Մատնահարդարման 5 տարածված միֆեր

90-ականներին ծնողներս թույլ չեն տվել, որ ես ու քույրս մտածենեք տան հոգսերի մասին»․ Իրինա Թովմասյան

5 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար. Ջեք Թեքեյան

BACKSTAGE. Գոշը, Քրիստինա Եղոյանը, Լիանա Վանոյանը, Արուս Տիգրանյանը եւ այլ դերասաններ` «Կինստարգրամ» նոր սիթքոմում (ֆոտո/վիդեո)

«Դասարանցիները». նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան

Նոր սիթքոմ Մկրտիչ Արզումանյանի, Անուշ Առաքելյանի եւ Արմեն Մարգարյանի մասնակցությամբ

Գրիգը՝ իր նոր տեսահոլովակի նկարահանումների եւ Սոնային Մարտի 8-ին նվեր չտալու մասին

Սոնա Շահգելդյանը՝ հոր կարոտի, կյանքի դժվարությունների եւ զավեշտալի մանկության մասին

Օսկար 2020-ի մրցանակակիրներն ու կարմիր գորգի լավագույն եւ վատագույն կերպարները

Շատ հուշեր ու սեր. ինչպե՞ս է անցել Քրիստինե Պեպելյանի մենահամերգն ու ինչպե՞ս է որդին՝ Արեգը, օգնել նրան իր էներգետիկայով

Իրինա Թովմասյանի՝ անակնկալներով լի 38-ամյակն ու 80-ականների dress code-ը

5 փաստ սեւ զգեստների մասին. Գայանե Մանուկյան

Հայկ Մարությանը ներկա է գտնվել Մկրտիչ Արզումանյանի «Save Միլիոն» ներկայացմանը

Ինչո՞ւ Հայկ Պետրոսյանը հանդես չի գա ներկայացումներով, եւ ի՞նչ շարժառիթ է ստեղծել արտիստի առաջին սերը

Գարիկ Մարտիրոսյանը խաղում է կարաոկե «ռուլետկա»

«Խնդրում եմ Աստծուց, որ առողջ լինենք ու երջանիկ լինեն իմ բալիկները». Օլյա Հակոբյանը որդիների հետ՝ NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքում

Համեղ թխվածք ձեր ամանորյա սեղանին․ առաջարկում է Սիլվի Բարկովան

Ինչպե՞ս խուսափել Ամանորին ավելորդ քաշ հավաքելուց

Ինչպես է սնունդը բնութագրում մարդու մոտեցումը սեքսին

14:09, 10 ապրիլի

Եթե ուզում եք իմանալ, թե դիմացինն ինչպես է իրեն պահում անկողնում, նայեք, թե ինչպես է նա վերաբերվում ուտելիքին։ Քանի որ սեքսում եւ ուտելիքի հարցում ընդհանրություններ շատ կան։

Դրանք շատ կարեւոր պահանջներ են, որոնց բավարարելը, ֆիզիոլոգիական թեթեւությունից բացի, կարող է նաեւ հաճույք պատճառել՝ մարմնականից մինչեւ գեղագիտական։Եվ  այնպես, ինչպես մարդը բավարարում է մի կարիքը, այնպես էլ, ամենայն հավանականությամբ, նա կբավարարի մյուսը։

Նա սովորաբար ագահորեն նետվում է ուտելիքի վրա եւ հարցերը լուծում կես վայրկյանու՞մ։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին նա կլինի անկողնում։ Հնարավոր է, որ նա ինքը չի հասցնում հաճույք ստանալ, քանի որ նրա համար կարեւորն արագ թեթեւանալն է։ Նա ժամանակ չունի համի կամ մերձեցման վայելքի համար։ Նրա համար կարեւորը լարվածությունն արագ թուլացնելն է։

Նա ուտելիս կարդում է կամ հեռուստացու՞յց նայում։ Նա ավելի շատ հետաքրքրվում է ոչ թե համով, այլ կողմնակի տեղեկություններո՞վ։ Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, սեքսում էլ նա ձեր կողքին կմտածի կողմնակի բաների մասին։ Եվ եթե դրանք ուրիշ կանայք եւ աղջիկների մասին մտքերն են, ապա դա դեռ ամենավատ տարբերակը չէ։ Շատ հնարավոր է, որ նա մտածում է, ասենք, դոլարի փոխարժեքի կամ առաստաղի գույնի մասին։ Քանի որ մարդը, որը չի կարողանում զգալ ուտելիքը եւ դրանից ուրախություն ստանալ, դժվար թե սեքսի ժամանակ վայելի զուգընկերոջը։ Ով չի կարող կոնտակտի մեջ մտնել, նա միշտ «տեղում չի լինի»։

