Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Մանրուքներ, որոնք ազդում են մեր երջանկության վրա

16:06, 19 ապրիլի

Համացանցի անծայրածիր աշխարհում գտել ենք Սարա Հենսենի հոդվածն այն մանրուքների մասին, որոնք ազդում են մեր երջանկության վրա։ Հենսենը ներկայացրել է մոտ չորս տասնյակ կետեր, որոնք բացասական հետեւանքներ են թողնում մեր կյանքի վրա։ Բայց մենք ներկայացնում ենք ամենակարեւորներն ու առաջարկում ծանոթանալ դրանց։

Մենք մշտապես անհանգստանում ենք

Անհանգստությունը բնորոշ է մեզանից յուրաքանչյուրին։ Մենք երբեմն չենք կարողանում կառավարել մեր զգացմունքները եւ անտեղի մտահոգվում ենք։ Հանգստացեք, թուլացեք, կենտրոնացեք եւ ճիշտ որոշում ընդունեք։ Հիշեք «Don’t worry, be happy» երգը։

Դուք ցանկանում եք ամեն ինչ վերահսկել

Երբեմն մարդիկ կարծում են, որ կարող են սուպեր հերոս լինել եւ ղեկավարել ամեն ինչ։ Նրանք մտածում են, որ իրենց ցանկացած ծրագիր իրագործվելու է, հաջողվելու է։ Սակայն իրականում ոչինչ, բացի սեփական անձից, չեն կարող վերահսկել։ Սովորեք, որ կան նպատակներ, որոնք անհասանելի են։

Դուք վիրավորվում եք

Վիրավորվել նշանակում է թույն խմել եւ սպասել, որ մեկ ուրիշը մահանալու է։ Վիրավորվելու դեպքում դուք ինքներդ ձեզ լիցքավորում եք բացասական էներգիայով։ Հիշեք, որ դիմացինը շարունակում է վայելել կյանքը եւ ձեր մասին անգամ չի էլ մտածում, իսկ դուք տանջում եք ինքներդ ձեզ։

Դուք կարծում եք, որ բոլորը պետք է հետեւեն ձեր կանոններին

Օրվա նորություն. աշխարհը ձեր օրենքներով չի շարժվում։ Որքան շուտ գիտակցեք դա, այնքան ավելի հեշտ կլինի ապրել ու երջանիկ լինել։ Հիշեք, որ ոչ մեկը չի կարդացել ձեր օրենքների եւ կանոնների հուշագիրը։ Մարդիկ հաճախ են բարկանում այն բանի համար, որ մյուսների մտածելակերպը չի համապատասխանում իրենց բնավորությանը։ Պետք է խուսափել բոլորին ձեր օրենքները ստիպելուց։ Մարդկանց ընդունեք այնպիսին, ինչպիսին նրանք կան։

Դուք ձեզ համեմատում եք մյուսների հետ

Մարդը միշտ խաղում է նույն խաղը. իրեն համեմատում է ինչ-որ մեկի հետ։ Օրինակ, նա կարող է համեմատել իրեն Մադոննայի հետ եւ հասկանալ, որ ինքը շատ վատ երգչուհի է։ Սա բնականաբար բացասաբար է ազդում տվյալ մարդու հոգեբանության եւ մտածելակերպի վրա։ Բայց միգուցե նա կարող է շատ լավ խոհարարուհի կամ դերձակ լինել։ Ուստի, խուսափեք համեմատություններից։  

Դուք կարծում եք, որ երազանքների իրականացումը երջանկություն է պարգեւում

«Ես երջանիկ կլինեմ, եթե մեկ միլիոն դոլար աշխատել» կամ «Ես երջանիկ կլինեմ, եթե այսօր երեկոյան իմ ընտանիքը հավաքվի սեղանի շուրջ»։ Իհարկե, նպատակներ ունենալը շատ կարեւոր է, բայց եթե դուք ձեր երջանկությունը կապում եք միայն այդ երազանքի իրականացման հետ, որոնք ի դեպ, միգուցե անկատար մնան, դուք մոռանում եք վայելեք ձեր ներկան։

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել