1. Մոտակա ի՞նչ նպատակներ եւ պլաններ ունես
Եթե տղամարդը մոտակա նպատակներ եւ պլաններ չունի (մոտավորապես 1-3 տարվա), ամենայն հավանականությամբ ձեր առաջ «մայրիկի բալիկ» է կամ էլ անհուսալի տղամարդ: Տղամարդկային էներգիան դեպի առաջ շարժման էներգիան է: Եվ եթե տղամարդը ձգտում է ավելիի, ինչ-որ բան է պլանավորում, դա ցույց է տալիս, որ նա ապագայում հաջողության հասնելու շանսեր ունի:
2. Ի՞նչ պլաններ եւ երկարաժամկետ նպատակներ ունես
Երկարաժամկետ պլանները պիտի տարբերվեն կարճաժամկետներից: Դրանք արդեն 3-5 եւ ավելի տարվա պլաններ են: Հեռանկարային եւ հուսալի տղամարդու համար դժվար չի լինի ձեզ համար գծագրել այդ պլանները: Հատկապես եթե դուք անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեք նրա պատմության հանդեպ:
3. Դու ինչպե՞ս ես վերաբերում մեր հարաբերություններին
Այդ համատեքստում կարեւոր է հասկանալ, թե որոնք են այդ տղամարդու արժեքները. նա ընտանիք ուզում է արդյոք, ինչպես է վերաբերվում երեխաներին, ինչ հարաբերություններ ունի իր ծնողների հետ: Մի վախեցեք առաջին ժամադրությանը տալ այդ հարցը, եթե իրոք ուզում եք պարզել` ձեզ համապատասխանում է այդ տղամարդը, թե ձեր առաջ հերթական արկածներ որոնողն է:
4. Դու ի՞նչ ես մտածում իմ մասին
Այս հարցին տղամարդիկ շատ հաճախ պատասխանում են ստանդարտ ֆրազներով: Ջանացեք կոնկրետության հասնել: Ուղղորդող հարցեր օգտագործեք, օրինակ` «իսկ ինչո՞ւ ես ինձ այդպիսին համարում», «իսկ ի՞նչն է քեզ նման մտքի մղել», «իսկ դու ինչպե՞ս ես իմ մեջ նման հատկանիշ նկատել»: Եվ եթե տղամարդը բացատրություն է գտնում, ինչ-որ օրինակներ է մտաբերում ձեր համատեղ ժամանցից, նշանակում է նա իրոք հետաքրքրված է ձեզնով:
5. Ինչպե՞ս ես վերաբերվում ինձ
Դա հավանաբար տղամարդկանց համար ամենաբարդ հարցն է, որովհետեւ ուղղված է զգացմունքներին, իսկ նրանց համար ոչ միշտ է հեշտ բացահայտորեն արտահայտել սեփական զգացմունքները: Բայց եթե տղամարդը չի կարողանում պատասխանել դրան, ամենայն հավանականությամբ նա ձեր հանդեպ ոչինչ չի զգում, ուղղակի ուզում է ինչ-որ բան ստանալ ձեզնից: Այնպիսի ստանդարտ պատասխանները, ինչպիսիք են` «դու զվարճալի ես, զիլ, ընտիր, ցնցող» եւս հարմար չեն: Նրա խոսքերը պիտի ձեզ օգնեն ձեզ սքանչելի, հրաշալի զգալ եւ պիտի ձեզ հասկացնեն, որ նա անտարբեր չէ ձեր նկատմամբ: Հուսալի տղամարդը, որն իրոք հույս ունի ձեզ հետ լուրջ հարաբերություններ կառուցել, հեշտորեն կպատասխանի այդ բոլոր հարցերին:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:08, 29 մարտի
Ֆլորենցիան պայքարում է Միքելանջելոյի Դավիթի արժանապատվությունը պաշտպանելու համար16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը