Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի ունեցվածքը աճուրդի է դրվելու

14:05, 17 մարտի

Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի ունեցվածքը աճուրդի է դրվելու, հայտնում է «КП»-ն։ Մոսկովյան մարզում կայացել է դատական նիստ «Ռուսֆոնդ» հիմնադրամի հայցով։ Բարեգործական կազմակերպությունը պահանջում է աճուրդի դնել հողատարածքի ու ամառանոցի՝ Վլադիմիր ու Օլգա Ֆրիսկեներին պատկանող մասը, որը Մերձմոսկվայի Իսրինսկի շրջանում է գտնվում ու ունի մոտ 400 քառակուսի մետր ընդհանուր մակերես։

Տան ու հողատարածքի այդ հատվածը ծնողները ժառանգել են երգչուհու մահից հետո։ Ժառանգորդները երեքն են՝ երգչուհու ծնողներն ու նրա հնգամյա որդին՝ Պլատոնը։

Օլգա ու Վլադիմիր Ֆրիսկեի ներկայացուցիչները չեն ներկայացել դատարան։ Դմիտրի Շեպելեւը՝ Պլատոնի հայրը, համաձայնություն է տվել «Ռուսֆոնդի» հայցին։ Բայց Պլատոնին պատկանող մասն այդ հայցում հաշվի չի առնվել։
Արդյունքում դատարանը որոշում է կայացրել ամբողջական ծավալով բավարարել հայցային պահանջները։
Վերջնական որոշումը կկայացվի տասն օրվա ընթացքում, որից հետո բռնագանձված ունեցվածքը կգնահատեն դատական կցորդներն ու աճուրդի կդնեն։

Դեռ 2013-ին Ժաննա Ֆրիսկեն իր քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւին խնդրել էր գնել 3730 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքի ½ մասն ու 393 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տան ½ մասը՝ տալով այդ գնման գումարը։ Ենթադրվում էր, որ ունեցվածքի երկրորդ կեսը Դմիտրին իր փողերով է գնել։ Բայց Ժաննայի ծնողների կարծիքով՝ այդ ամբողջ տունն ու հողատարածքը գնել էր իրենց դուստրը իր փողով։ Վլադիմիր Ֆրիսկեի փաստաբանները վստահեցնում են, որ Դմիտրի այդ գնման համար ծախսել է ընդամենը 38 մլն ռուբլի։ Այդ գումարից 36 մլն-ը հատկացվել է հողատարածքին ու 2 մլն-ը՝ տանը։ Դմիտրին այդ թեման չի մեկնաբանում։ Առավել եւս, որ վաճառքի է դրվելու Ժաննայի ունեցվածքը, այլ ոչ թե նրանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել