Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Կենդանակերպի նշանների ամենաանտանելի ղեկավարները

21:09, 11 ապրիլի

Կույս

Կույսը առաջնորդ լինելու համար չի ծնվել՝ նրա նշաձողը խորհրդական լինելն  է և ոչ ավելին։ Սակայն եթե այնուամենայնիվ Կույսն ընկերության ղեկավար է դարձել, ապա պետք է նշել, որ նա երբեք չի ընդունի այդ նշաձողը, քանի որ կհամարի, որ ղեկավարի պաշտոնն իսկապես իր համար է։ Կույսը հանգամանորեն կանցնի գործի և առաջին հերթին մանրակրկիտ կուսումնասիրի գրասենյակի բոլոր աշխատակիցներին։ Եթե աշխատանքից ուշանում եք, իմացեք, որ ամեն ուշացումը իսկույն գրանցվում է Կույսի նոթատետրում։ Իսկ ամսվա վերջում անակնկալ սպասեք։ Ժպտալով և ուղիղ Ձեր աչքերի մեջ նայելով ՝ հրապարակավ կհայտարարի Ձեր պարգևատրման կրճատման մասին։ Տնտեսած գումարով գրենական պիտույքներ կամ գրասենյակային տեխնիկա կգնի։ Կույսը բծախնդիր է ամեն հարցում և սիրում է մեղավորներ գտնել՝ գրասենյակային գործերը մանրակրկիտ դասակարգելիս։ Մի փոքր խորհուրդ՝ զեկույցից առաջ համոզվեք, որ ամեն բան գրագետ է գրված, այլապես եթե Կույսը ուղագրական սխալ գտնի, Ձեր սխալների մասին կիմանան գրասենյակի բոլոր աշխատակիցները։ 

Երկվորյակներ

Խնդիրն այն է, որ Երկվորյակները երբեք չեն բղավում և բռունցքով չեն հարվածում սեղանին, եթե Դուք չեք կատարել առաջադրանքը։ Երկվորյակների զենքը իրենց խոսելու  ունակությունն է։ Թվում է, թե իրենք ցնված են ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար, սակայն եթե Դուք աշխատում եք Երկվորյակի ենթակայության ներքո, ապա անհրաժեշտ է զարգացնել ռեակցիան։ Երկվորյակները ցինիկներ են՝ կարող են վիրավորել և նվաստացնել այնպես, որ Ձեր միակ ցանկությունը կլինի հավաքել բոլոր իրերը և անհայտանալ առանց հրաժեշտ տալու։

Աղեղնավոր

Առաջին հայացքից Դուք կարծում եք, թե հրաշալի ղեկավարի հետ աշխատելու բախտի եք արժանացել։ Հարցազրույցի ժամանակ Աղեղնավորները շռայլում են խոստումները, իսկ Ձեր կողմից օպերատիվ կերպով կատարած աշղատանքի դիմաց լրացուցիչ պարգևատրում խոստանում՝ հաճելի բոնուսի կամ հենց առաջին ամսից աշխատավարձի բարձրացման տեսքով։ Հարցազրույցը կավարտվի զվարճալի մի անեկդոտով, բայց անմիջապես առաջին օրը Դուք կհասկանաք, որ դրանք դատարկ խոստումներ էին։ Հավանաբար, Ձեր ղեկավարի տրամադրությունը բարձր էր հարցազրույցն անցկացնելիս, կամ նա պարզապես ցանկանում էր տպավորել Ձեզ։ Հիշեք, որ Աղեղնավորների խոսքն ու գործը չեն համապատասխանում՝ իրենք սիրում են հանդիսատեսի դիմաց գեղեցիկ արտահայտվել, ծիծաղել և ծիծաղեցնել ուրիշներին։



Աղբյուրը՝  Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել