Խոյ
Այս հրե նշանի ներկայացուցիչներն ի ծնե առաջնորդներ են։ Նրանք անում են այն, ինչ ցանկանում են և ինքնուրույն են վերահսկում իրավիճակը։ Խոյը երբեք չի հարցնի Ձեզանից ինչ- որ բան անելու թույլտվություն։
Ցուլ
Սկզբունքային և պատասխանատու Ցլերը երբեք չեն հաշտվի նրանց հետ, ով սկզբում անում է, իսկ հետո թույլտվություն հարցնում։ Բացի այդ, նրանք երբեք ոչինչ չեն անի ի վնաս սեփական շահերին, նույնիսկ եթե դրանից կախված է շրջապատի հարմարավետությունը։
Երկվորյակներ
Նրանք վստահ են, որ աշխատավայրում իրենց հիմարներ են շրջապատում, որոնք պարտադրում են կատարել անիրատեսական և զզվելի պահանջներ։ Այդ պատճառով էլ այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն աշխատի, եթե աշխատանքից հնարավոր է խուսափել։
Խեցգետին
Խեցգետինները շատ հավատարիմ են իրենց մտերիմներին և հարազատներին։ Մեջքից հարվածը վերջին բանն է, որը կարելի է սպասել նրանցից։
Առյուծ
Թեև Առյուծները շատ տաքարյուն են և կարող են ցանկացած առիթով վեճ ստեղծել, նրանք արագ հանդարտվում են և երբեք վիրավորանքը հոգու խորքում չեն պահի։
Կույս
Կույսերն այնքան վստահ են իրենց ճշմարիտ և անարատ լինելու մեջ, որ երբեք չեն ընդունի իրենց սխալը, նույնիսկ եթե այն անկհայտ է։ Բացի այդ, այս նշանի ներկայացուցիչները սիրում են, երբ իրենց պարուրում են ուշադրությամբ և հոգատարությամբ, սակայն նրանք հազվադեպ են պատասխան ժեստեր անում։
Կշեռք
Այս նշանի ներկայացուցիչները իրենց կողքին երբեք չեն հանդուրժի թունավոր մարդկանց։ Նրանք չեն սիրում սկանդալներ և կոնֆլիկտներ, սակայն նրանց հաջողվում է պարզապես խուսափել տհաճ ընկերակցություններից։
Կարիճ
Կարիճները ներել չգիտեն։ Նրանք հիշաչար են և սուր լեզու ունեն, և եթե Ձեզ «հաջողվել է» Կարիճի թշնամին դառնալ, ապա իսկապես պետք է վախենաք նրա վրեժից։
Աղեղնավոր
Աղեղնավորները հաճախ ինչ-որ բան անում են և հետո մտածում հետևանքների մասին։ Շատ հաճախ նրանք չեն կարողանում կողպած պահել իրենց բերանները և իրենց «կատակներից» շրջապատի մարդիկ երբեմն պարզապես լացում են։
Այծեղջյուր
Պահպանողական Այծեղջյուրները երբեք չեն համաձայնի որևէ նոր բանի, քանի դեռ դա տնօրինության հրամանը չի հանդիսանում։ Չէ՞ որ, եթե խոսքը աշխատանքի մասին է, ապա Այծեղջյուրը ամենապատասխանատու և աշխատասեր նշանն է։
Ջրհոս
Մաքսիմալիստ Ջրհոսները երբեմն լինում են այնքան կատեգորիկ, որ նույնիսկ արդարանալու շանս չեն տալիս նրան, ով ընկել է իրենց աչքերում։ Բացի այդ, այս նշանի ներկայացուցիչները երբեք թույլ չեն տա ինչ-որ մեկին մտնել իրենց հոգու խորքերը և երբեք չեն բացահայտի բոլոր գաղտնիքները։
Ձկներ
Ձկները չեն սիրում լողալ հոսանքին հակառակ։ Նրանց բացասական առանձնահատկությունը կոնֆորմիզմն է և նրանք նախընտրում են թողնել ամեն բան այնպես, ինչպես կա: Չեն փորձի բարելավել սեփական կյանքն այնքան ժամանակ, մինչև որ վստահ չլինեն, որ այսպես շարունակվել չի կարող։
Անշուշտ, մենք բոլորս տարբեր ենք, և չի լինում երկու միանման անձ, սակայն, այնուամենայնիվ, կենդանակերպի նշանների վարքի որոշ օրինաչափություններն ակնհայտ են։
Նյութը՝ esotericblog.ru-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել