Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Պահանջում են Ելենա Մալիշեւային վտարել «Առաջին ալիքից»

17:10, 5 ապրիլի

«Жить здорово» հայտնի հեռուստաշոուի ոչ պակաս հայտնի հաղորդավարուհի Ելենա Մալիշևային ուզում են վտարել ռուսական «Առաջին ալիքից»։ Ընդ որում՝ ոչ թե ղեկավարությունն է ուզում, այլ հանդիսատեսը, որն արդեն այդ մասին ստորագրահավաք է նախաձեռնել։

«Собеседник»-ը գրում է, որ համացանցում մեծ տարածում է ստացել «Առաջին ալիքի» հեռուստադիվայի դեմ ստորագրահավաքը: Մալիշևայի ընդդիմախոսները համարում են, որ նա արդեն անցել է բոլոր թույլատրելի սահմանները։ Հանրագիրը ստորագրածների շրջանում թղթակիցները նկատել են նաև երգիչ Յուլիանի ստորագրությունը։ «Русский вальс» հիթի կատարողը նույնպես հոգնել է «առաջին ալիքով» Ելենա Վասիլիին տեսնելուց։

«Կյանքը հիասքանչ է, բայց առանց Մալիշևայի ու սպանությունների և բռնության հանդեպ նրա կոչերի,- համարում է Յուլիանը,- Նա վաղուց պետք է բանտում լիներ կամ վեցերորդ հիվանդասենյակում։ Մահացու պատվաստանյութեր, քթի մեջ ու աչքերի վրա կանանց միջադիրներ դնելը, պահպանակների մեջ թեյ լցնելը ․․․ Բայց վերջին եթերը լրիվ մահացու էր․․․ «Շներին պետք է սպանել, և ոչ մի իրավապաշտպան չպետք է խանգարի դրան»,- հնչում է նրա շրթերից «Առաջին ալիքի» եթերում։ Ամեն ինչ ծիծաղելի էր, քանի դեռ նա ասում էր, թե ինչպես է պետք ճիշտ միզել, գդալները ճակատի վրա դնել։ Ու նրա նման հոգեկան հիվանդներն էլ հավանաբար կրկնում էին նրա ասածները։ Բայց հեռուստաեթերում շներին սպանելու կոչեր անելն արդեն բռնության կոչ է»:

Կենդանիների պաշտպանները ամբողջ երկրում արդեն միավորվել են հաղորդավարուհու դեմ։

«Պահանջում ենք փակել «Жить здорово» հաղորդումն ու պահանջում ենք ազատազրկել նրան աշխատանքից»,- ասվում է նրանց հայտարարության մեջ:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել