Ինչպես հայտնի է, Քվենտին Տարանտինոն պատրաստվում է նոր գլուխգործոց նկարահանել։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ ֆիլմում նկարահանվելու են Հոլիվուդի միանգամից երկու սրտակերներ՝ Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն։
Variety-ն գրում է, որ 54-ամյա Փիթն ու 43-ամյա Լեոն նկարահանվելու են Տարանտինոյի ֆիլմում, որը կոչվում է «Մի անգամ Հոլիվուդում»։ Ֆիլմը պատմում է 1969 թվականի՝ հիփի շարժման ամենաթեժ ժամանակաշրջանի մասին։ Ֆիլմի սյուժետը կառուցվելու է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի աղանդի ու Շերոն Թեյթի՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ սպանության շուրջ։ Լեոն կատարում է վեստերնների նախկին աստղ Ռիկի Դալթոնի դերը, իսկ Փիթը՝ նրա կրկնորդ Քլիֆ Բութի դերը։ Երկու հերոսներն էլ չեն կարողանում գտնել իրենց տեղն ու չեն ճանաչում Հոլիվուդը։ Ըստ սյուժետի՝ Դալթոնի հարևանուհին Թեյթն է լինելու։
Ֆիլմն էկրաններին կցուցադրվի 2019-ի օգոստոսի 9-ին՝ Մենսոնի աղանդի անդամների կողմից Շերոն Թեյթի սպանության օրվանից ուղիղ 50 տարի անց։
Deadline-ն, իր հերթին, հայտնում է, որ Մարգո Ռոբբին պաշտոնապես հրավիրել են Տարանտինոյի նոր ֆիլմում խաղալու: 27-ամյա դերասանուհու հետ արդեն բանակցություններ են տարվում:
Ռոբբիին առաջարկել են մարմնավորել Ռոման Պոլանսկիի կնոջ՝ Շերոն Թեյթին:
Լուսանկարները՝ Backgrid, Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
02:51, 2 հուլիսի
23:40, 1 հուլիսի
Արմեն Պետրոսյանի ընտանեկան հոլովակը՝ Երեւանի սրտից23:12, 1 հուլիսի
Օլգա Սերյաբկինան խոստովանել է, որ պատրաստ է վերադառնալ Մաքս Ֆադեեւի հետ աշխատանքին22:42, 1 հուլիսի
«Իմ արեւ ու լուսին»․ Աննա Թովմասյանը հիասրել է զավակների լուսանկարով22:12, 1 հուլիսի
Նոր ալբոմի համար․ Բեյոնսեն լուսանկարվել է մերկ21:46, 1 հուլիսի
«Հե՞շտ է մայր լինելը»․ բալիկի սպասող Դիանա Տոնոյանի նոր հրապարակումը21:12, 1 հուլիսի
Կանանց ամենաքնքուշ սովորույթներն՝ ըստ տղամարդկանց20:51, 1 հուլիսի
Բնական կերպար․ Գաբի Գալոյանն առանց շպարի20:12, 1 հուլիսի
Պիեռ Նարցիսի մարմինն ուղարկվել է Կամերուն19:42, 1 հուլիսի
«Աննման գեղեցկություն»․ Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի19:24, 1 հուլիսի
Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանվել է դերասան Ջո Էլվինի հետ18:49, 1 հուլիսի
«Երբ միտքդ որոշում է բողոքել, հակառակն արա՝ շնորհակալություն հայտնիր»․ Արաքսյա Մելիքյան