Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Նազենի Հովհաննիսյանի քաղաքացիական գրառումը. «Ժողովրդի էներգիայի ու գիտակցության դեմ փակ դուռ չի մնա»

19:06, 19 ապրիլի

Այսօր Նազենի Հովհաննիսյանն արդեն անդրադարձել էր այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ իր ֆեյսբուքյան էջում:

Սակայն, հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր հետևորդների համար կրկին անդրադարձ է կատարել վերը նշված իրադարձություններին՝ ինչպես ինքն է նշում, կատարելով քաղաքացիական գրառում:

Նազենին գրել է. «Շատերը կարող են համաձայն լինել, կամ ոչ, հավատալ թե լինել թերահավատ... բայց Ժողովրդի էներգիայի ու գիտակցության դեմ փակ դուռ չի մնա։ Վստահ եմ։  Եվ այո, երիտասարդությունն այսօր արթնացնողի դերում է, բոլորիս։  Տարիներ առաջ ինքս ինձ Խոստացել եմ որևէ քաղ. գրառում չանել, ) սա քաղաքացիական էր»:

Իսկ հեշթեգերում հաղորդավարուհին նշել է երիտասարդություն, Հայաստան և 2018 բառերը:

Ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանը գրել էր.

«Զզվում եմ քաղաքականությունից, կոչերից, հավաքներից ու պաթոսիկներից (իմից էլ էդ թվում) 
ԲԱՅՑ 
1. Ցանկացած ուժ ստեղծում է հակաուժ
2.Դե ախր խաղաղ քաղաքացուն չի կարելի բզբզալ
3.քաղաքացիական հարցադրումներին ՔԱՂԱՔԱԿԱՆ պատասխաններ չտալը քաղաքական անգործություն է
4. մարդիկ կարող են ու պիտի այլակարծություն ունենան, որ «կողմից» ուզում է լինեն, դրանից չի կարելի վախենալ կամ չարանալ( բայց դե լուծումներն, անտեր մնա, պետք է տրվեն) 
5. Էս շարժումը խոշորացույցի պես ի տես է դնում շատերի կարծիքը, կարիքը, խնդիրը, դա չի կարելի հաշվի չառնել
6.Մեռա ասելով՝ երկխոսության կարիք կա, ոչ թե մենախոսությունների 
7. Աստված տա, որ ամեն ինչ ԽԱՂԱՂ լուծում ստանա, ու ստանա!, մարդիկ իրոք հոգնել են անորոշ ու անշարժ խնդիրներից 
8. իմ էջը բաց է, և ով դեռ չի հասցրել ինքնահաստատվել, ազատ զգացեք
9. Ու մի խառնեք մարդու գործունեությունն ու էդ պահի ձեր «ճշմարտության» մասին տեսակետը, 
ԲԱՑԱՐՁԱԿ ոչինչ չի լինում։ 
10. Խաղաղություն մեր կես կտոր երկրին, որը «սեյսմիկ» գոտուց ոչ մի կերպ դուրս չի գալիս ցավոք. օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով»։ 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել