NEWS. am STYLE -ը շարունակում է պատմել ձեզ մեր մայրաքաղաքում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների մասին։ Այս շաբաթ մեր մայրաքաղաքում բազմաթիվ իրադարձություններ են ծրագրված, ընդ որում՝ բավականին հետաքրքիր ու բազմազան։
Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում այսօր՝ ժամը 19։30-ին բարեգործական համերգ է տալու «Տիեզերք Band»-ը, որը կատարելու է ազգային երգեր իր երգացանկից, նաև՝ Կոմիտասի ստեղծագործությունները։
Տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության «Երազի տուն» վերականգնողական կենտրոնում գտնվող մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին։
Տոմսերն արժեն 1500, 3000, 5000 դրամ։
Ապրիլի 12-ին Երևանում կկայանա Թամարա Գվերձիթելիի համերգը։ Վրաստանի ու Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան ու դերասանուհի Թամարա Գվերձիթելին հանդես է գալու «Վերադարձ» մենահամերգով, որը ծրագրված է ապրիլի 12-ին, ժամը 19։30-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Միջոցառումը կազմակերպել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը՝ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։
Ապրիլի 13-ին Երևանում մեկնարկում է քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու համար մեր երկիր են ժամանելու մարզիկներ 15 երկրներից, նաև հյուրեր Չինաստանից՝ Քունգ ֆուի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Ֆու Բիաոյի ղեկավարությամբ։
Ապրիլի 13-ին, ժամը 20։00-ին Երևանի տիկնիկային թատրոնում Zhest Events-ի տասնամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում համերգ է տալու հունական Rotting Christ ռոք խումբը, որին բեմին կընկերակցի վրացական Psychonaut 4 խումբը։
Եվ նորից ապրիլի 13-ին Քրիստինա Պեպելյանը, «Նեմրան», Սոնա Ռուբենյանը, «Գողթը», «Միքայել Ոսկանյանն ու ընկերները», «Կարինա Առուստամյանն ու The Band»-ը, Արամ MP3-ն ու այլ աստղեր բարեգործական համերգ են տալու Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։
Տոմսերի վաճառքից ստացված բոլոր միջոցները հատկացվելու են «Արաբկիր» ԲԿ նյարդաբանական բաժանմունքում բուժում անցնող երեխաների համար դեղամիջոցների ձեռքբերմանը, նաև ինֆեկցիոն բաժանմունք ընդունվող անապահով ընտանիքների երեխաներին առաջին անհրաժեշտության պարագաներ գնելուն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել