Ալեքսիս Օհանյանը հարցազրույց է տվել NY Times-ին, որի ընթացքում խոսել է Հայաստանում իր աշխատանքի եւ կնոջ՝ Սերենա Ուիլյամսի մասին: Երիտասարդը 2012-ից հանդիսանում է Initialized Capital համասեփականատեր, որը ներդրումներ է անում ՏՏ ոլորտում:
«Ես 8-րդ կամ 9-րդ դասարանում էի, երբ համոզեցի ծնողներիս ինձ համար համակարգիչ գնել: Ես ասում էին, որ դա ինձ կօգնի իմ կարիերայում, իսկ իրականում ես ուզում էի համակարգչային խաղեր խաղալ: Սակայն հետո ես սկսեցի կայքեր ծրագրավորել անվճար: Ես վեբ դեվելոփեր էի ցանկանում դառնալ եւ հենց այդպես էլ ներկայանում էի, իսկ հաճախորդները չէին էլ կասկածում, որ ես հասարակ չարաճճի էի հայրական տանը», - պատմել է Ալեքսիսը:
«Ես ժամանակին եւ խոհարար եմ աշխատել, եւ աման լվացող հայտնի պիցցերիաներից մեկում, երբ դեռ ուսանող էի: Ապա դարձա մատուցող, սակայն ուզում էի փաստաբան դառնալ, որը մասնագիտացված կլիներ ներգաղթյալների հարցերով: Գաղափարը՝ օգնել մարդկանց քաղաքացիություն ստանալ, ռոմանտիկ էր թվում ինձ: Հետո ես հասկացա, թե որքան եմ ատում այն, ինչով զբաղվում եմ: Որոշեցի վաֆլի ուտել եւ հենց ուտելու ընթացքում էլ հասկացա, որ ինչ-որ նոր բան պետք է սկսեմ», - ընդգծել է նա:
Հարցին, թե ինչու էր նա որոշել ամեն ինչ թողնել եւ տեղափոխվել Հայաստան, Ալեքսիսը պատասխանել է.
«Ես կարիք ունեի որոշ ժամանակով տեխնոլոգիաներից կտրվելու: Ես մի քանի ամիս անցկացրեցի իմ հայրենիքում, կամավոր էի Kiva-ի (ամերիկյան ոչ կոմերցիոն կազմակերպություն) համար: Ես ազատ էի, իմ հայրենիքում, ուսումնասիրում էի իմ արմատները, հանդիպում բիզնեսմենների հետ, որոնք գինի եւ գործվածք էին արտադրում»:
Ալեքսիսին հարցրել են նաեւ, թե ինչ է սովորել իր կնոջից՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսից, ինչին նա պատասխանել է.
«Ես կարծում էի, որ ես աշխարհի ամենաաշխատասեր մարդն եմ: Կարծում էի, որ մեր ոլորտն ամենաբարդն է: Թենիս չէի սիրում: Երբ հանդիպում էի Սերենայի հետ, սկսեցի դիտել խաղերը եւ հասկացա, թե որքան էի սխալվում: Սերենան ինձ սովորեցրել է, թե ինչպես պրոֆեսիոնալ կերպով հաղթահարել դժվարությունները», - նշել է Օհանյանը:
Ի դեպ, հարցազրույցի ընթացքում հայ գործարարը նշել է, որ հանդիսանում է Metallica խմբի երկրպագուն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:37, 7 փետրվարի
Wine story. որքանո՞վ է անվտանգ մեկ շաբաթ շիշը բաց մնացած գինի խմելը20:18, 7 փետրվարի
Դրեյքից մինչեւ լայն զանգվածներ. հայ ոսկերիչ Ալեքս Մոսը ներկայացրել է զարդերի նոր հավաքածու19:12, 7 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ․ Մերիլին Մոնրոյի փայլը18:49, 7 փետրվարի
Դերասան Ջո Մանգանիելոն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի պատմությունը18:03, 7 փետրվարի
STYLE-Beauty. 2023-ին ազատ եղեք դիմահարդարման ընտրության հարցում17:45, 7 փետրվարի
«Կյանքից կայֆ բան չկա»․ Լյուսի Հայրապետյան VS Քենդալ Ջեններ՝ ձյուն եւ ներքնազգեստ (ֆոտո)15:50, 7 փետրվարի
Մկրտիչ Արզումանյանին բաժին հասած նոր առեղծվածն ու Իվետայի դերը․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի առաջին մանրամասները (ֆոտո)14:14, 7 փետրվարի
Յոթ տարվա հարաբերություններից հետո Էմինեմի դուստրն ամուսնանում է (ֆոտո)13:34, 7 փետրվարի
«Աստծով». Անդրեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել13:11, 7 փետրվարի
Մահացել է Drifters խմբի վոկալիստ Չարլի Թոմասը12:07, 7 փետրվարի
Քիմ Քարդաշյանին 1 միլիոն դոլար են վճարել Մայամիում միջոցառմանը ելույթ ունենալու համար11:33, 7 փետրվարի
«Ոճերի մենամարտ». Brunett vs Իրու Խեչանովայի