Նա «ուտել» եւ «սնվել» բառերի փոխարեն օգտագործում է «խժռել» եւ «զխտվել» բառե՞րը։ Եթե մարդն արժեզրկում է եւ կոպտացնում մի հաճույքը, նա, ամենայն հավանականությամբ, այդպես կվարվի եւ մյուսի հետ։

Նա ուտում է ինչ կա եւ առանձնապես չի մտածում ուտելիքն ընտրելիս՝ չմտածելով, թե ի՞նչ է ինքն ուզում։ Այդ դեպքում սեքսի զուգընկեր ընտրելիս նա կհամաձայնի առաջին պատահածին։ Դրա փոխարեն՝ նրան ինչ սեքս էլ մատուցես, չի դժգոհի։

Նա դիտմամբ ճի՞շտ է ուտում։ Եթե անգամ նրան անհարմար է, բայց նա ցուցադրաբար օգտվում է բոլոր անհրաժեշտ պատառաքաղներից, դանակներից, սպասքի այլ պարագաներից, ասես թե ծիսակարգ է կատարում, նրա շարժումներում թեթեւ լարվածություն եւ կաշկանդվածություն կա, բայց նա միեւնույնն է, շարունակում է հետեւել վարվելակերպի կանոնների՞ն։ Նա մինչեւ վերջ սրբում է ափսեն, անգամ եթե կու՞շտ է։ Անկողնում նա ամեն բան նույնպես կանի այնպես, ինչպես նրան սովորեցրել են։ Եվ թեկուզ նա ոչ մի անգամ չի թուլանա, բայց միեւնույնն է, կուրախանա, որ ամեն բան արել է այնպես, ինչպես հարկն է։

Նա ուտելիքին մոտենում է առավելագույն արդյունավետության տեսակետի՞ց։ Հաշվում է կալորիաները, սպիտակուցների եւ ածխաջրերի քանակը, որտեղ շատ կալցիում կա, որտեղ՝ մագնիում, իսկ որտեղ՝ վիտամին В, որ մթերքներն են անհամատեղելի, իսկ որոնք անպայման պետք է անպայման լրացնել ճարպով։ Հավատացեք, սեքսում նա նույնպես առավելագույն օգուտը կփնտրի, կընտրի դիրքերը, որոնց ժամանակ պետք է առավելագույնս աշխատեցնել որովայնի մկանները, որոնք շատ կալորիաներ են այրում։ Իսկ հաճույք նա ստանում է, երբ կշեռքը ցույց է տալիս մինուս կես կգ։

Ուտելիս նա ամբողջովին  կենտրոնացա՞ծ է։ Նա անշտապ կտրում է կտորը, իսկ երբ այն բերանն է դնում, ապա հաճույքից փակում է աչքերը, իսկ դեմքն էլ ըմբոշխնումից այրվու՞մ է։ Թվում է, թե ոչինչ չի կարող նրան շեղել համային վայելքներից, գաստրոնոմիկ օրգազմից, որից հետո նա ամեն բան կրկնում է այնքան, մինչեւ կշտանա՞լը։ Իսկ հագենալով՝ նա հրում է ափսեն, գոհ մեկնվում է աթոռի թիկնակին եւ մտովի շնորհակալություն է հայտնում խոհարարին, ուտելիքին եւ առհասարակ կյանքին։ Այդ մարդը սեքսում էլ այդպիսին կլինի. կընտրի լավագույն զուգընկերոջը, կհոգա ժամանակի եւ վայրի մասին, կկազմակերպի կահավորումը եւ ամբողջովին կտրվի հաճելի զբաղմունքին։ Կվայելի ամեն շարժում, ամեն ձայն, մարմնի ամեն թրթիռ։ Քանի որ նա, ով կարողանում է կոնտակտի մեջ մտնել արտաքին աշխարհի հետ, կջանա դա անել միշտ եւ դրանից հաճույք ստանալ։

Եվ եթե դուք այս տեքստը կարդացիք մինչեւ վերջ, առանց ծամելու, առանց խոսելու եւ երաժշտություն լսելու, չկոնսպետկելով, չհաշվելով վրիպակները, ձեզ ստիպելով մինչեւ վերջ կարդալ, ապա ես վստահ եմ, որ ուտելիքի եւ սեքսի հետ դուք նույնպես կարող եք հաճույքով կոնտակտի մեջ մտնել։

Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության