Այսօր Հայաստանում անցկացվող Saison de la Francophonie 2018 ֆրանկոֆոնիայի տարվա միջոցառումների շրջանակներում «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում տեղի է ունեցել «Խմելու և ուտելու արվեստը Սոնյա Եզգյուլյանի հետ» պատկերապատման (կոմիքսի) շնորհանդեսը
Գիրքը ներկայացրել են հենց նրա հերոսները՝ հայկական արմատներով ֆրանսուհի Սոնյան, որն աշխատում է շատ խոհարարական հրատարակությունների համար, Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիրն է, Լիոնում տասը տարի ինքուրույն աշխատացրել է իր ռեստորանը, իսկ այժմ ակտիվորեն գրում է բազմաթիվ երկրների խոհանոցների եւ մարդկանց մասին, որոնք այդ ոլորտում ոգեշնչում են իրեն:
Նրա հետ պատկերապատումները ներկայացել է նաեւ նկարների հեղինակ Գիյո Լիոնը, որը ինչպես նշում է NEWS.am STYLE-ը, հրաշալի հումորի զգացում ունի եւ որն անընդհատ կատակում էր:
Մջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանի կողմից: Միրջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի դեսպան Ժոնատան Լակոտը, լրագրողներ եւ ֆրանսիական մշակույթով հետաքրքրվողներ:
«Ես սկսել եմ որպես լրագրող: Մենք ամուսնուս հետ ապրում էինք Փարիզում, հետո որոշեցինք ռեստորան բացել, քանի որ ես սիրում էի նայել, ինչպես է պատրաստում իմ տատիկը, որի հետ ես հայերեն էի խոսում: Երբ ես .. տարեկան էի, նա մահացավ, եւ արդեն 40 տարի է ես չեմ խոսում հայերեն: Ես սիրահարված եմ խոհանոցին եւ դա իմ տատիկի շնորհիվ է: Ես սիրում եմ աշխարհի բոլոր երկրների խոհանոցը: Ի դեպ, մենք Գիյոմի հետ գիրք եմ պատրաստում, որը նվիրված կլինի աշխարհի 10 քաղաքների խոհանոցին, որոնք մենք կընտրենք, բայց որպես գաղտնիք ասեմ, որ Երեւանն արդեն ընտրել ենք», - ասել է Սոնյան եւ այն հարցին, թե ով է ավելի լավ պատրաստում՝ տղամարդիկ թե կանայք, ասել է. «Դժվար հարց է, տղամարդիկ տեխնիկապես են լավ պատրաստվում, իսկ կանայք՝ զգացմունքներով»:
Գիյոմն իր հերթին, մեզ հետ զրույցում, ասաց, որ նրան անչափ դուր է եկել հայկական խոհանոցը:
«Դուք հրաշալի խոհանոց ունեք: Ինձ համար սնունդն այն է, ինչ ես չհասկանալով լցնում եմ ափսեի մեջ, խառնում եմ եւ ուտում: Սոնյան իմ հակապատկերն է:Ինձ դուր եկավ Երեւանը, մենք այցելեցինք քաղաքի կենտրոնի մի քանի ռեստորաններ: Ձեզ մոտ շատ համեղ են պատրաստում, ուղղակի շատ են կոնտրոնանում մսեղենի վրա», - ասել է նկարիչը:
Իսկ Սոնյայի ամուսինը մեզ որպես գաղտնիք ասաց, որ Սոնյան առաջիկա օրերին Ֆրանսիայի դեսպանատանը վարպետության դաս կանցկացնի, որտեղ հայուհին 60 հոգու համար պետք է ուտեստներ պատրաստի:
Պարույր Սինյավսկի
Լուսանկարերը՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը