞ն, կանանց սիրել, նրանց պաշտել է պետք Ամեն օր։ Պետք չի նվիրել վիրտուալ ծաղիկներ կամ ձեռքի հետ առած «էնքան որ» նվերնվեր ձեր կանանց։ Կինը ձեր Մայրն է, Քույրն է, Դուստրն է, ձեր կյանքի Սերն է։ Պետք է խնայել կանանց, չմաշել նրանց տարեկան անտարբերությամբ ու հետո մեկ կամ երկու օր խմել կենացներ, թե բա «սրբություն» է մայրս։ Պետք չի օտարել ձեր սիրած կնոջը, ասելով՝ երեխաներիս մայրն է, ասեք իմ կյանքի Սերն է։ Դա է իրական տոնը։ Մի մաշեք կանանց։ Կինն այնքան փխրուն է, որքան դեռ չձևավորված սաղմն արգանդում, իսկ դուք անխնա նրանից պահանջում եք ԱՄԵՆ ինչ՝ քառակուսու մեջ դրված, փոխարենը տալով ձեր ունեցած ոչինչը։ Կինը լիովին ձևավորվում է միայն, երբ նրան սնում են ՍԻՐՈՎ։ ՄԻ պատժեք, մի կոտրեք ու մի փոխեք նրան, երբ պարզապես սիրել է պետք։ Խնայեք ձեր կյանքի Սիրուն՝ Կնոջը, նրան նվիրեք ձեր ԺՊԻՏԸ. ժպիտի մեջ Աստվածային զորություն կա ու Սեր, նրան նվիրեք ձեր ԽՆԱՄՔԸ, որով պարուրված՝ նա կլինի միշտ երիտասարդ ու գեղեցիկ, նվիրեք նրան ձեր Վստահությունը, դրանով նա կդառնա ազնիվ, ամենակարող ու կպաշտի ձեզ։

Ներումը նվիրեք ձեր։ Աստվածային պարգև է ներելու կարողությունն ու Սերն առանց դրա չի լինում։Մի մաշեք ձեր կանանց կասկածով, կենցաղային մանրությամբ կամ առօրեական անտարբերությամբ։ Կինն ամեն ինչ կանի ինքնուրույն. կսիրի, կվեհացնի, կվարի տնտեսությունը, կդառնա հազարը մեկում ֆունկցիոնալ «շարժիչ» միայն թե Դուք՝ տղամարդիկ, Սիրեք։ Սիրեք իսկապես, առանց նախապայմանի ու անկասկած։ Ինչպես սիրում եք ձեր երեխաներին։ Կինը՝ հավերժ երեխա է, եթե մի օրվա մեջ է ձեր սիրո դրսևորումը, ավելի լավ է ընտրեք հունիսի մեկը...)))»:

Հիշեցնենք, որ Նազենի Հովհաննիսյանը երեկ ՀՀ նախագահի կողմից պարգևատրել է Երախտագիության մեդալով:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել