Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչո՞ւ են կանայք սիրահարվում ամենավատ տղամարդկանց

19:08, 19 մարտի

Բազմաթիվ հիասքանչ կանայք առայսօր վստահ չեն, որ իրենք ավելիին են արժանի

Աշխարհում բազմաթիվ զգայուն կանայք կան, որոնք կարողանում են ուրիշների մեջ նկատել այնպիսի հատկանիշներ, որոնք տեսանելի չեն բոլորի համար, բայց չեն կարողանում նման հատկանիշներ նկատել իրենք իրենց մեջ։ Եւ այդ ամենի պատճառը համեստությունն է։ Նրանք չեն համարում, որ արժանի են փայլուն հարաբերությունների ու հոյակապ տղամարդկանց, քանի որ չեն հասկանում, թե ինչ լավն են իրենք։

Որոշ կանայք պարզապես սովորություն են ձեռք բերում գրավել բացասական տղամարդկանց

Դա ասես փակ շրջան լինի, որից ոչ բոլոր կանայք են ունակ ինքնուրույն դուրս գալ։ Սկզբում կինը սիրահարվում է մի վատ տղայի, որը արդյունքում վատ է վարվում նրա հետ, բայց հետո նա շարունակում է ընտրել նույն տեսակի տղաների, ակնկալելով այլ արդյոնք։ Ավելին պահանջելու համար կինը պետք է համարձակություն ու գիտակցություն ունենա։ Նա պետք է ինքն իրեն ասի «ստոպ» ու վերջ տա այդ քայքայիչ հարաբերությունների շղթային։

Նրանք ամաչում են որևէ բան պահանջել 

Հիասքանչ կանանցից շատերը չափից համեստ են և չեն համարում, որ իրենք ինքնաբերաբար արժանի են լավ հարաբերությունների։ Նրանք իրենց զուգընկերներին ներում են անհարգալից վերաբերմունքն ու այլ վատ արարքներ, քանի որ համարում են, որ յուրաքանչյուրն իրավունք ունի լինել անկատար ու սխալվել։ Նրանք համարում են, որ տղամարդիկ արժանի են ներման։ Այնպես որ նմսն կինը ավելի շուտ իր ակնկալիքների նշաձողը կիջեցնի, քան կպահանջի, որ տղամարդը հասնի իր սահմանած նշաձողին ։

Որոշ կանայք չափից խիստ են իրենց հանդեպ, այն աստիճանի, որ համարում են, որ արժանի չեն երջանկության

Կան բաղմաթիվ հոգեբանական գործոններ, որոնք կարող են նպաստել կանանց մոտ նման փիլիսոփայության ձևավորմանը։ Հնարավոր է նա ինքն իրեն չի ներել անցյալի ինչ-որ արարքներ։ Հնարավոր է նա անկեղծորեն հավատում է, որ իսկական երջանկությունը անհասանելի է ու որ դրան անգամ ձգտել պետք չէ։ Ու դրա համար էլ, ոչինչ չպահանջելով, նա նախընտրում է ընտանիք կազմել մեկի հետ, ով հաստատ կդժբախտացնի նրան։

Շատ կանայք դժվարանում են վստահել ուրիշ մարդկանց

Նրանք նախընտրում են լինել կանխատեսելի «վատ տղայի» հետ, քան լավ տղայի, որն արդյունքում «նույնպես կհիասթափեցնի»:

Դա հաճախ է տեղի ունենում։ Կինը իդեալականացնում է տղամարդուն։ Հավատում է, որ նա այն միակն է, ում հետ իրեն վիճակված է ապրել մինչև կյանքի վերջ։ Նա թույլ է տալիս անկեղծանալ այդ տղամարդու առաջ, դառնալ խոցելի , սիրահարվում է նրան։ Բայց տղամարդը սկսում է աստիճանաբար հիասթափեցնել նրան։ Նա կոտրում ու դավաճանում է նրան։ Այն տղամարդը, ում կինը տվել է իր սիրտն ու հոգին, դավաճանում է նրան։ Դրա համար էլ կնոջ համար դժվարանում է որևէ մեկին վստահելը։ նա չի ուզում, որ նման բան դարձյալ կրկնվի՝ որ իրեն հիասթափեցնի մեկը, ում հետ նա այդքան շատ հույսեր է կապել։ Ու ահա նա ընտրում է բոլորովին ուրիշ տեսակի տղամարդու, որից նա հաստատ կարող է մշտապես վատ վերաբերմունք ակնկալել։ Այդպես նա գոնե վերացնում է անսպասելիության գործոնը։

Բազմաթիվ կանայք թույլ են տալիս տղամարդկանց ներշնչել իրենց, որ իրենք արժանի չեն երջանկության և  որ նախ պետք է իրենք փոխվեն

Աշխարհում բազմաթիվ սարսափելի տղաներ կան, որոնք հենց այդպես են վարվում։ Նրանք ցույց չեն տալիս , որ առանց այդ էլ գոհ են ամեն ինչից, ստիպելով կանանց գերազանցել իրենց հնարավորությունները՝ նրանց գոհացնելու համար։ Ինչն ի դեպ, այդպես էլ տեղի չի ունենում։ Երբեք։ Նրանք գիտեն, որ որքան շատ այդպես վարվեն, այդքան ավելի կթուլանա կինը։ Ու այդպես նրանք կնոջը հասցնում են այն վիճակի, որ նա պատրաստ է լինում հավատալ, որ արժանի չէ սիրո, եթե ինքը չփոխվի։

Աղբյուրը՝ «Կլուբեր»


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել