MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Պատրաստում ենք նոր երգ». Անի Երանյանը՝ Ռուսաստանում երկրպագուներին հանդիպելու եւ առաջիկա ծրագրերի մասին (ֆոտո)

12:08, 17 ապրիլի

Դերասանուհի Անի Երանյանն օրերս անակնկալ է մատուցել իր ռուսաստանաբնակ երկրպագուներին՝ կազմակերպելով հանդիպում նրանց հետ: NEWS.am STYLE-ի աչքից չի վրիպել այժմ Մոսկվայում բնակվող դերասանուհու համար շատ կարեւոր այս իրադարձությունը, ինչի մասին էլ զրուցել ենք Անի Երանյանի հետ: Ի դեպ, Անին խոսել է նաեւ իր առաջիկա ծրագրերի եւ երկրպագուներին սպասվող երաժշտական անակնկալի մասին :)

«Հանդիպումը կազմակերպվել էր իմ պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ եւ նախաձեռնությամբ»,-տեղեկացրեց դերասանուհին՝ անդրադառնալով նաեւ երկրպագուների հետ հանդիպման առանձնահատկությանը.

«Վերջին չորս տարիների ընթացքում «Ֆուլ Հաուսի» շրջանակներում մենք շատ հնարավորություններ ենք ունեցել մեր հանդիսատեսի հետ հանդիպելու՝ Հայաստանում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Սակայն առանձին այսպիսի հանդիպում չէի ունեցել եւ սա առաջինն էր, բայց ոչ վերջինը»:

Անին խոստովանում է՝ հուզմունքն ու ուրախությունը շատ մեծ էին, եւ հույս հայտնում. «Կարծում եմ՝ այն ջերմությունը, որը ես ստացա հանդիպման ընթացքում յուրաքանչյուրից, կարողացա նաեւ փոխանցել նրանց: Շատ հաճելի է, որ հայրենիքից հեռու քեզ սիրում եւ գնահատում են, ինչը, միանշանակ, փոխադարձ է: Ինձ իմ հանդիսատեսն ու լսարանն են տալիս ուժ եւ նորովի ներկայանալու ու իմ սիրած գործով զբաղվելու ավելի մեծ ցանկություն»:

Երկրպագուներին հատկապես հետաքրքրել են դերասանուհու՝ Մոսկվա տեղափոխվելու, նոր ծրագրերի եւ հետագա անելիքների մասին հարցերը:

«Հարցեր հնչեցին նաեւ երգի հետ կապված՝ արդյոք մտադրություն չունե՞մ նորից երգելու, իսկ մենք հենց այդպիսի անակնկալ էինք պատրաստել: Ես ուրախացրեցի նրանց՝ հաստատելով, որ արդեն պատրաստում ենք նոր երգ, ինչը կլինի շարունակական»:

Մինչ «Ֆուլ Հաուս»-ում նկարահանվելն Անին արդեն հայտնի էր հայրենիքում մի շարք գեղարվեստական ֆիլմերից եւ հեռուստասերիալներից, սակայն սիթքոմում Տաթեւի կերպարը դարձավ դերասանուհու հայաստանյան երկրպագուների համար, թերեւս, ամենասիրելին: Իսկ ո՞ր կերպարներն են հավանում նրա ռուսաստանաբնակ երկրպագուները.

««Ֆուլ Հաուսը» միանշանակ բոլորի կողմից սիրվել է, եւ ես շատ ուրախ եմ, որ իմ մարմնավորած եւս մեկ կերպար սիրվեց, բայց ի զարմանց ինձ՝ ինձ դեռ հիշում են «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի Նարեի կերպարով, հիշում են նաեւ «Աննա» հեռուստասերիալից եւ իրոք շատ հաճելի է, որ այսքան տարի անց դեռ կան մարդիկ, ովքեր չեն մոռացել իմ առաջին քայլերն այս ասպարեզում»,-պատասխանում է դերասանուհին, որն, ի դեպ, խոստանում է կրկին ուրախացնել իր երկրպագուներին էկրանից.

«Ես սիրում եմ իմ աշխատանքը եւ անպայման կլինեն նոր ֆիլմեր. մնում է, որ իմ այստեղի գրաֆիկն ու առաջարկները միմյանց չխանգարեն: Բուռն ստեղծագործական նոր փուլ է ինձ մոտ, որի մասին դեռ չեմ խոսի մանրամասն, բայց արդյունքը կտեսնեք էկրաններից»:

 Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անի Երանյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել