«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Օլգա Բուզովայի 80-ամյա տատիկը «զվարճացել է» Ֆիլիպ Կիրկորովի հետ

10:15, 20 մարտի

Օրերս Ֆիլիպ Կիրկորովը ելույթ է ունեցել Կլայպեդայում։ Քաղաքում ապրում է Օլգա Բուզովայի տատիկը՝ Ալլա Տիմոֆեևան, որն իմանալով Կլայպեդա Ֆիլիպի ժամանման մասին, որոշել է գնալ համերգի։ Նշենք, որ Կիրկորովն իր 80-ամյա երկրպագուհուն շրջապատել էր անհավանական ուշադրությամբ՝ տարեց կինը նույնիսկ նրա հետ բեմ է դուրս եկել՝ պարելու փոփ արքայի  «Տրամադրության գույնը կապույտն է» նոր հիթի  ներքո, ու ձայնակցել է նրա երգին։ Շոուից հետո Ֆիլիպն Ալլա Տիմոֆեևնային տուն է տարել՝ նրան նվիրելով բոլոր ծաղիկները, որոնք ստացել էր համերգի ժամանակ։

«Ես երեկ ուրախությունից արտասվում էի՝ տեսնելով, թե ինչ երջանիկ է իմ տատիկը։ Այդ ամենը քո շնորհիվ, Ֆիլիպ, դու ոչ թե պարզապես Թագավոր ես, դու իսկական տղամարդ ես, դու իսկական ընկեր ես, դու արտիստ ես։ Ու առաջին հերթին մարդ, որին միշտ կարելի է ապավինել։ Երբ Ֆիլիպն իմացավ, որ իմ սիրելի տատիկն ապրում է Կլայպեդայում, նա միանգամից նրան հրավիրեց իր աներևակայելի շոուին, որով հիմա ամբողջ աշխարհում շրջում է ու անշլագներ հավաքում։ Իմ տատիկն այնքան երջանիկ էր, բայց  նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ կկարողանա այդքան լավ ժամանակ անցկացնել իր սիրելի երգչի ու մեր Արքայի հետ նույն բեմի վրա։ Այդքան հաճոյախոսություններ ու ծաղիկներ իմ տատիկը երբեք չէր ստացել։ Ֆիլիպը անձամբ է դիմավորել նրան, անձամբ է նրա համար տեղ ընտրել դահլիճում, բեմ կանչել, իսկ հետո նրան ոչ միայն ծաղիկներ նվիրել ու հաճոյախոսություններ արել, այլև տուն ուղեկցել։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնեմ քեզ տատիկիս քո պարգևած զգացմունքների ու այդքան հսկայական պոզիտիվի համար։ Շնորհակալություն, որ նրան հնարավորություն ես տվել իրեն Աստվածուհի զգալ «Ես քեզ այնքան սիրում եմ» երգի ներքո։  Ի դեպ, Ալլա Տիմոֆեևնան այս տարի 80 տարեկան կդառնա։ Դեռ հարցեր կա՞ն, թե ում եմ ես նման իմ բուռն էներգետիկայով։ Նորից ու նորից դիտում եմ ու արտասվում երջանկությունից»,- գրել է իր Instagram-ում Օլգա Բուզովան։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել