Քիմ Քարդաշյանը երեկ մեզ ցույց տվեց, թե ինչպես է մեդիտացիա անում, իսկ այսօր ներկայացել է գայթակղիչ կեցվածքով: 37-ամյա հայուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ կեցվածք է ընդունել նույն հագուստով, ինչ երեկ:
Լուսանկարում Քիմը հատակին նստած է:
«Ես արեւայրուքի կարիք ունեմ»,- գրել է հայուհին:
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն իր kimkardashianwest.com կայքում պատմել է բաժանորդներին, թե ինչպես է պետք վարվել հեյթերների հետ։ 37-ամյա հայուհին հրապարակել է ահա այս լուսանկարը, որն ավելի վաղ Instagram-ում էր հրապարակել (լուսանկարում Քիմը, Քորթնին ու Քլոեն Տոկիոյում են, ի դեպ, Քորթնին Prada ապրանքանիշի 3000 դոլարանոց թիկնոցով է) ու գրել․
«Եթե դուք մարդկանց թույլ տաք փչացնել ձեր տրամադրությունը, ապա դուք չեք կարողանա կենտրոնանալ սեփական նպատակների վրա ու չեք կարողանա իրականացնել դրանք։ Պարզապես արեք ձեր գործն ու ուշադրություն մի դարձրեք նեգատիվի վրա։ Ավելի վաղ ես այդ ամենին ուշադրություն էի դարձնում, բայց հիմա ինձ դա բոլորովին չի հուզում։ Ես միայն այն ժամանակ եմ պատասխանում, երբ համարում եմ, որ դա արժանի է իմ ուշադրությանը։ Իսկ մնացած դեպքերում ես միշտ համարում եմ, որ նրանք, ովքեր իմ մասին վատ բաներ են գրում, ազդեցություն չունեն ինձ վրա ոչ հիմա, ոչ մի տարի անց։
Բարկանալ պետք չէ։ Երբ թողարկվեց իմ օծանելիքի վերջին հավաքածուն, ես իմ հեյթերներին այդ օծանելիքները նվեր ուղարկեցի, դա նշանակում էր, որ ես կշարունակեմ անել այն, ինչ անում եմ՝ անկախ նրանից, թե ինչ են նրանք ասում իմ մասին»,- պարզաբանել է Քիմը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում15:33, 22 ապրիլի
Pagani հիպերքարը շրջում է Դուբայի հեղեղված փողոցներով