Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Օտարազգի 5 դերասան, որոնք նկարահանվել են հայկական կատակերգություններում

15:35, 18 ապրիլի

Միշտ էլ հետաքրքիր է տեսնել հայ դերասաններին այլ երկրներում արտադրված ֆիլմերում, նույնքան էլ հետաքրքիր է, երբ օտարազգի դերասաններն են ինչ-որ մասնակցություն ունենում հայկական արտադրության ֆիլմերում: Վերջին շրջանում նման երեւույթներն ավելի տարածված բնույթ են կրում:

NEWS.am STYLE-ն այսօր վերհիշել է հայկական կատակերգություններում նկարահանված հինգ դերասանների, որոնք սիրվեցին նաեւ Հայաստամում:

Ջեյմի Քենեդի

Ամերիկացի դերասանին հեռուստադիտողը լավ ճանաչում է Գոռ Կիրակոսյանի «Կորած-մոլորվածը Հայաստանում» կատակերգությունից, որտեղ Ջեյմին մարմնավորում է պատահականորեն Հայաստանում հայտնված Բիլին: Ի դեպ, ֆիլմում նրա խաղընկերուհին գեղեցկուհի Անժելա Սարաֆյանն է:

Քրիստա Դոնարգո

Ամերիկացի դերասանուհին հայ հեռուստադիտողին ծանոթ է «Thank you, հայրիկ» ֆիլմից, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Ֆիլմում Դոնարգոն մարմնավորում է ամերիկահայ մի աղջկա՝ Վիջիին, որը գալիս է Հայաստան հոր վերջին կամքը կատարելու՝ Պարգեւոս անունով տղամարդու հետ ամուսնանալու նպատակով, քանի որ միայն այդպես կարող է ստանալ հոր ժառանգությունը: Ֆիլմում նրա խաղընկերը Միքայել Պողոսյանն է:

Ասել Սագատովա

Ղազախ այս դերասանուհին բոլորին քաջ ծանոթ է ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Քայլ ձիով» ֆիլմից: Ըստ սյուժեի՝ նրա հերոսուհին հայ շախմատիստի հետ ուղեւորվում է Արցախ՝ ճանապարհին հանդիպելով մի շարք արկածների: Ֆիլմում նրա հիմնական խաղընկերներն են Հովհաննես Ազոյանն ու Մկրտիչ Արզումանյանը:

Սանժար Մադիեւ

Ղազախ դերասան է, որը կրկին հայտնի է «Քայլ ձիով» ֆիլմից, որտեղ մարմնավորում է Մուրադին:

Շորենա Բեգաշվիլի

Հմայիչ այս վրացուհուն շատերը կհիշեն Դավիթ Բաբախանյանի  «Poker.am» կատակերգությունից, որտեղ նա մարմնավորում է ճակատագրական մի կնոջ, որի արարքի պատճառով տուժում են ֆիլմի գլխավոր հերոսները, որոնց մարմնավորում են Հովհաննես Ազոյանն ու ռեփեր Միշոն:

Լուսանկարները՝ դերասանների Facebook-ի էջերից եւ 24smi.org-ի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել