Ազնվություն
Այս հաղթաթուղթը միշտ արժեքավոր է: Եթե ինչ-որ մեկն այս գիծը չունի՝ մոռացեք սեքսուալության մասին: Երբ մարդիկ ազնիվ են, նրանք ապրում են պահով, որը մի քիչ հետո կարող է արդեն անցյալ դառնալ: Երբ մարդիկ ազնիվ չեն, նրանք խախտում են իրերի բնականոն ընթացքը՝ վնասելով իրենց ապագան: Ազնիվ սիրեկանը չափազանց սեքսուալ է:
Էթիկա
Ուրիշի ճշմարտությունն ընկալելը, այն, թե ինչպես է նա նայում աշխարհին, կարեւոր է՝ պարզելու համար նա սեքսուալ է, թե ոչ: Հազիվ թե ձեզ մոտ միտք առաջանա, որ ինչ-որ մեկը սեքսուալ է, եթե այն բարոյապես ցածր մակարդակի վրա է: Այնպիսի գծեր, ինչպիսիք են, օրինակ, ռասիզմը, սեքսիզմը, հոմոֆոբիան, նույնպես զրկում են սեքսուալությունից եւ անգամ վախ են առաջացնում:
Կիրք
Այստեղ խոսքն այն կրքի մասին չէ, որն ի հայտ է գալիս ինտիմ հարաբերությունների ժամանակ, թեեւ դա նույնպես առողջ զգացողություն է: Խոսքը կյանքի, ընտանիքի, ընկերների, աշխատանքի նկատմամբ կրքի մասին է: Դա կյանքի իրադարձություններն զգալու ունակությունն է, դրանք արդյունավետ եւ դրական հունով շրջելը, հաջողությունը յուրացնելը: Եթե մարդը տարված է կյանքով, նա կրքոտ սիրական կարող է լինել:
Սեփական ուղեղի ակտիվ օգտագործումը
Սա կարող է ակնհայտ թվալ, քանի որ մեզնից շատերը մշտապես օգտագործում են ուղեղը, բայց այստեղ խոսքը նոր առարկաներ սովորելու եւ լճացումից խոսափելու մասին է: Մարդիկ, ովքեր ձգտում են ավելի շատ իմանալ իրենց հետաքրքրող բաների մասին, ավելի գրավիչ են: Ամենայն հավանականությամբ, նրանք սեքսի ոլորտում նույնպես գիտելիքներ կփնտրեն՝ ավելի սեքսուալ դառնալու համար:
Վարվելակերպ
Վարվելակերպը սեքսուալություն է ճառագում: Մարդը, որը մտածում է ուրշների մասին, գիտի ինչպես ասել «խնդրեմ», ինչպես շնորհակալություն հայտնել, շատ գրավիչ է: Սա ցուցանիշ է այն մասին, թե ինչպես նա կվարվի ինտիմ պահերին: Վարվելակերպը վկայում է ուրիշների նկատմամբ հարգանքի եւ ուշադրության մասին: Խոսքը մարդկանց մասին չէ, ովքեր պարզապես ցանկանում են հանրության վրա տպավորություն թողնել: Եթե մարդը վարվելակերպ չունի, երջանիկ հարաբերությունները նրա հետ քիչ հավանական են:
Դրական հայացք
Երբ մարդն իրեն լավ է զգում, նա ավելի շատ է հետաքրքրվում իր արտաքինով, գլուխն ավելի բարձր է պահում, ժպտում է ու հաճախ է նայում ուրշների աչքերին: Երբ դուք վստահ եւ երջանիկ եք, մարդիկ ձեզ համար դռներ են բացում, ձեզ համար սուրճ են գնում ու ժպտում են ձեզ: Եվ այդ վիճակում դուք ակնհայտորեն սեքսուալ եք:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան