Սկանդալային ռուս դերասան Ալեքսեյ Պանինը պարտքերի պատճառով լքել է երկիրը: 2017-ի ապրիլից սկսած՝ նրան 211 տուգանք են նշանակել, որի ընդհանուր գումարը գերազանցում է 2 մլն ռուբլին: Դերասանը հայտարարել է, որ չի կարող վճարել գումարը, այդ իսկ պատճառով դատարանը Պանինի գույքի գնահատում է սկսել, որից հետո դրանք կդրվեն աճուրդի: Դատարանն արգելել է դերասանին լքել երկիրը, քանի դեռ նա չի վճարել տուգանքների գումարը՝ 375 հազար ռուբլի:
Սակայն դա չի խանգարել, որպեսզի Ալեքսեյ Պանինը լքի Ռուսաստանն ու զվարճանա Իտալիայում: Նա խոստովանել է, որ դատարանի որոշման մասին նոր է իմացել եւ միակ բանը, որը նրան այս պահին անհանգստացնում է այն է, թե արդյոք նա կկարողանա ՌԴ վերադառնալ.
«Ես Հռոմում եմ: Ես ձեր գործերից այդտեղ՝ Ռուսաստանում, տեղյակ չեմ: Ինձ պատահաբար չե՞ն արգելել մուտքն այդտեղ: Կարո՞ղ եմ վերադառնալ», -դերասանի խոսքերն է մեջբերում «5 канал»-ը:
«Տհաճությամբ եմ հետեւում նրան, թե ինչ է տեղի ունենում Ալեքսեյ Պանինի հետ: Բանը հասել է նրան, որ նրա ունեցվածքն են պատրաստվում վաճառել: Պարզվում է՝ նա 51 չվճարված տուգանք ունի երթեւեկության կանոնների խախտման համար: Կարծում եմ՝ ժամանակն է մեզ մոտ վատ վարելու համար քրեական պատասխանատվության ենթարկել: Հակառակ դեպքում՝ դա չի վերանա», -իրավիճակը մեկնաբանել է Պետդումայի՝ ԶԼՄ-ների եւ ինֆորմացիոն հասարակության զարգացման խորհրդի փորձագետ Վադիմ Մանուկյանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:04, 20 ապրիլի
Exclusive. 16-ամյա Րաֆֆի Արտոն՝ ֆրանսիական «Ձայնը» հեռուստանախագծի եզրափակչի մասին10:15, 20 ապրիլի
Քորթնի Քարդաշյանն ու Քայլի Ջեներն անոնսել են իրենց կոսմետիկ հավաքածուի թողարկումը09:03, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:44, 19 ապրիլի
Սարգիս Գրիգորյան. «Չի կարելի չարախոսել, նախանձել, վիրավորել այն մարդկանց, ում կարծիքը, դիրքորոշումը մեղմ ասած չի համապատասխանում ձեր կտրուկ որոշումներին»23:20, 19 ապրիլի
Լուիզա Մելքոնյան. «Ես չեմ անում որևիցե մի քայլ, որպեսզի իմանան բոլորը,այլ լուռ անում եմ Իմ գործը,,առանց որևէ ցուցադրական միտման»22:50, 19 ապրիլի
Սիրուշոն արձագանքել է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին22:06, 19 ապրիլի
Դերասանուհի Էթերի Ոսկանյանը միացել է այսօրվա հանրահավաքի մասնակիցներին21:37, 19 ապրիլի
Իվետա Մուկուչյանն իր մտահոգությունն է հայտնել հայրենիքի ներքաղաքական իրավիճակի մասին21:07, 19 ապրիլի
Ալեքսանդր Բաբասյան. «Ցավում եմ ազգիս համար, սիրտս մղկտում ա, կներեք ինձ» (տեսանյութ)20:41, 19 ապրիլի
Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը միացել են բողոքի ակցիային մասնակցող ժողովրդին20:02, 19 ապրիլի
Չինացիների հաջողության բանաձեւը19:38, 19 ապրիլի
Բեն Ավետիսյանը Հանրապետության հրապարակից. «Ժողովրդի միասնական ուժը մեկ ընդհանուր մտածողությունն է յուրաքանչյուր գաղափարի շուրջ»