Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչը երբեք չեն խոստովանում տղամարդիկ

14:35, 13 ապրիլի

Սիրեք տղամարդկանց: Վերջիններին հարկավոր է ձեր սերը, նույնիսկ եթե նրանք երբեք չխոստովանեն դա: Կյանքում կան երեւույթներ, որոնց մասին տղամարդիկ ցանկանում են թաքցնել հետաքրքրասեր մարդկանցից։ Արդյունքում նրանք սկսում են բավականին տարածված արտահայտություններ ասել, որոնք իրականում ճշմարտություն են, սակայն տղամարդիկ ասում են, իրենց սիրելիներին հանգստացնելու եւ չբարկացնելու համար. օրինակ, «դու հիանալի ես մեքենա վարում», «Մի՞թե հարեւանուհին գեղեցիկ է։ Չեմ կարծում» եւ այլն: Առաջարկում նք խոսել տասը երեւոյթների մասին, որոնք երբեք չեն խոստովանում տղամարդիկ։

1.  Հարեւանուհին շատ գեղեցիկ է

Սակայն սա չի նշանակում, որ տղամարդը ցանկանում է լքել ձեզ եւ գնալ նրա մոտ: Դա տղամարդկանց բնույթն է. եթե նույնիսկ նրանք սիրահարված են եւ սիրում են իրենց ընտրյալին, միեւնույնն է, նրանք նկատում են մյուս կանանց գեղեցկությունը:

2. Երբեմն «գնում են ֆուտբոլ նայելու» արտահայտությունը նշանակում է «ցանկանումեք մի քիչ հանգստանալ քեզնից»

Երբեմն ֆուտբոլը պատրվակ է, երկրորդ կեսից մի քիչ հանգստանալու համար: Իհարկե, տղամարդը չի կարող ասել. «Սիրելիս, ես հոգնել եմ քեզանից եւ գնում եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնելու»:

3. Ցանկացած բնույթի պարտականություն թուլացնում է տղամարդուառնականությունը 

Շատ քիչ տղամարդիկ են հարաբերությունների հենց սկզբից մտածում ամուսնանալու, ընտանիք կազմելու մասին: Տղամարդկանց ամիսներ, իսկ երբեմն նաեւ տարիներ է հարկավոր իր սիրելի կնոջը ամուսնության առաջակ անելու համար:

4. Սեռերի հավասարություն. հիանալի է, բայց տղամարդը պետք է ավելի շատվաստակի 

Հնագույն ժամանակներից  ի վեր տղամարդը որս է արել (շատ է աշխատել) իսկ կինը պատրաստել է (քիչ է աշխատել):  Սակայն այժմ երբ կանայք փորձում են ավելի շատ գումար վաստակել, դրանից տուժում են հարաբերությունները, քանի որ դա դուրեկան չէ տղամարդկանց համար:

5. Իրականում նրանց  դուր է գալիս տնային գործերը

Շատ հաճախ տղամարդիկ հրաժարվում են «տղամարդուն բնորոշ տնային գործեր» (ծորակը, փոշեկուլը նորոգել, նկարը տեղադրել եւ այլն) անելուց: Սակայն իրականում դա նրանց շատ դուր է գալիս, քանի որ այս ձեւով տղամարդիկ ցույց են տալիս եւ մատնանշում են իրենց անփոխարինելի լինելը:

6. Տարիների ընթացքում տղամարդիկ իրենց երկրորդ կեսին ավելի շատ են սիրում:

Տղամարդու զգացմունքներն ու սերը աստիճանաբար եւ ժամանակի ընթացքում է ավելի մեծ ու ուժեղ դառնում, իսկ 40-50 տարեկանում այն հասնում է իր գագաթնակետին: Սակայն ոչ մի տղամարդ չի խոստովանի. «Սիրելիս, ես ամեն օր քեզ ավելի ու ավելի շատ եմ սիրում»:

7. Երբեմն նրանք չեն հասկանում, թե ինչ են ասում կանայք 

Սա տղամարդկանց ամենասարսափելի գաղտնիքն է: Մի՞թե տղամարդը կարող է խոստովանել, որ չի հասկանում իր կնոջ ասածը: «Այո, այո, ես քեզ լիովին հասկանում եմ» արտահայտությունը ուժի մեջ է միայն առաջիկա տասնհինգ րոպեն:

8. Տղամարդիկ վախենում են կին վարորդներից

Երբ մեքենան վարում է կինը, իսկ ամուսինը ուղեւորի դերում է, նա միանգամից վերածվում է  վախկոտ տղայի, ով չի վստահում կին-վարորդին: Իհարկե, ոչ մի տղամարդ չի բարձրաձայնի այս մասին, սակայն եթե կինը վարում է 30կմ/ժ, սակայն տղամարդը ասում է՝ «Սիրելիս կարծում եմ, որ արագ ես վարում», ուրեմն նա վախենում է:

9. Բոլոր տղամարդիկ գաղտնի երազում են կրկին 25 տարեկան լինելու մասին

Բայց սա երբեք չեն խոստովանում: Բոլոր տղամարդիկ երազում են մշտապես լինել երիտասարդ, էներգիայով եւ հնարավորություններով լի լինել:

10. Ազատություն տուր նրան, եւ նա քեզ հավերժություն կնվիրի

Կինը, ով հարգում է տղամարդուն, նրա ազատությունն ու հետաքրքրությունները, ավելի մեծ շանսեր ունի երկար հարաբերություններ հաստատել նրա հետ, քան նրանք, ովքեր մշտապես հետեւում են տղամադրկանց:

Աղբյուրը՝  Newsland


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել