Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հինգ բան, որոնք խլում են կնոջ էներգիան

20:16, 17 մարտի

Թափթփված տուն

Կանանց համար աշխարհում ամենահյուծիչ իրավիճակներից մեկը թափթփվածությունն է տանը կամ աշխատավայրում:

Մտածեք. նորմալ կինը հենց այնպես կհանդիմանի՞ ամուսնուն դեսուդեն գցած գուլպաների համար: Բնավ, ոչ: Բանն այն է, որ մենք էվոլյուցիայի ընթացքում նախատրամադրվել ենք նկատելու իրերի դասավորությունը տարածության մեջ եւ խիստ ուշադիր լինելու դրանց հանդեպ:

Մենք ի մի բերողներ ենք: Երկար հազարամյակների ընթացքում մենք մշտապես զբաղվել ենք նրանով, որ փնտրել ենք սնկեր, հատապտուղ, արմտիք: Մենք պաշտպանել ենք երեխաներին սողուններից եւ միջատներից, հետեւել ենք շրջակա միջավայրի ամեն մի փոփոխությանը: Մեր աչքը ֆիքսում է ցանկացած անկարգություն, նույնիսկ այն, ինչին տղամարդը ուշադրություն չի դարձնում: Քանի դեռ տղամարդու վրայով փիղ չի անցել, քանի դեռ գետնին գցած գուլպաների համար հանդիմանություն չի լսել, նա լավ է: Այդ իրավիճակում նա կարող է աշխատել կամ հանգստանալ, եթե սիրտն այդպես ուզի: Իսկ, ահա, կինը չի կարող:

Բոլոր այդ թափթված գուլպաները, տաբատները, թաշկինակները նրան ստիպում են անընդհատ շարժման մեջ լինել: Նա աշխատում է մարամասնորեն եւ ամեն անգամ հալումաշ լինում, ինչպես համակարգիչը, որին պետք է restart անել: Ցանկացած իր, որ հայտնվում է նրա տեսադաշտում, «իր տեղում չէ», ինչպես առանձին պատուհանով բացված ծրագիրը մոնիտորի վրա: Ժամանակի ընթացքում, երբ թափթփվածության վերջը չի երեւում, կինը սկսում է ապրել կայուն սթրես: Ուժերը լքում են նրան:

Վատ երազ

Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, քնում են շատ ավելի մակերեսային: Տղամարդը կարող է քաղցր մրափել՝ չնայած որ կողքին «գոռում է» զարթուցիչը: Իսկ կինը վեր է թռչում ամեն մի շշուկից՝ ականջ դնելով, թե ինչ վիճակում են երեխաները: Հատկապես ծանր դեպքերում գիշերը մի քանի անգամ վեր է կենում՝ ծածկելու շուռումուռ եկող երեխային: Կնոջ լսողությունից չի վրիպում գիշերը ստացած sms-ի թույլ ձայնը, առավոտյան ճնճղուկի մեղմ ծլվլոցը: Այդ պատճառով էլ շատ կանայք մշտապես եւ կանոնավոր կերպով զգում են քնի պակաս: Որպեսզի կինը առույգ լինի, նրան հարկավոր է գոնե երբեմն իսկապես քնել. իսկապես, այսինքն՝ երբ ոչինչ չի շեղում

Շփման բացակայությունն այլ կանանց հետ

Կինը ահավոր զգացմունքային էակ է: Ընկերուհու հետ մեկ զրույցի ընթացքում նա կարող է ավելի շատ հույզեր ապրել, քան տղամարդը՝ ռազմական գործողությունների կիզակետում: Մեր հույզերն այնքան բուռն են, անվերահսկելի եւ հեղհեղուկ, որ կարող են ուժասպառ անել մեզ, հյուծել՝ նույնիսկ արձակուրդի օրերին կամ լրիվ պարապ ժամանակ: Իսկ երբ հույզերը դեռ մի բան էլ սաստկանում եմ մտերիմ մարդու հետ (մայր, ընկերուհի), ուղղակի թող ու փախչիր: Բայց, նախ աշխատանք, ապա զվարճություն: Կինը, որը չի չափավորում իր շաղակրատանքը, հյուծված, մաշված, ուժասպառ կին է: Նույնը վերաբերում է նաեւ սոցցանցերին: Ես չեմ ասում, թե ընդհանրապես մի շփվեք ընկերուհիների հետ: Բայց այն պետք է լինի միայն հիմնական գործերից հետո:

Վատ սեքս

Վատը ո՞րն է, արագ, անհետք: Կինը կարող է նաեւ վատը չհամարել այն: Իսկ տղամարդը մի գլուխ պարծենալ սիրեկանի իր հմտություններով: Սակայն եթե նայենք ճշմարտության աչքերին, վատ է ցանկացած սեքս, որը չի համակում կնոջը բուռն էմոցիաներով եւ վառ օրգազմով: Դա նույնիսկ սեքս էլ չէ, այլ ձանձրալի ֆիզիկական վարժություն: Ընդ որում, պետք է խոստովանել, որ տղամարդիկ սեքում շատ պրիմիտիվ եւ կոպիտ արարածներ են: Նրանք դեմ չեն փորձելու ինչ-որ նոր բան, բայց  հազվադեպ են  մտածում այն մասին, թե ինչպես ավելի լավ բավարարեն կնոջը: Եւ, ուրեմն, կինը ստիպված է լինում ինքը հոգալ իր մասին եւ երազանքի օրգազմն ապրելու համար հույսը դնել խաղալիքների վրա: Երբ դա տեղի է ունենում, կինն անմիջապես հասկանում է: Աչքերը վառվում են, կենսական ուժերն աճում են: Լավ սեքսից հետո տղամարդն ուզում է քնել, իսկ կինը՝ վազել մարզանքի: Եւ, ուրեմն, ինչու՞ չօգտվել դրանից:

Մեղքի զգացում

Մոլորակի բոլոր կանանց համար՝ սկսած Եվայից, ամենածանր պատիժը մեղքի զգացումն է: Դուք երբեւէ չե՞ք մտածել, թե ինչու հենց Եվան քաղեց այդ սատանայական խնձորը: Այո, հնց այն պատճառով, որ կնոջ վրա ավելի հեշտ է ինչ-որ բան բարդելը:

Դուք երբեւէ ուշադրություն չե՞ք դարձրել, թե ինչպես են մեղադրանքներին արձագանքում տղամարդիկ եւ կանայք: Տղամարդիկ առարկում են, վիճում են սպառնում են հեռանալ: Կանայք անմիջապես ընդունում են մեղքը, մտածում են, թե ինչպես հարթեն, շտկեն իրենց թվացյալ թերությունները: Մանիպուլյացիաների գերակշիռ մասը, որոնց ենթարկվում են կանայք, հիմնված է հենց մեղքի այդ կործանիչ զգացման վրա:

Եթե դու կին ես, ապա անպայման ինչ-որ մեկի համար կլինես վատը: Ծեր, գեր, չափազանց տարված երեխաներով, կամ ընդհակառակը՝ հիմար կկու: Անխնամ տեսք ունեցող կամ ընհակառակը՝ թունդ եսասեր: Այս ամենին պետք է պարզապես համակերպվել:  Առաջադրել հստակ նպատակներ եւ չփորձել սիրելի լինել բոլորի համար:

 

Աղբյուրը՝ WomensHealth


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել