Կնոջը միշտ պետք է․
Պաշտպանություն
Պաշտպանությունը միայն նրան վիրավորած խուլիգանի մռութը ջարդելը չէ։ Հիմա 90-ականները չեն ու նման հերոսականություն դրսեւորելու կարիք գրեթե չի լինում։ Կնոջը պետք է պաշտպանել ավելի անվնաս, բայց ոչ նվազ կործանարար երեւույթներից։ Օրինակ ՝ ձեր մայրիկի բարկությունից, եթե դուք նրա հետ միասին եք ապրում։ Դա շատ կարեւոր է, չնայած ոչ միշտ է ակնհայտ։ Իսկ ավելի լավ է նրան պաշտպանեք ուրիշի տանը ապրելու ստորացումից, վարձելով առանձին բնակարան։ Պետք է պատրաստ լինել նրան պաշտպանել քմահաճ ղեկավարից՝ հնարավորություն տալով, որ նա դուրս գա աշխատանքից ու ավելի լավ աշխատանք փնտրի։ Իսկ ավելի լավ է ՝ նրան պաշտպանեք նյութական խնդիրներից, որպեսզի նա աշխատանքի մասին մտահոգվելու կարիք չունենա։ Տղամարդը պետք է կնոջը պաշտպանի այն ամենից, ինչից նա վախենում է ու չի կարողանում ինքնուրույն հաղթահարել։ Տղամարդու բազային ֆունկցիան է ապահովել կնոջ կյանքի անդորրն ու անվտանգությունը։ եթե չես կարողանում ապահովել դա՝ ուրեմն մի վիրավորվիր, եթե նա քեզ դավաճանի։ Հիշիր, եթե դու չես եղել կնոջ կողքին, երբ նրան պաշտպանություն է պետք եղել, ուրեմն դու արել ես քայլ դեպ ի բաժանում։ Եթե դու այդ ժամանակ հարբած ես եղել կամ էլ չափից զբաղված քո աշխատանքով կամ ընկերներով՝ դա բացարձակ քեզ չի արդարացնում։
Օգնություն
Սա սիրո ամենաակնհայտ դրսեւորումն է։ Օգնելով կնոջը՝ դու նրան ասում ես, որ սիրում ես նրան։ Օգնել պետք է նույնիսկ այն ժամանակ, երբ տվյալ գործը քեզ այնքան էլ տղամարդուն հարիր չի թվում։ Տեսնում ես կինդ չի հասցնում՝ օգնիր։ Օգնիր, երբ նա հոգնում է երեխայի հետ կապված հոգսերից; Օգնիր գնումների հարցում, օգնիր, երբ տեսնում ես, որ նա աշխատանքից չափից հոգնած է տուն վերադառնում՝ դիմավորիր նրան մեքենայով, նրա համար փրփուրով լոգանք կազմակերպիր, ընթրիք պատրաստիր։ Երբ նա թույլ է, իսկ դու՝ սպիտակ նժույգի վրա, դու նրա աչքերում հերոս ես։ Հավատա, որ նա կգնահատի։ Այն պահերին, երբ դու նրան մենակ ու անօգնական ես թողնում, նրա սրտում ծնվում է վիրավորանք, իսկ դա կարող է վերածվել դավաճանության։ Բայց ինչ արած։ Ինքդ ես մեղավոր։
Ինտիմ զգացմունքներ
Ինտիմ մտերմությունը նույնպես մեզ անհրաժեշտ է։ Բայց միայն ոչ այնպիսին, ինչպիսին տղամարդկանց է անհրաժեշտ։ Հենց դա է բազմաթիվ թյուրիմացությունների ու դավաճանությունների պատճառ դառնում։ Մեզ անհրաժեշտ են զգացմունքներ անկողնում, այլ ոչ թե սեքսի քանակն ու որակը։ Եթե խնդիրը միայն սեռական բավականությունը լիներ, մենք ոչ թե տղամարդկանց հետ կապրեինք, այլ վիբրատորների։ Մենք ձեզնից ակնկալում ենք քնքշանք, կիրք, ցանկություն, որեւէ նոր բան։ Միայն կինը չպետք է կարդա «Ինչպես գոհացնել ու բավարարել տղամարդուն» գրքեր։ 5-7 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնուն էլ չէր խանգարի նման գրքույկ կարդալ անկողնային հմտությունների մասին։ Անկողնային կյանքը պետք է բարելավեն երկուսը, բայց չգիտես ինչու հիմնականում դրանով կինն է զբաղվում։ Եթե դու կնոջը անկողնային զգացմունքներ չես տալիս , դրա փոխարեն արագ սեքսից հետո շրջվում ես ու քնով անցում, այդ զգացմունքները նա կստանա մեկ ուրիշից։ Եթե կնոջը սեքս է պետք հինգշաբթի օրերին, իսկ դու այդ օրերին հարբած ես լինում, ապա նա միեւնույն է կստանա սեքս հինգշաբթի օրերին, անկախ նրանից, դու տանն եք, թե ոչ։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից