«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Հիմա կառուցվածքս ավելի լավն է, քան տասը տարի առաջ էր». Ալեսանդրա Ամբրոսիոն նշում է 37-ամյակը

16:04, 11 ապրիլի

Բրազիլացի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն այսօր՝ ապրիլի 11-ին, նշում է ծննդյան 37-ամյակը։

Ամբրոսիոն հանրությանն ավելի հայտնի է Victoria’s Secret բրենդի հետ իր համագործակցությամբ։ Ավելի ուշ նա դարձել է բրենդի PINK հավաքածուի առաջին մոդելը։ Ամբրոսիոն համագործակցել եւ համագործակցում է մի շարք աշխարհահռչակ բրենդների հետ, դրանց թվում են Next-ը, Armani Exchange-ը, Christian Dior-ը եւ Ralph Lauren-ը։

Նրա խոշորագույն հաղթանակներից մեկը հանրահայտ ELLE ամսագրի շապիկին հայտնվելն էր։ Այնուհետեւ Ամբրոսիոյի դեմքը զարդարեց նաեւ հեղինակավոր՝ Vogue, Harper’s Bazaar, Marie Clair եւ մյուս հանրահայտ ամսագրերի շապիկները։

Իր յուրահատուկ արտաքինի շնորհիվ՝ մոդելը մինչ օրս աշխարհում ամենապահաջնվածներից է: Նրա արտաքինը նախանձելի է շատերի համար, իսկ նրա հմայքի գաղտնիքների մասին լավագույնս կարելի է իմանալ մոդելի հայտնի մեջբերումները վերանայալով: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

«Կարծում եմ՝ հիմա կառուցվածքս ավելի լավն է, քան տասը տարի առաջ էր, բայց, իհարկե, դա մեծ ջանքեր է պահանջում»:

«Ես հանքային ջուր սովորաբար չեմ խմում, բայց պիցայի եւ փոփ-քորնի հետ այն հրաշալի համադրություն է»:

«Ես սիրում եմ ուտել ու շատ եմ սիրում քաղցրավենիք, հատկապես, շոկոլադ: Պարզապես հետո պետք է մարզվել»:

«Երբ ես երկու կիլոգրամ ավելանում եմ, ես ինձ գեր եմ զգում, նույնքան նիհարելու դեպքում՝ տկար: Ու դա կապված չէ գործակալների կամ դիզայներների քմահաճույքի հետ»:

«Պրոֆեսիոնալ մարդիկ ամեն ինչ կատարյալ են ստեղծում, այնպես, որ դու հրաշալի տեսք կունենաս թե պոդիումի վրա, թե ֆոտոշարքի ժամանակ»:

«Կարեւոր է, որ մարդն իրեն լավ զգա իր քաշի եւ մարմնի մեջ»:

«Ես սիրում եմ շատ հասարակ հագնվել սովորական օրվա ընթացքում, բայց երեկույթներին նախընտրում եմ ներկայանալ գլամուրային տեսքով»:

«Այստեղ՝ Ամերիկայում, մարդիկ շատ պրոֆեսիոնալ են»:

«Շաբաթը մեկ անգամ փորձում եմ ժամանակ տրամադրել յոգային»:

«Ինձ համար ամենակարեւորն առողջ մնալն է»:

Լուսանկարները՝ Ալեսանդրա Ամբրոսիոյի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել