MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

 Ընթերցանության տասնմեկ օգուտները  

19:06, 27 մարտի

Նպաստում է հոգեկան առողջությանը

Հետազոտությունները ցույց է տվել, որ մարդիկ, որոնք իրենց ուղեղն ակտիվ են պահում, կարդալով կամ ինտելեկտուալ տեսակետից բարդ խաղեր, օրինակ շախմատ խաղալով, 2․5 անգամ ավելի հազվադեպ են տառապում Ալցհեյմերի հիվանդությամբ, քան նրանք, ովքեր իրենց ժամանակն ուրիշ կերպ են իրականացնում։

Նվազեցնում է սթրեսը

Լավ գիրքը ձեզ հեռացնում է ամենօրյա հոգսերից ու տանում այլ կախարդական աշխարհներ, դրանով իսկ նվազեցնելով սթրեսը։ Հետազոտությունը, որն անցկացվել է 2009-ին Սասսեքսի համալսարանում, ցույց է տվել, որ ընդամենը 6 րոպե ընթերցանությունը կարող է նվազեցնել սթրեսի մակարդակը մինչև 68 տոկոս։ Լավ հոդվածը նույն էֆեկտն ունի։

Լավացնում է ընդհանուր գիտելիքները

Եթե դուք ուզում եք լինել բազմակողմանի մարդ, որն ունակ է զրուցել տարբեր թեմաներով, ուրեմն  պետք է կարդաք։  Կարևոր չէ, թե որքանով լուրջ գրականություն կկարդաք, ցանկացած տեղեկատվություն մի օր պետք կգա։

Սրտացավություն

Տարբեր հանգամանքներում ապրած կամ ապրող մարդկանց մասին գրքեր կարդալը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ նրանց, ովքեր տարբերվում են ձեզնից։  Գեյ- հարաբերությունների մասին, ինչպես նաև Փարիզում ապրող աֆրիկացու մասին գիրքը կարող է իսկական հայտնագործություն դառնալ, եթե դուք արմատական հայացքների տեր եք։ Դրանք օգնում են մեզ աշխարհն այլ կերպ տեսնել։

Ընդլայնում է բառապաշարը

Որքան շատ եք  կարդում, այդքան մեծանում է ձեր բառապաշարը, հետևաբար այդքան ավելի լավ դուք կկարողանաք արտահայտել ձեր  մտքերն ու զգացմունքները։   

Լավացնում է շարադրելու ունակությունները

Այնպես, ինչպես բառապաշարի ընդլայնման հարցում։ Մարդիկ, որոնք կարդում են, ծանոթանում են տարբեր գրական  ոճերի, հետևաբար անգիտակցաբար զարգացնում են իրենց մտածողությունը։

Սա առաջացնում է գրելու ոճը նմանակելու ու գեղեցիկ ու ճիշտ գրելու հմտություն։ Այսինքն որքան շատ եք կարդում, այդքան լավ եք շարադրություններ գրում։

Վերլուծական մտածողություն

Ընթերցանությունը, հատկապես դետեկտիվների ու ցանկացած այլ առեղծվածային գրականության ընթերցումը զարգացնում է ինտելեկտը։ Իսկ դա նշանակում է, որ կարդացող մարդիկ անգիտակցաբար զարգացնում են իրենց քննադատական ու վերլուծական մտածելակերպը։

Հիշողություն

Սյուժեին հետևելու համար պետք է հիշել բազմաթիվ փաստեր, ինչը հոյակապ մարզում է ուղեղը։ Դրա համար էլ զարմանալի չէ, որ ընթերցող մարդիկ հիշում են ամեն ինչ ու միշտ։

Ուշադրություն

Կարդալու համար անհրաժեշտ է կենտրոնանալ, երկար ժամանակ կենտրոնացած վիճակում գտնվել, ինչը ինքնաբերաբար բարենպաստ է անդրադառնում ձեր ուշադրության վրա։ Չէ ՞որ  եթե դուք կենտրոնացած չեք, դուք չեք հասկանա, թե ինչ եք կարդում։

Անվճար ժամանց

Մի՞թե հոյակապ չէ, որ դուք կարող եք հայտնվել մեկ այլ աշխարհում լավ գրքի միջոցով։ Միանգամայն անվճար ու առանց գրանցման։

Իհարկե գրքերն ինքնին բավականին թանկարժեք են, բայց համացանցում կարելի է բազմաթիվ ռեսուրսներ գտնել, որտեղ կարելի է անվճար ներբեռնել լավ գիրք։ Ու դա ինքնաբերաբար գրքերը դարձնում է լավագույն անվճար ժամանցը։

Լավացնում է քունը

Ընթերցանությունը քնաբեր է, թուլացնող ու լիցքաթափող։ Հատկապես երկարատև ու ծանր օրվանից հետո։ Ավելին, ընթերցանությունն օգնում է ոչ միայն քնով անցնել, այլև լավացնել քնի ընդհանուր որակը։ Չէ՞ որ այն լիցքաթափում է ու օգնում է թոթափել սթրեսը, ինչը հանգեցնում է խորը ու հանգիստ քնի։

Աղբյուրը՝  Klubber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել