MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Անառողջ հարաբերությունների նշանները

19:10, 5 ապրիլի

1․ Դուք հասկանում եք, որ ձեր հարաբերությունները կարող էին ավելի լավը լինել

Երբ դուք գիտակցում եք, որ ձեր հարաբերություններում ամեն ինչ հարթ չէ, դուք սկսում եք ինքներդ ձեզ համոզել, որ դա նորմալ է  ու կարող էր ավելի վատ լինել։ Դուք մնում եք ձեր զուգընկերոջ հետ պարզապես որովհետև նա ձեր կողքին է ու նա նույնպես չի հեռանում։

Ցանկացած հարաբերություններ  ավելի լավ են,  քան դրանց բացակայությունը։ Ձեզ սկսում է թվալ, թե ավելի լավ է պահպանել հարաբերությունները, նույնիսկ եթե դրանք ձեզ չեն երջանկացնում, քան մենակ մնալ ։ Եթե ձեզ  այդպիսի  մտքեր են այցելում, դա նշանակում է , որ ձեր հարաբերությունները ձեզ միայն սթրես են բերում ու դուք ավելի երջանիկ կլինեք, եթե խզեք դրանք։

2․ Ձեզ թվում է, թե ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի

Եթե դուք նկատել եք, որ մշտապես սպասում եք այն պահին, թե երբ է ամեն ինչ հարթվելու, ուրեմն ձեր հարաբերություններում կան խնդիրներ, որոնք չեն կարող մի գեղեցիկ օր հենց այնպես վերանալ ։ Ինչ էլ անեք ու որքան էլ ձգտեք, դուք միևնույն է չեք կարող լուծել դրանք ու սկսում եք հավատալ, որ դրանք ինքնըստինքյան կլուծվեն։ Շտապում ենք հիասթափեցնել ձեզ՝ դա տեղի չի ունենա։  

Դուք ավելի երջանիկ կդառնաք, միայն երբ ազատվեք այդ հարաբերություններից։ Դուք արժանի եք այնպիսի հարաբերությունների, որոնք կերջանկացնեն ձեզ ու դուք այլևս ստիպված չեք լինի սպասել, թե երբ է ամեն ինչ հարթվելու։

3․ Դուք սպասում եք, որ ձեր զուգընկերը կփոխվի

Մարդիկ փոխվում են։ Այդուհանդերձ, եթե դուք մնում եք մի մարդու հետ, որը ձեզ դժբախտացնում է ու ակնկալում եք, որ մի գեղեցիկ օր նա կփոխվի ու ամեն ինչ կլավանա, դուք ընդամենը ձեզ պատճառում եք ավելորդ ցավ։ Դուք արժանի եք լինել մի մարդու հետ, որը ձեզ կերջանկացնի ու դրա համար փոխվելու կարիք չի ունենա։

Իսկ եթե դուք փորձեք փոխել ձեր զուգընկերոջը՝ դա ձեզ ավելի մեծ սթրես կբերի ու կքայքայի ձեր հարաբերությունները։

4․ Դուք չեք ուզում լինել մենակ

Դուք վախենում եք մենությունից։ Ձեզ թվում է, որ ցանկացած հարաբերություններ ավելի նախընտրելի են, քան  դրանց բացակայությունը։ Եթե դուք այնքան եք վախենում մենակ մնալ, որ պատրաստ եք հարաբերությունների առաջին իսկ պատահած մարդու հետ, դուք պետք է մեկ քայլ հետ գնաք ու հասկանաք, թե որտեղից է սկիզբ առել այդ վախը։ Օրինակ դրա պատճառը կարող է լինել ցածր ինքնագնահատականը։ Եթե հարաբերությունները պահպանելու միակ պատճառը մենակ մնալու վախն է, դուք պետք է վերլուծեք ինքներդ ձեզ, հասկանաք դրա պատճառը, հետո նոր սկսեք հաջորդ հարաբերությունները։

5․ Դուք ձեզ մեղավոր եք զգում    

Դժբախտ հարաբերությունների ևս մեկ նշան է մեղավորության զգացումը, որը դուք զգում եք հենց միայն այն մտքից, որ պետք է լքեք ձեր զուգընկերոջը։ Հնարավոր է, ձեր զուգընկերը կախում ունի ձեզնից՝ զգացմունքային, հոգևոր կամ ֆինանսական։ Նույնիսկ եթե ձեր հարաբերությունները երջանիկ չեն՝  դուք միևնույն է ձեզ մեղավոր եք զգում ու  չեք հեռանում նրանից։  Բայց դա հարաբերությունները շարունակելու պատճառ չէ՝ ոչ ձեր, ոչ ձեր զուգընկերոջ համար;

Հարաբերությունների հիմքում պետք է լինեն շփումը, սերն ու վստահությունը, այլ ոչ թե մեղքի զգացումը։ Ինքներդ ձեզ մի մեղադրեք , քանի որ նույնիսկ բաժանումից հետո դուք կկարողանաք կապ պահպանել ձեր զուգընկերոջ հետ ու աջակցել նրան, բայց արդեն որպես ընկեր։

Նյութը՝ Klubber-ի

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել